Գլխավոր տեղեկություն
Համար
N 601-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.14/3(238) Հոդ.703
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2007 թվականի N 601-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում Մերի Նալբանդյանի և Արտուշ Նալբանդյանի սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 1605-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան պետական դրամական օգնություն տրամադրելու նպատակով (համապատասխանաբար 254,444.0 դրամ և 641,718.0 դրամ) 2007 թվականի երկրորդ եռամսյակում Երևանի քաղաքապետարանին հատկացնել 896,162.0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 31
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 24-ի N 601-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 (հազ. դրամ)

Խում-
բը

Ենթա-
խումբը

Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման
խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող
ծրագրերի և դրանք իրականացնող
մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են
դրական նշանով, իսկ
նվազեցումները`
փակագծերում)

առաջին
կիսամյակ

ինն ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

-

 

 

այդ թվում`

 

 

 

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ
ԾԱԽՍԵՐ

-

-

-

 

 

այդ թվում`

 

 

 

 

01

Պետական պարտքային
պարտավորությունների հետ
գործառնություններ

(896.2)

(896.2)

(896.2)

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

01. ՀՀ պետական արժեթղթերի
(գանձապետական
պարտատոմսերի) սպասարկում
(տոկոսավճար)

(896.2)

(896.2)

(896.2)

 

 

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարություն

(896.2)

(896.2)

(896.2)

 

 

բյուջետային ծախսերի
տնտեսագիտական դասակարգման
«Տոկոսավճարներ ներքին պարտքի
դիմաց» հոդվածով

(896.2)

(896.2)

(896.2)

 

06

Այլ ծրագրեր

896.2

896.2

896.2

 

 

այդ թվում`

 

 

 

 

 

01. ՀՀ կառավարության
պահուստային ֆոնդ

896.2

896.2

896.2

 

 

ՀՀ կառավարություն

896.2

896.2

896.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան