Գլխավոր տեղեկություն
Համար
N 560-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.31/28(552) Հոդ.676
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 17 մայիսի 2007 թվականի N 560-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն որոշման հավելվածի 14-րդ կետից հանել «, ինչպես նաև ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատության առկա ուսուցման շրջանավարտները» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 112-Ն որոշման հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կարգի և պայմանների 28-րդ կետով նախատեսված ղեկավար-դաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են նաև ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատության առկա ուսուցման շրջանավարտներին ոստիկանությունում միջին խմբում պաշտոնի նշանակելիս»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 21
Երևան