Գլխավոր տեղեկություն
Համար
N 522-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.23/26(550) Հոդ.640
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2007 թվականի N 522-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը ապահովել Երևանի Ջրաշատի փողոցի N 1 շենքի 5-րդ և 6-րդ հարկերի, Գյումրի քաղաքի Աբովյան 196 հասցեում գտնվող շենքի 200 քառ. մետր և Կապան քաղաքի Մ. Ստեփանյան 14 հասցեում գտնվող շենքի 200 քառ. մետր տարածքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը,

բ) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրն ու սահմանված կարգով ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 7
Երևան