ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
7 հոկտեմբերի 2005 թվականի N 225/05
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՊՐԻՎԱՏ ԻՆՎԵՍՏ» փակ բաժնետիրական ընկերության արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը բավարարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 63 հոդվածի 1-ին մասով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՊՐԻՎԱՏ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիայի դիմումը՝ տրամադրելով հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0058 լիցենզիան:
2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենը ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «ՊՐԻՎԱՏ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։
ՀՀ արժեթղթերի |
Օ. Եսայան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|