ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
14 հոկտեմբերի 2005 թվականի N 235/05
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿՈՄՊԼԵՔՍ ՍԵՐՎԻՍ ՖԻՐՄԱ» ՍՊԸ-ի արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության ԲՊ 0001 լիցենզիայի գործողության կասեցման մասին
Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 34 հոդվածի 2 և 7 մասերով, 36 հոդվածի 1 մասի 11) կետով և 7, 10 մասերով, Հանձնաժողովը որոշեց.
1. Ընկերության կողմից տարեկան պետական տուրքը չվճարելու հիմքով՝ 2005 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև սահմանված կարգով տարեկան պետական տուրքի, ինչպես նաև դրա վճարումը ուշացնելու համար օրենքով սահմանված տույժերի գումարների գծով պարտավորությունները կատարելու օրվան հաջորդող օրը կասեցնել «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» ՍՊԸ-ի արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության լիցենզիայի (ԲՊ 0001, տրված 05.10.2001 թ.) գործողությունը՝ հանձնարարելով «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» ՍՊԸ-ին հանձնաժողով ներկայացնել այդ վճարումները հիմնավորող փաստաթղթերը և արգելել կասեցման ժամանակահատվածում արժեթղթերի բլանկների արտադրության գործունեության իրականացումը:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և «Կոմպլեքս Սերվիս ֆիրմա» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։
ՀՀ արժեթղթերի |
Օ. Եսայան |