Գլխավոր տեղեկություն
Համար
N 771-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.08.2007-05.03.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.25/48(638) Հոդ.835
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2007 թվականի N 771-Ն

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ` ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԿԱՄ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. հուլիսի 11

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 21-ի N 771-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ` ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԿԱՄ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են օզոնային շերտը քայքայող նյութերի առաքման` ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման թույլտվության (այսուհետ` առաքման թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Առաքման թույլտվություն ստանալու համար ներմուծողը կամ արտահանողը կամ տարանցիկ փոխադրողը (այսուհետ` հայտատու) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն (այսուհետ` լիազոր պետական մարմին) է ներկայացնում առաքման թույլտվության տրամադրման հայտ` համաձայն ձևի:

3. Լիազոր պետական մարմինը հայտն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում`

1) եթե ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման տվյալ գործարքը համապատասխանում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին, ապա հայտատուին տրամադրում է առաքման թույլտվություն.

2) եթե ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման տվյալ գործարքն ունի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելված պայմաններ, կամ ներմուծողին տվյալ տարվա համար տրամադրված անհատական չափաքանակը (քվոտան) սպառվել է, ապա հայտի մերժման պատճառների մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին:

4. Առաքման թույլտվությունը կազմվում է 3 օրինակից: 2 օրինակը տրամադրվում է հայտատուին, իսկ մեկը պահվում լիազոր պետական մարմնում: Առաքումն իրականացնելիս` հայտատուն առաքման թույլտվության մեկ օրինակը հանձնում է մաքսային մարմին:

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

____________________________________________________________________

(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Սույնով խնդրում եմ թույլատրել օզոնային շերտը քայքայող` ստորև նշված նյութերի____________

 

(ներմուծումը արտահանումը),

տարանցիկ փոխադրումը

(նշել անհրաժեշտը)

 

1. Ընդամենը օզոնային շերտը քայքայող քիմիական նյութեր (մաքուր նյութի հաշվարկով)`

 

NN ը/կ

 

Օզոնային շերտը քայքայող նյութի`

Ներմուծման դեպքում` ներմուծման անհատական քվոտայի`

անվանումը

քիմիական բանաձևը

միջազգային տեխնիկական անվանումը

առևտրային անվանումը

առաքվող քանակությունը (կգ)

համարը

տալու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը

մնացորդը` հայտը ներկայացնելու օրվա դրությամբ (կգ)

I

II

III

IV

V

VI

VII

VIII

1.

               

2.

               

3.

               

 

2. Սույն հայտի 1-ին կետում նշված քանակության սահմաններում կառաքվեն օզոնային շերտը քայքայող` ստորև նշված մաքուր նյութերը և օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդները`

ա. մաքուր տեսքով առաքվող օզոնային շերտը քայքայող նյութեր`

 

NN ը/կ

 

 

Օզոնային շերտը քայքայող նյութի

Արտահանող երկրի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն

 

Ներմուծող երկրի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն

 

Տարանցիկ փոխադրման դեպքում` ներմուծման (արտահանման) մաքսային կետը

 

անվանումը

քիմիական բանաձևը

միջազգային տեխնիկական անվանումը

առևտրային անվանումը

առաքվող քանակությունը (կգ)

I

II

III

IV

V

VI

VII

VIII

1.

               

2.

               

3.

               

 

բ. առաքվող օզոնային շերտը քայքայող նյութերի խառնուրդներ`

 

NN ը/կ

 

 

Խառնուրդի`

 

Խառնուրդում պարունակվող օզոնային շերտը քայքայող յուրաքանչյուր նյութի`

Արտահանող երկրի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն

 

Ներմուծող երկրի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, հասցեն կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն

Տարանցիկ փոխադրման դեպքում` ներմուծման (արտահանման) մաքսային կետը

առևտրային անվանումը

առաքվող ընդհանուր քանակու-թյունը (կգ)

միջազգային տեխնիկական անվանումը (և (կամ) քիմիական բանաձևը)

տեսա-կարար կշիռը (%)

քանակությունն առաքվող խառնուրդում (կգ)

I

II

III

IV

V

VI

VII

VIII

1.

   

1)

         

2)

   

3)

   

2.

   

1)

         

2)

   

3)

   

3.

   

1)

         

2)

   

3)

   

 

_______________________________

(հայտատուի (լիազոր անձի) անունը, ազգանունը (պաշտոնը)

 

Կ.Տ.

_____________

(ստորագրությունը)

 

Լիազոր պետական մարմնի նշումների համար

Կ.Տ.

Հայտն ընդունված է 200  թվականի__-ի __-ին

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 21-ի N 771-Ն որոշման

 

Ձև

 

Ա Ռ Ա Ք Մ Ա Ն  Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N______

 

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՄ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԿԱՄ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

__________________________սույնով թույլատրում է _____ կողմից ստորև նշված օզոնային

        (լիազոր պետական մարմնի անվանումը)

(հայտատուի անվանումը)

 

շերտը քայքայող նյութերի _______________________________________________

(ներմուծումը (արտահանումը), տարանցիկ փոխադրումը (նշել անհրաժեշտը)

 

1.   Մաքուր քիմիական նյութեր`

 

NN ը/կ

 

Օզոնային շերտը քայքայող նյութի`

Արտահանող երկրի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը

 

Ներմուծող երկրի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը

 

Տարանցիկ փոխադրման դեպքում` ներմուծման (արտահանման) մաքսային կետը

անվանումը

միջազգային տեխնիկական անվանումը

առևտրային անվանումը

ԱՏԳ ԱԱ* -ի ծածկագիրը

քանակը (կգ)

I

II

III

IV

V

VI

VII

VIII

1.

               

 2.

               

 

2.   Օզոնային շերտը քայքայող նյութեր պարունակող խառնուրդներ`

 

NN ը/կ

 

 

Օզոնային շերտը քայքայող նյութի խառնուրդի

Խառնուրդում պարունակվող օզոնային շերտը քայքայող նյութերի`

Արտահանող երկրի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը

 

 Ներմուծող երկրի անվանումը, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը

 

 Տարանցիկ փոխադրման դեպքում` ներմուծման (արտահանման) մաքսային կետը

 

առևտրային անվանումը

ԱՏԳ ԱԱ -ի ծածկագիրը

քանակը (կգ)

միջազգային տեխնիկական անվանումը

տեսակարար կշիռը (%)

քանակը (կգ)

I

II

III

IV

V

VI

VI

VII

VIII

1.

     

1)

         

2)

   

3)

   

2.

     

1)

         

2)

   

3)

   

 

Տրված է ____________________________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)                                                          

________________________________________

(լիազոր մարմնի ղեկավարը)

_________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

* Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ

 
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 771-Ն
08.12.2016, N 1255-Ն 17.12.2016, N 771-Ն
11.02.2016, N 137-Ն 05.03.2016, N 771-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան