Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.09.15/22(199) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.08.2005
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
 ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 օգոստոսի 2005 թ.
ք. Երևան

N 34-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վեդի քաղաքի տարածքում 34-րդ, Ջերմուկ քաղաքի տարածքում 48-րդ, Սևան քաղաքի տարածքում 28-րդ, Գյումրի քաղաքի տարածքում 26-րդ, Հրազդան քաղաքի տարածքում 27-րդ, Ապարան քաղաքի տարածքում 28-րդ, Արարատ քաղաքի տարածքում 45-րդ, Վարդենիս քաղաքի տարածքում 33-րդ, Վանաձոր քաղաքի տարածքում 25-րդ, Ստեփանավան քաղաքի տարածքում 21-րդ, Աբովյան քաղաքի տարածքում 55-րդ, Նոյեմբերյան քաղաքի տարածքում 53-րդ, Իջևան քաղաքի տարածքում 25-րդ, Դիլիջան քաղաքի տարածքում 21-րդ, Սիսիան քաղաքի տարածքում 24-րդ, Գորիս քաղաքի տարածքում 35-րդ, Կապան քաղաքի տարածքում 25-րդ դեցիմետրային կապուղիներով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի մասնակից «Արմենիա Թի-Վի» ՓԲ ընկերության ներկայացրած մրցութային առաջարկը համապատասխանում է հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 21.03.2005 թ. թիվ 14-Ա որոշմամբ սահմանված մրցույթի պայմաններին՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «Արմենիա Թի-Վի» ՓԲ ընկերությանը ճանաչել Վեդի քաղաքի տարածքում 34-րդ, Ջերմուկ քաղաքի տարածքում 48-րդ, Սևան քաղաքի տարածքում 28-րդ, Գյումրի քաղաքի տարածքում 26-րդ, Հրազդան քաղաքի տարածքում 27-րդ, Ապարան քաղաքի տարածքում 28-րդ, Արարատ քաղաքի տարածքում 45-րդ, Վարդենիս քաղաքի տարածքում 33-րդ, Վանաձոր քաղաքի տարածքում 25-րդ, Ստեփանավան քաղաքի տարածքում 21-րդ, Աբովյան քաղաքի տարածքում 55-րդ, Նոյեմբերյան քաղաքի տարածքում 53-րդ, Իջևան քաղաքի տարածքում 25-րդ, Դիլիջան քաղաքի տարածքում 21-րդ, Սիսիան քաղաքի տարածքում 24-րդ, Գորիս քաղաքի տարածքում 35-րդ, Կապան քաղաքի տարածքում 25-րդ դեցիմետրային կապուղիներով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող։

2. «Արմենիա Թի-Վի» ՓԲ ընկերությանը տալ հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզիա։
 

Նախագահի պաշտոնակատար

Շ. Աղաբեկյան