Գլխավոր տեղեկություն
Համար
N 593-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.06/29(553) Հոդ.695
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2007 թվականի N 593-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 20070 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 21074 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Քուչակի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 49.6 տոկոս բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

1) Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող 49,6 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 9960 հազ. դրամ, որը համապատասխանում է 996 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2) Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 2500 դրամ:

3) «Քուչակի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2007 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 4425 հազ. դրամ, այդ թվում`

ա. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1081 հազ. դրամ,

բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր սոցիալական ապահովագրության գծով` 657 հազ. դրամ,

գ. աշխատավարձի և աշխատողներին այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 737 հազ. դրամ,

դ. կարճաժամկետ փոխառությունների գծով` 1950 հազ. դրամ,

ե. բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4) «Քուչակի հաստոցաշինական գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա. աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների և ժամկետների մասին,

բ. եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,

գ. բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո երկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

6) Աճուրդն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:

2. «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (քաղ. Երևան, Հ. Հակոբյան 3 (քաղ. Երևան, Բաղրամյան 76) բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին:

1) Սահմանել`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2006 թվականի նոյեմբերի 17-ին ընկերության գնահատված ակտիվները` 155 հազ. դրամ,

բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 155 հազ. դրամ:

2) «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1908 հազ. դրամ, այդ թվում`

ա. կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 31 հազ. դրամ,

բ. ստացված ընթացիկ կանխավճարներ` 1640 հազ. դրամ,

գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 110 հազ. դրամ,

դ. այլ ընթացիկ պարտավորություններ` 127 հազ. դրամ,

ե. բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

3) «Ատեքս նորաձևության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2006 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 5580 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:

5) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն» պետական կառավարչական հիմնարկի «ԱՈՒԴԻ-100» մակնիշի (պետհամարանիշը` 199 ՏՕ 01, ձեռքբերման տարեթիվը` 1997 թ.) տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:

1) Սահմանել`

ա. գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի մարտի 27-ի դրությամբ գնահատված արժեքը` 131 հազ. դրամ,

բ. օտարվող գույքի մեկնարկային գինը` 131 հազ. դրամ:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգի համաձայն մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:

3) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 18000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված վճարներն ու տուրքերը:

4) Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 23
Երևան