Գլխավոր տեղեկություն
Համար
N 08-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2007-25.01.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.22/8(217) Հոդ.256
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.05.2007
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60307236

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

18 մայիսի 2007 թ.
ք. Երևան

N 08-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի «Կապի առանձին ծառայություններից ստացված եկամուտների մասին» ձև թիվ 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

 Հաստատված է
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 18 մայիսի 2007 թ.
թիվ 08-Ն որոշմամբ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԿԱՊԻ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման կապի ծառայությունների առանձին տեսակներից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար (սյունակ 1), որից առանձնացվում են բնակչությանը մատուցած ծառայություններից ստացված եկամուտները (սյունակ 2) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 3)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-130 տողերում):

1) 110 տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

2) 120 տողում արտացոլվում է 110 տողից կապի ծառայություններից ստացված եկամուտները:  «Կապի ծառայություններից ստացված եկամուտները» ցուցանիշը ներկայացնում է փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության (հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայությունների) ծառայություններից  ստացված եկամուտների հանրագումարը:

3) 121-122.6 տողերում առանձնացվում են 120 տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների առանձին ենթատեսակների (փոստային ու սուրհանդակային և հեռահաղորդակցության` հեռագրային, հեռախոսային (ձայնային), շարժական, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման, կապի այլ ծառայություններ):

4) 122.2.1 տողում առանձնացվում է 122.2 տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

5) 122.3.1, 122.3.2 և 122.3.3 տողերում առանձնացվում են 122.3 տողից եկամուտներն  ըստ ծառայությունների տեսակների` բջջային, ռադիոորոնման (փեյջերային) և ռադիալ գործողության («Ալթայ» և այլն):

6) 122.6.1 և 122.6.2 տողերում առանձնացվում են 122.6 տողից եկամուտներն  ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` նշելով կապի ծառայության տվյալ տեսակների անվանումները:

7) 130 տողում արտացոլվում են 110 տողից այլ գործունեությունից ստացված եկամուտները:

8) 130.1, 130.2 և 130.3 տողերում առանձնացվում են 130 տողից եկամուտներն  ըստ գործունեության տեսակների` նշելով գործունեության տվյալ տեսակների անվանումները:

9) 140 տողում արտացոլվում են մատուցված կապի ծառայությունների դիմաց փաստացի վճարումները:

10) 150 տողում արտացոլվում է աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

2. Փոստային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստի կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար փոստային բաժանմունքներում առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման ծառայություններ, «ցպահանջ» թղթակցության մշակում, նամականիշերի, բացիկների, ծրարների վաճառք, պայմանագրային հիմունքով պարբերական մամուլի տարածում, կապի ծառայություններ, փոստային դրամային փոխադրումների (կանխիկ) ընդունում և հանձնում:

3. Սուրհանդակային կապի ծառայությունները ներառում են ազգային փոստից բացի այլ կազմակերպությունների կողմից տեղական և օտարերկրյա հասցեատերերի համար նամակների, ծանրոցների և ծանրոցածրարների (բանդերոլների) հանում, տեղափոխում, տեղ հասցնումը: Տեղափոխումը կարող է իրականացվել տրանսպորտի մեկ կամ մի քանի անձնական կամ հասարակական տեսակներով), կառավարական սուրհանդակային (ֆելդեգերային) ծառայություններ, հատուկ կապի ծառայություններ:

4. Հեռահաղորդակցության (էլեկտրակապի) ծառայությունները իրենցից ներկայացնում են ձայնի, նշանի (նիշի), ազդանշանի, գրավոր տեքստի, պատկերի հաղորդում և ընդունում լարային, մալուխային, օպտիկական, մագնիսական և այլ էլեկտրամագնիսական համակարգերի,  ինչպես նաև միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների միջոցով: Վերջինս իր մեջ ներառում է հեռագրային կապ, հեռախոսային կապ (ձայնային) (ներառյալ` բաժանորդային վարձեր և միանվագ ծառայություններ) և կապուղիների վարձակալում, շարժական կապ, տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության, հեռուստառադիոհաղորդումների հեռարձակում մալուխային, անհաղորդալար ռադիոռելեային կամ արբանյակային համակարգերի միջոցով, տելեմատիկ կապ (հեռաֆաքս, հեռատեքստ և տելեքս) և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործում:

5. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը որևէ ժամանակաշրջանի համար որոշելու համար տարվում է ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում, որը պետք է ճշգրտվի աշխատանքի ընդունման, այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքային պայմանագրերի դադարեցման հրամանների (կարգադրությունների) հիման վրա: Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

6. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար` 28 (29)` ներառյալ տոն (ոչ  աշխատանքային) և հանգստյան օրերը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

7. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակն աճողական կարգով հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանի ամիսների միջին ցուցակային թվաքանակների հանրագումարը  բաժանելով հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:

 

Ներմուծեք նկարագրությունը_5817

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի» և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշումը հաստատելու կարգի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են

Հաշվետվության ներկայացման
ժամկետը`

Ազգային վիճակագրական
ծառայություն,
Ազգային վիճակագրական
ծառայության 
մարզային
գործակալություն

Կապի ծառայություններ մատուցող
կազմակերպությունները և անհատ
ձեռնարկատերերը
մինչև հաշվետու ժամանակաշրջանին
հաջորդող ամսվա 10-ը
Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________________

_________________________________________________

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________   
I   I   I   I   I   I   I
(փոստային դասիչ)
Մարզը ______________ Համայնքը_______________________

Պետական ռեգիստրում գրանցված համարը  I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը   I   I   I   I   I   I   I   I   I

Հարկ վճարողի հաշվառման համարը                       I   I   I   I   I   I   I   I   I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ
13-ԿԱՊ
(ամսական)

«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 18 մայիսի 2007 թ.
թիվ 08-Ն որոշման





 

Չլրացնել             Ներմուծեք նկարագրությունը_17998

ՏԳՏԴ  I   I   I   I   I   I

Մարզը         
I   I   I

Համայնքը    I   I   I   I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հունվար - ___________   200___թ.

               (տարեսկզբից աճողական կարգով)

 

               Ցուցանիշի անվանումը Տողի
համարը
Հաշվետու
ժամանակաշրջանում
Նախորդ տարվա
համապատասխան
ժամանակա-
շրջանում
Ընդամենը դրանից`
բնակչությունից
Ընդամենը
Ա Բ 1 2 3
Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված
արժեքի հարկի), (120 և 130 տողերի
հանրագումարը),
հազար դրամ
 110      
110 տողից` կապի ծառայություններից ստացված
եկամուտները, ընդամենը, (առանց ավելացված
արժեքի հարկի), (121 և 122 տողերի հանրագումարը)
հազար դրամ
120      

այդ թվում`

       

փոստային և սուրհանդակային

121      

հեռահաղորդակցության 

(122.1, 122.2, 122.3, 122.4, 122.5, 122.6

տողերի հանրագումարը)

 122      

այդ թվում`

           հեռագրային

122.1      

հեռախոսային (ձայնային)

122.2      

դրանցից` բաժանորդային վարձերի և

միանվագ ծառայությունների

122.2.1      

շարժական

122.3      

այդ թվում`  բջջային

122.3.1      

ռադիոորոնման (փեյջերային)

122.3.2      

ռադիալ գործողության

122.3.3      

տվյալների հաղորդման և ինտերնետ

հասանելիության

122.4      

հեռուստառադիոհաղորդումների

հեռարձակման

 122.5      

այլ ծառայություններից

122.6      

դրանցից`

122.6.1      
  122.6.2      
  122.6.3      
110 տողից` այլ գործունեությունից ստացված
եկամուտները
 130      

դրանցից`

130.1      
  130.2      
  130.3      
Կապի ծառայություններից փաստացի վճարումներ,
ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի),
հազար դրամ
140      
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը,
մարդ
150      

 

Ղեկավար

_______________________
(Ազգանուն, անուն)

_______________________
(Ստորագրություն)

 

Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)

 

_______________________
(Ազգանուն, անուն)

 

_______________________
(Ստորագրություն, պաշտոն)


_______________________
(Հեռախոսահամար(ներ))


__  _________200__թ.
(Լրացման ամսաթիվը)

 

 

Էլեկտրոնային փոստ ____________________@__________________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.10.2009, թիվ 24-Ն 01.01.2010, N 08-Ն
02.12.2008, N 09-Ն 25.01.2009, N 08-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան