Գլխավոր տեղեկություն
Համար
N 535-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.23/26(550) Հոդ.644
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2007 թվականի N 535-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 247-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 247-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կանոնադրության`

ա. 11-րդ կետի «դ» ենթակետը «կանխումը» բառից հետո լրացնել «քննումը» բառով, իսկ «է» ենթակետը «մաքսանենգության» բառից հետո` «և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների» բառերով,

բ. 12-րդ կետի «ժ» ենթակետից հանել առաջին «գործերով» բառը, նույն ենթակետում «վարում» բառը փոխարինել «և նախաքննության կատարում» բառերով, իսկ «ժբ» ենթակետը «մաքսային» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ» բառերով.

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը «Ակցիզային դրոշմանիշների հաշվառման բաժին» բառերից հետո լրացնել «Քննչական բաժին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 11
Երևան