Գլխավոր տեղեկություն
Համար
N 154-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2005-01.07.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.12. 01/29(206) Հոդ.397
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
01.11.2005
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005428

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 նոյեմբերի 2005 թ.
ք. Երևան

N 154-Ն


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար տարեկան վճարները՝

ա) մեկ գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում՝ 2000 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2400 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ) երկու գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում՝ 4750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5700 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ) երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների առկայության դեպքում՝ 5750 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6900 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի դեկտեմբերի 1-ից։

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան