«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 մարտի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 11612167
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
| 
 23 մարտի 2012 թ.  | 
N 137-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի դրույթով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը թեմային նվիրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը. 20-летие установления дипломатических отношений между Республикой Армения и Российской Федерацией» 1 նամականիշով ծրարի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը թեմային նվիրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը. 20-летие установления дипломатических отношений между Республикой Армения и Российской Федерацией» 1 նամականիշով ծրարը, սահմանելով անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 10 000 հատ:
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար  | 
Մ. Վարդանյան | 
| 
 Հաստատված է 
 Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2012 թվականի մարտի 23-ի թիվ 137-Ն հրամանի  | 
| 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխա-տակազմի ղեկավար  | 
Վ. Ջիլավյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|