Գլխավոր տեղեկություն
Համար
N 589-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.06.2007-17.01.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.06/47(222) Հոդ.691
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 589-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 16-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 23
Երևան

 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 5-ի N 589-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Մարզային մշակութային կյանքի զարգացման ծրագրի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մշակութային կյանքին մասնակցության և մշակութային գործունեության իրականացման, ինչպես նաև մշակութային ծառայություններից օգտվելու սահմանադրական իրավունքի ապահովումն է: Այդ իրավունքն ամրագրված է նաև «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության իրագործման կանոնակարգված և գործուն համակարգի ներդրումն է, որը գործնականում կապահովի օրենքներով սահմանված` նշված իրավունքների կիրառումը:

Ծրագրով նախատեսվող խնդիրների կենսագործումն ու լուծումները նախատեսվում են մշակույթի ոլորտի լիազորված պետական մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջնաժամկետ ծախսային, տարեկան, եռամյա և հեռանկարային, ինչպես նաև նպատակային ծրագրերով, որոնց ապահովման ֆինանսական աղբյուրներն են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, համայնքների բյուջեները և օրենսդրորեն չարգելված այլ աղբյուրներ:

Մարզերում մշակութային դաշտի իրական պատկերը պարզելու և վերլուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ներկայումս իրականացվում են մանրակրկիտ ուսումնասիրություններ և դիտանցում (մոնիթորինգ), որոնց արդյունքների վերլուծությամբ էլ կազմվել է սույն ծրագիրը:

 

II. ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

2.1. Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում մշակութային կազմակերպությունները, գեղարվեստական կրթություն և գեղագիտական դաստիարակություն ապահովող հաստատությունները հիմնականում գործում են լիազորված պետական մարմնի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ:

Մշակույթի ոլորտում պետական լիազորված մարմնի իրավասությունները (սահմանված են «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով) ընդհանրական են: Հիմնականում ամրագրված է, որ պետական լիազոր մարմինն իրականացնում է պետական մշակութային քաղաքականությունը, մասնակցում մշակույթի ոլորտում կրթական չափորոշիչների, մեթոդական ձեռնարկների ու ծրագրերի մշակմանը, ստեղծում պետական միասնական տեղեկատվական համակարգ` Հայաստանի Հանրապետության տարածքում, վարում մշակույթի ոլորտի վարչական վիճակագրությունը և մշակութային կազմակերպությունների հաշվառումը, կազմակերպում մշակույթի ոլորտում աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը և վերաորակավորումը:

2.2. Մարզերում մշակութային կյանքի կազմակերպման գործում մարզպետների և համայնքների ղեկավարների իրավասությունները սահմանվում են «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 23-րդ և 24-րդ հոդվածներում, մասնավորապես, ամրագրված է, որ մարզպետը և համայնքի ղեկավարն ապահովում են մարզի ու համայնքի տարածքում պետական մշակութային քաղաքականությունը:

Մարզպետը կազմակերպում է մարզի տարածքում մշակութային օբյեկտների կառուցումը, պահպանումն ու շահագործումը, հանգստի գոտիների ստեղծումը, նպաստում ազգային ծեսերի վերականգնմանն ու տարածմանը, ունի մարզի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում օրենսդրությամբ սահմանված լիազորություններ: Նշված լիազորությունների իրականացման համար ֆինանսական միջոցները հիմնականում հատկացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Համայնքի ղեկավարը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է համայնքի կողմից ստեղծված մշակութային կազմակերպությունների (համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ) գործունեությունը, մշակութային օբյեկտների նորոգման և շահագործման աշխատանքները: Որպես կամավոր լիազորություն` աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը: Նախատեսվում է, որ ֆինանսական միջոցները պետք է տրամադրվեն համայնքների բյուջեներից, սակայն, համայնքները դեռևս հնարավորություն չունեն լրիվ ծավալով և արդյունավետորեն իրականացնելու նշված լիազորությունները:

Նշված օրենքով սահմանված են նաև այլ իրավասություններ (պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտ, պետական և հիշատակի օրերի հետ կապված զանգվածային միջոցառումների կազմակերպում և այլն):

2.3. Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում մշակութային կազմակերպություններն են`

ա. մշակույթի տները և ակումբները,

բ. գրադարանները,

գ. թանգարանները,

դ. արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցները,

ե. համերգասրահները և կինոթատրոնները,

զ. պատկերասրահները և ցուցասրահները,

է. ստեղծագործական խմբերը, կենտրոններն ու համույթները:

Ստորև` աղյուսակում ներկայացվում է մարզային և համայնքային ենթակայությամբ գործող, դիտարկված մշակութային կազմակերպությունների բաշխվածությունն ըստ մարզերի.

NN ը/կ

Մարզը

Բնակչու-թյան
թիվը
(հազ.
բն.)

Համայնք-ների թիվը

Դիտարկ-ված համայնք-ների թիվը

Համայնք-
ների թիվը,
որտեղ մշակութային
կազմակեր-պություններ
չկան

Մշակույթի տներ(կենտրոն-ներ)

Թանգա-րաններ

Գրադա-րաններ

Թատրոն-ներ

Համեր-գային կազմա-կերպու-թյուններ

Երաժշտա-կան դպրոցներ

Արվես-
տի
դպրոց-
ներ

Գեղար-վեստի դպրոց-
ներ

Այլ մշակու-թային կազմակեր-պություններ

Ընդա-մենը

1.

Արագածոտն

139.8

114

82

-

77

5

82

1

-

5

3

2

1

176

2.

Արարատ

274.7

97

90

-

86

4

86

1

7

13

3

3

6

209

3.

Արմավիր

279.8

97

92

5

83

6

99

-

-

14

3

2

2

209

4.

Գեղարքունիք

239.4

92

64

13

62

2

64

1

-

5

2

4

1

141

5.

Լոռի

282.7

113

64

49

55

11

74

4

2

10

9

3

2

170

6.

Կոտայք

275.9

67

54

-

47

6

65

1

1

9

14

1

5

149

7.

Շիրակ

281.2

119

57

40

32

8

54

2

1

16

5

4

4

126

8.

Սյունիք

152.9

109

88

2

63

8

111

1

-

7

7

1

3

201

9.

Վայոց ձոր

55.7

44

39

5

37

1

38

-

-

1

4

1

2

84

10.

Տավուշ

134.2

62

53

-

46

6

52

1

-

11

3

1

1

121

 

Ընդամենը

2116.3

914

683

114

588

57

725

12

11

91

53

22

27

1586

Մշակութային կյանքին իրենց մասնակցությունն ունեն նաև շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ, միջազգային հիմնադրամներ և շահագրգիռ այլ իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ինչպես նաև ստեղծագործական միություններ:

Հայաստանի Հանրապետության մարզերում 1334 բնակչին (Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության ընդհանուր թիվը`  2116.3 հազ. մարդ, մշակութային կազմակերպությունների ընդհանուր թիվը` 1586) միջինն ընկնում է մեկ մշակութային կազմակերպություն:

1586 դիտարկված մշակութային կազմակերպություններում բոլոր աշխատողների թիվը կազմում է 6467: Անհատ ստեղծագործողների ընդհանուր թիվը կազմում է 6148: Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային մասնագետների ընդհանուր թիվը, ըստ համայնքների տվյալների, կազմում է 4732:

2.4. Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային կյանքի խնդիրներն իրենց արտացոլումն են գտնում մշակույթի ոլորտի պետական լիազոր մարմնի, մարզպետարանների սոցիալ-տնտեսական զարգացման և միջնաժամկետ ծախսային ու նպատակային ծրագրերում:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային կազմակերպությունների շենքերի 60.3 տոկոսն ունի կապիտալ, 27.8 տոկոսը` ընթացիկ վերանորոգման կարիք, իսկ 11.9 տոկոսը վերանորոգված է: Հետազոտության արդյունքում մշակութային կազմակերպությունների 5.3 տոկոսը չի գործում, և 8.7 տոկոսը տարածքի բացակայության պատճառով տեղակայված է այլ շենքերում, հիմնականում` գյուղապետարաններում:

Մարզերում մշակութային կազմակերպությունների վերականգնման նպատակով 2003 թվականին իրականացվում են մի շարք ծրագրեր` «Մշակութային օբյեկտների 2004-2008 թվականներին վերականգնման և վերանորոգման համալիր ծրագիր» (իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը) և «ՀՍՆՀ-2», «ՀՍՆՀ-3» (իրականացնում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը):

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ 2003-2006 թվականներին վերանորոգվել է 21 մշակութային կազմակերպություն (որից` 14-ը` Հայաստանի Հանրապետության մարզերում), ընդամենը` 1456300.0 հազ. դրամ արժեքով, իսկ 2007 թվականին նախատեսվում է 30 մշակութային կազմակերպության վերանորոգում կամ վերականգնում (որից` 26-ը` Հայաստանի Հանրապետության մարզերում), ընդամենը` 1396100.0 հազ. դրամ արժեքով:

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրերի շրջանակներում 2003-2006 թվականներին վերանորոգվել կամ կառուցվել է 17 մարզային մշակութային կազմակերպություն, ընդամենը` 600675.0 հազ. դրամ արժեքով, իսկ 2007-2008 թվականներին նախատեսվում է 9 մշակութային կազմակերպության վերակառուցում և վերանորոգում, ընդամենը` 748664.1 հազ. դրամ արժեքով:

Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու նպատակով, նախատեսված մշակութային միջոցառումների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտերը ներկայացնում են, և Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով հաստատվում են տվյալ տարվա ֆինանսական հատկացումները: 2004-2007 թվականներին մշակութային միջոցառումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով մարզերին հատկացված գումարները ներկայացված են ստորև` աղյուսակում.
        

(հազ. դրամ)

NN
ը/կ

Մարզը

Բնակչության թիվը

2004 թ.

2005 թ.

2006 թ.

2007 թ.

1.

Արագածոտն

139.8

3090.0

3182.7

3278.2

3278.2

2.

Արարատ

274.7

3012.0

3102.4

3195.4

3195.4

3.

Արմավիր

279.8

432.0

445.0

458.0

2563.0

4.

Գեղարքունիք

239.4

3090.0

3182.7

3278.2

3278.2

5.

Լոռի

282.7

2500.0

2575.0

2652.3

3542.3

6.

Կոտայք

275.9

2266.0

2334.0

2404.0

2404.0

7.

Շիրակ

281.2

3259.0

3357.0

3456.4

3457.7

8.

Սյունիք

152.9

6760.0

6962.8

7171.7

7171.7

9.

Վայոց ձոր

55.7

4655.0

4794.7

4938.5

4938.5

10.

Տավուշ

134.2

3244.0

3341.8

3336.5

3420.0

 

 Ընդամենը

2116.3

32308.0

33278.1

34169.2

37249.0

 

Մարզերում մշակութային միջոցառումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող գումարները 2004-2007 թվականներին ավելացել են 13.3 տոկոսով, սակայն տրամադրված ֆինանսական միջոցները բավարար և համամասնական չեն տվյալ մարզի բնակչության թվին: Այսպես, մշակութային միջոցառումների ծրագրով 2006 թվականին հատկացվել է 295.7 մլն դրամ, որից միայն 11.6 տոկոսը` Հայաստանի Հանրապետության մարզերին:

Հատկացված ֆինանսական միջոցներով Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ: Տարեցտարի փոխվում են միջոցառումների բնույթը և որակը: Եթե նախկինում հիմնականում կազմակերպվում էին միօրինակ և միաբնույթ միջոցառումներ (տարեմուտի հանդեսներ, բերքի տոն, մայրության և գեղեցկության միամսյակ), ապա վերջին տարիներին ոչ միայն փոխվել է միջոցառումների բնույթը, այլև փորձեր են արվում որակական ցուցանիշների բարձրացման համար:

2007 թվականին Հայաստանի Հանրապետության մարզպետարանների` նախատեսվող միջոցառումների թիվը և ուշագրավ միջոցառումները.

 

NN
ը/կ

Մարզպետարանի անվանումը

Միջոցա-
ռումների
թիվը

Ուշագրավ միջոցառումները

1.

Արագածոտնի

8

«Ոսկե աշուն» երիտասարդական մշակութային
փառատոն

2.

Արարատի

10

Հայ գուսանական երգի փառատոն, հայկական
ժողովրդական պարի փառատոն, հայրենասիրական
երգի փառատոն

3.

Արմավիրի

8

Սարդարապատի հերոսամարտին և Հայաստանի
առաջին հանրապետությանը նվիրված միջոցառում,
երիտասարդ կատարողների մրցույթ-փառատոն`
«Արմավիրյան աշուն»

4.

Գեղարքունիքի

6

Մարզի ստեղծագործողների փառատոն,
«Գեղամա-2007» մարզային փառատոն

5.

Լոռու

6

«Ուսանողական գարուն» փառատոն

6.

Կոտայքի

17

Ազգագրական համույթների փառատոն,
երաժշտական և արվեստի դպրոցների
համերգ-փառատոն

7.

Շիրակի

7

Երգչախմբային փառատոն, դասական
երաժշտության փառատոն

8.

Սյունիքի

6

«Սյունիք» մարզամշակութային փառատոն,
«Գորիսյան օրեր» մշակութային
միջոցառումների շարք

9.

Վայոց ձորի

21

Պարարվեստի փառատոն, պոեզիայի փառատոն,
«Ճանաչենք միմյանց» միջմարզային փառատոն

10.

Տավուշի

7

«Ոսկե աշուն» երիտասարդական մշակութային
փառատոն, մարզային մշակութային փառատոն

 

Հայաստանի Հանրապետության մարզպետարանները մասնակցել ու աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված մի շարք հանրապետական միջոցառումների:

2.5. 2004-2006 թվականներին մարզերում Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ: Մասնավորապես`

ա. «Թանգարան անիվների վրա» (կերպարվեստի արտագնա ցուցահանդեսի կազմակերպում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում).

բ. «Գրական Լոռի», «Գրական Տավուշ», «Գեղամա աշխարհ» գրական ստեղծագործությունների ժողովածուների հրատարակում.

գ. տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոնի կազմակերպում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի հետ (մասնակցել են 18 թատերախմբեր` Երևանից և Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից).

դ. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի, պատանի ջութակահարների և թավջութակահարների հանրապետական 6-րդ մրցույթի 1-ին փուլի, պատանի դաշնակահարների հանրապետական մրցույթի 1-ին փուլի, «Նռան հատիկ» մանկապատանեկան թատրոնների հանրապետական փառատոնի 2-րդ փուլի, «Երգող Հայաստան» երգարվեստի հանրապետական 1-ին մրցույթ-փառատոնի, Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների երաժշտական փառատոնի կազմակերպում Հայաստանի Հանրապետության մարզերում.

ե. հանրապետական առանձին փառատոների և միջոցառումների կազմակերպում տարբեր մարզերում` «Սպիտակ-2006» թատերական, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների փառատոներ (Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ), հանրապետական թատերական փառատոն (Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ), գիտատեսական համաժողով «Ժամանակակից գրադարանը և ընթերցողը» թեմայով (Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ), երիտասարդ գրողների համաժողով Ծաղկաձորում, «Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մարզային և համայնքային գրադարաններում» թեմայով սեմինար (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ):

2.6. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության վերջին տարիների գերակա խնդիրներից է պետական աջակցությամբ մարզերում միջոցառումների իրականացումը: Մասնավորապես` պետական թատերահամերգային կազմակերպությունները տարեցտարի ավելացնում են հյուրախաղերի թիվը մարզերում: 2005 թվականին երևանյան 6 թատրոններ մարզերում իրականացրել են 11 հյուրախաղեր, 2006 թվականին 7 թատրոններ` 12 հյուրախաղեր, իսկ 2007 թվականին նախատեսվում են 15 հյուրախաղեր: Մարզային մշակութային կյանքի կազմակերպման գործում մեծ կարևորություն ունեցավ նաև մի շարք փառատոների կազմակերպումը մարզերում («Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոն, տիկնիկային թատերախմբերի հանրապետական փառատոն, «Երգող Հայաստան» երաժշտական փառատոն և այլն): Հետագայում ևս նախատեսվում է ավելացնել նմանատիպ միջոցառումների թիվը` մարզային կազմակերպությունների անմիջական ընդգրկմամբ: Գեղարվեստական կրթության մատչելիության ապահովման գործում մեծ կարևորություն ունի 2007 թվականին երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների գծով ուսուցման պետական պատվերի ներդրումը, իսկ 2008 թվականին նախատեսվում է նաև պետպատվերի տեղադրում` փողային գործիքների մասով: 2007 թվականին սկսվել է իրականացվել «Մարզային հյուրախաղերի ծրագիրը»` պետական համերգային կազմակերպությունների և թատրոնների հյուրախաղերը: 2007 թվականին իրականացվում են նաև վարպետության դասընթացներ:

2.7. Գրադարանային համակարգում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնցից ուշագրավ է «Հայաստանի գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծում» ծրագիրը, որին հետագա տարիներին, երևանյան գրադարաններից բացի, պետք է միանան նաև մարզային և համայնքային գրադարանները:

Մշակութային մի շարք հիմնախնդիրների ժամանակավոր լուծման նպատակով նախատեսվում է իրականացնել «Շարժական գրադարան (բիբլիոբուս)» և «Շարժական կինոթատրոն» ծրագրերը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԼՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

 

Ներկայումս մշակույթի ոլորտի խնդիրները մարզերում համակարգված լուծում չեն ստանում, ինչը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: 1996 թվականից հետո մշակութային կազմակերպությունները (մշակույթի տներ և ակումբներ, գրադարաններ, երաժշտական, գեղարվեստի և արվեստի դպրոցներ, ստեղծագործական կենտրոններ, թատերահամերգային կազմակերպություններ, պատմամշակութային արգելոց-թանգարաններ, թանգարաններ, տեղական նշանակության հուշարձաններ) անցան տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը, սակայն իրավական դաշտի անկատարությունը, ոչ բարվոք տնտեսական իրավիճակը, համապատասխան մասնագետների արտահոսքը, ընդհանուր ռազմավարական ծրագրերի բացակայությունը հնարավորություն չտվեցին մշակութային կյանքը մարզերում արդյունավետ և լիարժեք կազմակերպելու համար: Ապակենտրոնացման գործընթացում հաշվի չէին առնվել նաև համայնքների կարողությունները:

Ապակենտրոնացման մեկ այլ միջոց էր մշակութային օբյեկտների մասնավորեցումը, որը նույնպես չդարձավ ներդրումների (ինվեստիցիաների) ներգրավման աղբյուր, սակայն նախադրյալներ ստեղծեց առաջիկայում մշակութային կյանքը շուկայական պայմաններին համապատասխանեցնելու համար: Այսպես` նախկինում գործող շուրջ 70 կինոթատրոններից (որոնցից` 50-ը` մարզերում) այժմ գործում է միայն 3-ը, որից 2-ը` Երևանում, և 1-ը` Գյումրիում, ինչի հետևանքով լուրջ խոչընդոտներ են առաջացել կինոարվեստի տարածման և զարգացման գործում: Նույնպիսի խնդիրներ առաջացան նաև ժամանակին գոյություն ունեցող գրավաճառ ցանցի մասնավորեցման արդյունքում: Մինչև մասնավորեցումը ցանցը ներառում էր 38 գրախանութ` Երևանում, և 33 գրախանութներով 10 միավորում` մարզերում: Ներակայումս Երևանում գործում է 7 մասնավոր գրախանութ, իսկ մարզերում` 3 (մեկական` Հրազդանում, Գյումրիում և Վանաձորում):

Այս ամենի հետևանքով առաջացան մի շարք հիմնախնդիրներ` հետևյալ ոլորտներում`

3.1. կառավարման ոլորտ

ա. մշակույթի ոլորտում ամբողջապես ճշգրտված չեն Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ու համայնքների իրավասությունները և գործառույթները: Համակարգված չեն գործում այդ կառույցների համապատասխան բաժինները, ինչը, ի վերջո, խոչընդոտում է ընդհանուր մշակութային քաղաքականության արդյունավետ իրականացմանը: Անբավարար է նաև համապատասխան տեղեկատվական կապը մայրաքաղաքի և մարզերի միջև,

բ. համայնքապետարանների մշակույթի բաժինների, համայնքների մշակութային կազմակերպությունների կողմից մարզպետարաններ և լիազորված պետական մարմին բավարար չեն ներկայացվում մշակույթի զարգացման հեռանկարային (տարածաշրջանին հատուկ) համագործակցության ծրագրային առաջարկներ: Արդյունքում` Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում բավարար չափով չեն արտացոլվում մշակութային կյանքի զարգացման խնդիրները,

գ. մարզպետարաններում մշակույթի բաժինները միացվել են կրթության վարչություններին, սահմանափակվել է մշակութային հարցերով զբաղվող մասնագետների թիվը, որի հետևանքով հիմնախնդիր է դարձել մշակութային քաղաքականության իրականացումը մարզերում,

դ. Հայաստանի Հանրապետության մարզպետարանները չունեն անհրաժեշտ մասնագետներ` մշակույթի ոլորտում ուսումնասիրություններ և դիտանցում (մոնիթորինգ) կազմակերպելու համար: Անբավարար և հակասական է նաև մարզերից եկող մշակութային գործունեությունն արտացոլող տեղեկատվությունը, չեն արվում համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը սահմանափակում է ընդհանրական ծրագրերի մշակման հնարավորությունը.

3.2. կադրային ոլորտ

ա. վերջին տարիներին առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի հետևանքով տեղի ունեցավ կադրերի մեծ հոսունություն (այն առավել զգալի էր գեղարվեստական կրթության ոլորտում, քանի որ հանրակրթական դպրոցների համեմատ վարձատրությունը համարժեք չէ): Համայնքային ենթակայությամբ գործող գեղարվեստական կրթական հաստատություններում (երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ) ուսուցիչների աշխատավարձը 2006 թվականին մեկ դրույքը կազմել է 13-15 հազ. դրամ, մինչդեռ հանրակրթական դպրոցներում 2006 թվականին` 60 հազ. դրամ: Մշակութային կազմակերպություններում միջին աշխատավարձը կազմել է 15-20 հազ. դրամ: Տեղական ինքնակառավարման մարմինները, դժվարություններ ունենալով նվազագույն աշխատավարձի ապահովման գործում, տարիֆաորակավորման բնութագրերի բացակայության պայմաններում կատարում են աշխատողների չհիմնավորված կրճատումներ,

բ. մասնագիտական ընտրության չափորոշիչների (անհրաժեշտ կրթական-մասնագիտական մակարդակ, աշխատանքային փորձ և այլն) բացակայության պայմաններում կատարվում են չհիմնավորված նշանակումներ,

գ. եղած մասնագետների մեծ մասը վերապատրաստման և վերաորակավորման կարիք ունի: 1988 թվականից հետո այն չի իրականացվել: Մասնագետների վերապատրաստման մեթոդական կենտրոնների փակումը 1996 թվականից հետո անհնարին դարձրեց նշված գործառույթի իրականացումը: Տեղական ինքնակառավարման մարմինները դեռևս հնարավորություն չունեն անհրաժեշտ միջոցներ տրամադրելու իրենց մասնագետների վերապատրաստման համար: Մասնագետների պահանջարկն առավել զգալի է հեռավոր, բարձր լեռնային և սահմանամերձ համայնքներում.

3.3. մշակութային կյանքի կազմակերպում

Մշակութային կյանքի կազմակերպման գործում դեռևս մնում են չլուծված շատ խնդիրներ`

ա. հանրապետության մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաքում: Թույլ են մշակութային կապերը մարզերի և մայրաքաղաքի միջև: Եթե մայրաքաղաքը շատ թե քիչ ներկայացվում է մարզերում, ապա հետադարձ կապն անբավարար է (2005 թվականին մեկ մարզային թատրոնի հյուրախաղ, իսկ 2006 թվականին` 4 մարզային թատրոնների մեկական ներկայացում` թատերական փառատոնի շրջանակներում),

բ. չեն մշակվում և իրագործվում միջմարզային, միջհամայնքային ճանաչողական, մշակութային համագործակցության ծրագրեր,

գ. միջազգային տարածաշրջանային համագործակցության հյուրախաղային և ցուցահանդեսային փոխանակությունների կազմակերպման ու հայկական մշակույթը ներկայացնելու ժամանակ Հայաստանի Հանրապետության մարզերի մշակութային կազմակերպությունները և անհատ ստեղծագործողները դրանցում չեն ներառվում.

3.4. մշակութային կազմակերպությունների գործունեության ոլորտ

3.4.1. ծայրահեղ կենտրոնացման խնդիր

Թատերահամերգային գործունեությունը կենտրոնացել է հիմնականում մայրաքաղաքում (տվյալները ներկայացվում են ստորև` աղյուսակներում).

Թատրոնների քանակական բաշխվածությունը` ըստ մարզերի և ըստ ենթակայության

 

Անվանումը

Թատրոնների թիվը

այդ թվում` ըստ ենթակայության

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարության

համայնքների

Երևան

15

12

3

Արագածոտն

2

1

1

Արարատ

1

-

1

Արմավիր

-

-

-

Գեղարքունիք

1

-

1

Լոռի

5

1

4

Կոտայք

1

-

1

Շիրակ

3

1

2

Սյունիք

2

1

1

Վայոց ձոր

-

-

-

Տավուշ

1

-

1

Ընդամենը

31

16

15

 

Պետական մասնագիտացված թատրոնների հանդիսատեսների թվի բաշխվածությունը` ըստ մարզերի (հազ. մարդ)

Ներմուծեք նկարագրությունը_444

Համերգային կազմակերպությունների քանակական բաշխվածությունը` ըստ մարզերի

 

Անվանումը

Կազմակերպու-
թյունների թիվը

այդ թվում` ըստ ենթակայության

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարության

համայնքների

Երևան

14

13

1

Արագածոտն

-

-

-

Արարատ

7

-

7

Արմավիր

-

-

-

Գեղարքունիք

-

-

-

Լոռի

2

-

2

Կոտայք

1

-

1

Շիրակ

1

-

1

Սյունիք

-

-

-

Վայոց ձոր

-

-

-

Տավուշ

-

-

-

Ընդամենը

25

13

12

 

Հանրապետությունում կազմակերպված համերգների բաշխվածությունը

 

Ներմուծեք նկարագրությունը_497

 

Հանրապետության թանգարանների կեսը գտնվում է մայրաքաղաքում (տվյալները ներկայացվում են ստորև` աղյուսակներում).

Թանգարանների բաշխվածությունը`
ըստ մարզերի

Այցելուների բաշխվածությունը

     

Երևան

57

Արագածոտն

5

Արարատ

4

Արմավիր

6

Գեղարքունիք

2

Լոռի

11

Կոտայք

6

Շիրակ

8

Սյունիք

8

Վայոց ձոր

1

Տավուշ

6

Ընդամենը

114

 Ներմուծեք նկարագրությունը_510

3.4.2. անհամաչափության խնդիր

Գրադարանների և ընթերցողների թվաքանակները համապատասխան չեն։

Հայաստանի Հանրապետության մարզերում գրադարանների թիվը 725 է, սակայն այն չի արտացոլում դրանց գործունեության իրական պատկերը, որը հիմնավորվում է գրադարանային հավաքածուների համալրման առաջնահերթության գործառույթի բացակայությամբ: Այս ուղղությամբ թվերի համադրությունը ցույց է տալիս, որ շեշտակի նվազում է հավաքածուների ընդհանուր թիվը, գրադարանը չի ապահովում այսօրվա ընթեցողի տեղեկատվություն ստանալու պահանջարկը: Յուրաքանչյուր մարզում գործում է մեկ պետական գրադարան` հանձին տվյալ մարզային գրադարանի, որի հավաքածուների համալրման ծավալները հնարավորություն չեն տալիս ապահովելու գրադարանային-տեղեկատվական սպասարկումն ամբողջ մարզի տարածքում: Այս խնդրի լուծումը կախված է հիմնականում համայնքային գրադարանների որակական հատկություններից, այն է` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում, արդի գրականության համալրում, թվային և շարժական գրադարանների օգտագործում:

Հայաստանի Հանրապետության մարզերում ընթերցողների թիվը նվազել է 24.6 տոկոսով: Գրադարանների ընթերցողների թվի նվազումը Հայաստանի Հանրապետության մարզերում պայմանավորված է գրքային ֆոնդի տարիներ շարունակ չհամալրմամբ և խիստ մաշված վիճակով, նաև` այն հանգամանքով, որ գյուղական համայնքներում գրադարանների մեծ մասը տեղակայված է լիարժեք չգործող մշակույթի տներում: Մշակութային կազմակերպությունները խիստ անհամաչափ են բաշխված, ինչի արդյունքում խնդիր է դառնում մշակութային կյանքին մասնակցության մատչելիությունը:

Ստորև` աղյուսակում ներկայացված է մշակույթի տների բաշխվածությունը` ըստ մարզերի և բնակչության տոկոսային հարաբերակցության:

 

Ներմուծեք նկարագրությունը_526

 

Մարզերում մշակույթի տների բաշխվածությունը ցույց է տալիս, որ մշակույթի տուն/ բնակչություն հարաբերակցությունը դրական է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում և բացասական` Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում:

Վիճակագրական տվյալներին, սակայն, պետք է մոտենալ խիստ վերապահումով, քանի որ մշակույթի տների մեծ մասն ունի հիմնանորոգման և վերակառուցման կարիք:

Մշակույթի տների վերականգնումը դիտվում է առաջնային, քանի որ գյուղական համայնքներում դրանք ունեն բազմաբնույթ գործառույթներ. այնտեղ է տեղակայված գրադարանը, ժամանցի կենտրոնը, գործում են ազգագրական խմբերը, ժողովրդական վարպետները և, ընդհանրապես, դրանք մշակութային ու հասարակական միջոցառումների կազմակերպման հիմնական վայրն են:

Առաջնային վերականգնման կարիք ունեն սահմանամերձ գյուղերի մշակույթի տները, քանի որ դրանք կնպաստեն մի շարք խնդիրների լուծմանը` նոր աշխատատեղերի ստեղծում, բնակչության արտահոսքի նվազեցում, երիտասարդության շրջանում ազգային-ավանդական մշակութային արժեքների քարոզչություն: Այն մեծ կարևորություն ունի նաև ազգային անվտանգության խնդիրների լուծման տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային կազմակերպությունները (մշակույթի տներ, թատրոններ, թանգարաններ, գրադարաններ, երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներ) նույնպես բաշխված են անհավասարաչափ:

Ստորև` աղյուսակում ներկայացված է Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային կազմակերպությունների և մարզերի բնակչության տոկոսային հարաբերակցությունը:

 

Ներմուծեք նկարագրությունը_545

Հայաստանի Հանրապետության մարզերում 1334 բնակչին (Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության ընդհանուր թիվը`  2116.3 հազ. մարդ, մշակութային կազմակերպությունների ընդհանուր թիվը` 1586) միջինն ընկնում է մեկ մշակութային կազմակերպություն: Ստորև ներկայացված է այդ ցուցանիշը` ըստ մարզերի.

 

Ներմուծեք նկարագրությունը_546

 

Աղյուսակի վերլուծությունը ցույց է տալիս մշակութային կազմակերպությունների անբավարար թիվը Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, ինչն ակնհայտորեն հետ է մնում հանրապետության միջին ցուցանիշներից: Նշված ցուցանիշը, սակայն, միայն ամրագրում է առկա իրավիճակը, և դեռ կարիք կա սահմանելու մշակութային կազմակերպությունների նվազագույն թիվը` ըստ մարզերի (նկատի ունենալով յուրաքանչյուր մարզի առանձնահատկությունները):

Մշակութային կազմակերպությունների առկայությունը դեռևս չի նշանակում ակտիվ մշակութային կյանք, քանի որ դրանց մեծ մասը կարիք ունի հիմնանորոգման և նյութատեխնիկական հագեցվածության բարելավման, ինչպես նաև չեն իրականացվում մշակութային միջոցառումներ.

3.4.3. մշակութային կազմակերպությունների ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական ապահովման խնդիրներ`

ա. Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային կազմակերպությունների շենքերի, շինությունների վթարայնության, նյութատեխնիկական միջոցների ֆիզիկապես ու բարոյապես մաշվածության, սակավության կամ իսպառ բացակայության, բնակչության, այդ թվում` ստեղծագործական աշխատողների և մասնագետների արտահոսքի պատճառով լիարժեք չի գործում մարզային մշակութային կազմակերպությունների (մշակույթի տներ, կենտրոններ, ակումբներ, համերգային կազմակերպություններ, կինոթատրոններ, գեղարվեստական կրթության ուսումնական հաստատություններ) զգալի մասը,

բ. առկա մշակութային կազմակերպությունների մեծ մասի շենքերն ու շինությունները հիմնանորոգման խիստ կարիք ունեն,

գ. համայնքային ենթակայությամբ գործող մշակութային կազմակերպությունները խնդիրներ ունեն նյութատեխնիկական միջոցների համալրման և արդիականացման գործում.

3.5. գեղարվեստական կրթության ոլորտ

ա. գեղարվեստական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում կանոնակարգված չէ կադրերի ընտրության և նշանակման ընթացակարգը,

բ. ցածր է գեղարվեստական կրթական հաստատություններում ուսուցիչների աշխատավարձը,

գ. սոցիալական իրավիճակի հետևանքով հիմնական խնդիր է կրթության մատչելիության ապահովումը (ուսման վարձավճարները միջինը կազմում են 3-5 հազ. դրամ, սակայն, եթե գումարվում են նաև նյութերի և գործիքների ձեռքբերումը և ուսուցման հետ կապված այլ ծախսերը, ապա սոցիալապես անապահով ընտանիքների համար ուսումը դառնում է լուրջ խնդիր),

դ. քաղաքապետարանների մշակույթի բաժինները դժվարանում են կազմակերպել, ուղղորդել մշակութային կրթությունը,

ե. բացակայում է համապատասխան ուսումնական գրականությունը, խնդիրներ կան գործիքների, նյութերի ձեռքբերման հարցում: Հայաստանի Հանրապետության մարզերում գործող մշակութային կրթական հաստատություններում գործածվում են խորհրդային տարիներին մշակված հին ծրագրերն ու դասագրքերը, երբեմն էլ գործածության մեջ են դրվում ինքնամշակ ծրագրեր (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ` դուդուկի, քանոնի ծրագրեր): Չկան համապատասխան մեթոդական ուղեցույցներ ու ձեռնարկներ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Մարզային մշակութային կյանքի զարգացման ծրագիրը նպատակաուղղված է`

ա. պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված գործունեությանը` իրավասությունների և գործառույթների հստակեցման միջոցով,

բ. միջմարզային մշակութային համագործակցության զարգացմանը և միասնական մշակութային քաղաքականության ապահովմանը,

գ. մշակութային կազմակերպությունների բաշխվածության բարելավմանը (օպտիմալացմանը)` մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների, մշակութային արժեքների և ծառայությունների մատչելիության ապահովմամբ,

դ. մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից (տեղեկատվական, կրթական և այլն) օգտվելու մատչելիությանը, Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև գոյություն ունեցող տարբերությունների վերացման գործընթացի ձեռնարկմանը,

ե. Հայաստանի Հանրապետության մարզերում մշակութային կրթության աջակցմանը, գեղարվեստական կրթական ծրագրերի իրականացման պայմանների ապահովմանը,

զ. Հայաստանի Հանրապետության մարզերում գործող մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը` նյութատեխնիկական պայմանների բարելավման, շենքերի հիմնանորոգման ծրագրերի կազմման և իրականացման միջոցով,

է. մշակութային զբոսաշրջության զարգացմանը` պատմամշակութային հուշարձանների օգտագործման, մշակութային զբոսաշրջային նոր երթուղիների և ազգային արհեստագործական կենտրոնների ստեղծման միջոցով,

ը. մշակույթի ոլորտի կադրերին վերաբերող չափորոշիչների ներդրմանը, կադրերի պատրաստմանը, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի մշակմանն ու ներդրմանը:

 

V. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5.1. Կառավարման համակարգի բարելավում

ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների ճշգրտում և գործառույթների վերասահմանում,

բ. մշակութային կազմակերպությունների բաշխվածության վերաբերյալ համատեղ քննարկումների իրականացում և մարզերում մշակութային քաղաքականության իրագործման համար լավագույն կառուցվածքի ստեղծում (մշակույթի բաժինների առանձնացում, ամեն մարզում մշակութային գործունեության ուղղությունների և գործառույթների ճշգրտում, աշխատողների լավագույն թվի սահմանում),

գ. Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում պետական լիազոր մարմնի, մարզերի և համայնքների ներկայացուցիչների համատեղ դիտանցումային (մոնիթորինգային) խմբերի ստեղծում և ուսումնասիրությունների ծավալում,

դ. մարզային, համայնքային գեղարվեստական խորհուրդների պիլոտային ծրագրի ստեղծում` դրանցում հանրապետությունում, մարզերում և համայնքներում ճանաչված ստեղծագործական աշխատողների, արվեստագետների, մշակույթի գործիչների, բարերարների ու հոգևորականների ընդգրկմամբ,

ե. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի` մշակույթի ոլորտին առնչվող մասերի քննարկում և համաձայնեցում մշակույթի ոլորտում պետական լիազոր մարմնի հետ:

5.2. Կադրերի համալրում, վերապատրաստում և վերաորակավորում

ա. Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի ոլորտի կադրերի հաշվառում, կադրային պահանջարկի ճշգրտում, մասնագիտությունների ցանկի կազմում, տեղեկատվական բազայի ստեղծում` ըստ տարիֆաորակավորման բնութագրերի,

բ. Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում մշակույթի ոլորտի աշխատողների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման ծրագրերի մշակում և ներդրում։

5.3. Մշակութային կյանքի կազմակերպում

ա. Հայաստանի Հանրապետության պետական ստեղծագործական կոլեկտիվների հյուրախաղերի կազմակերպում` համաձայն մշակույթի ոլորտում պետական լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից հաստատված ժամանակացույցի,

բ. Հայաստանի Հանրապետության մարզերի և մայրաքաղաքի միջև թատերահամերգային հյուրախաղերի, ժողովրդական ստեղծագործությունների, կերպարվեստի, կիրառական արվեստի ցուցահանդեսների, միջմարզային, միջհամայնքային մշակութային միջոցառումների, փառատոների, մրցույթների կազմակերպման ծրագրերի կազմում,

գ. մարզերում ստեղծագործող արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսների ու համերգների կազմակերպում Երևանում և մշակութային միջմարզային փոխանակումների իրականացման ծրագրի մշակում,

դ. հանրապետական նշանակության միջոցառումների կազմակերպում Հայաստանի Հանրապետության մարզերի քաղաքներում,

ե. մարզերի ու համայնքների բնակչության մտավոր և հոգևոր արժեքների, պատմական հուշարձանների, ազգային ավանդական ծիսակատարությունների, սովորույթների ներկայացման ծրագրի մշակում,

զ. պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանություն, վերականգնում, ամրակայում, դրանց հարակից տարածքների բարեկարգում և ընդգրկում զբոսաշրջային երթուղիներում, մշակութային կյանքին, պատմական անշարժ հուշարձանների պահպանությանը, տուրիստական երթուղիներին վերաբերող գովազդային նկարազարդ գրքույկների, ուղեցույցների հրատարակում,

է. տարածքային մշակութային քաղաքականության հիմնական ուղղությունների պարզաբանման, ստեղծագործական փորձի փոխանակման նպատակով սեմինարների, խորհրդակցությունների և գիտաժողովների կազմակերպում Երևանում ու Հայաստանի Հանրապետության մարզերում:

5.4. Մշակութային կազմակերպությունների գործունեություն

ա. պետական միասնական տեղեկատվական համակարգի, մշակույթի ոլորտի վարչական վիճակագրության ստեղծում և մշակութային կազմակերպությունների հաշվառում,

բ. մշակութային կազմակերպությունների դասակարգում` ըստ փոքր, միջին և խոշոր համայնքների, անհրաժեշտության դեպքում` մշակույթի կենտրոնների ձևավորման նպատակով օպտիմալացում` գրադարանների, մշակույթի տների, ակումբների միավորման միջոցով, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնելու վարչական ծախսերը` միջոցները կենտրոնացնելով մշակութային ենթակառուցվածքների պահպանման համար: Արդյունավետ տեղաբաշխման սխեմաների ստեղծում, մշակութային կազմակերպությունների շենքերի և շինությունների հիմնանորոգման համալիր ծրագրի մշակում,

գ. որպես ֆինանսավորման այլընտրանքային աղբյուր` Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում մշակութային գործունեությանն աջակցող հիմնադրամների ստեղծում,

դ. Հայաստանի Հանրապետության մարզերում ազգագրությունը` արհեստները, կենցաղն ու սովորույթները պահպանելու և զբոսաշրջային երթուղիներում ընդգրկելու նպատակով ազգագրական կենտրոնների ստեղծում:

5.5. Գեղարվեստական կրթության զարգացում

ա. Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում գեղարվեստական կրթական ծրագրեր իրականացնող հենակետային դպրոցների ստեղծում,

բ. Հայաստանի Հանրապետության մարզերում մեթոդիստների ինստիտուտի ձևավորում,

գ. գեղարվեստական կրթության հաստատություններին աջակցության ծրագրի կազմում` ներառելով հիմնանորոգման, նյութատեխնիկական միջոցների համալրման և արդիականացման խնդիրները, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ուսուցման մատչելի պայմանների ստեղծում (նպատակային պետպատվերի տեղադրում` առաջնայնությունը տալով ժողովրդական արվեստին և ազգային նվագարաններին),

դ. նոր ուսումնական ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների կազմում և կիրառում,

ե. սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մի շարք մասնագիտությունների գծով պետական պատվերի հետագա ընդլայնում,

զ. անվանի արվեստագետների հետ պարբերաբար հանդիպումների և վարպետության դասընթացների կազմակերպում,

է. տիկնիկային թատրոնների ցանցի ստեղծում,

ը. մարզաբնակ երեխաների և պատանիների համար մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ և այլ մշակութային օջախներ գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում:

 

VI. ԾՐԱԳՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Մարզային մշակութային կյանքի զարգացման ծրագիրը մշակվել է համաձայն`

ա. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում մշակույթի պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթների մասին» N 46 արձանագրային որոշման,

գ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության պաշտպանության հայեցակարգին հավանություն տալու մասին» N 46 արձանագրային որոշման,

դ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի «Գեղարվեստական կրթության հայեցակարգին հավանություն տալու մասին» N 47 արձանագրային որոշման,

ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 16-րդ կետի պահանջների:

Մարզային մշակութային զարգացման ծրագրով մարզերում և համայնքներում անհրաժեշտ է իրականացնել նաև այնպիսի միջոցառումներ, որոնք բխում են`

զ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 994-Ն որոշումից,

է. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշումից,

ը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակա հայտարարված ոլորտների զարգացման (զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ) ծրագրերից:

 

VII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի ընդունմամբ կձևավորվի Հայաստանի Հանրապետությունում մշակութային քաղաքականության իրականացման կանոնակարգված և գործուն համակարգ, որի արդյունքում ակնկալվում է`

ա. պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված գործունեության ապահովում,

բ. միջմարզային մշակութային համագործակցության զարգացում և միասնական մշակութային դաշտի ձևավորում,

գ. մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների, մշակութային արժեքների և ծառայությունների մատչելիության ապահովում, մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից (տեղեկատվական, կրթական և այլն) օգտվելու մատչելիության ապահովում,

դ. մշակույթի ոլորտի շահառուների թվի ավելացում,

ե. մշակութային միջավայրի զարգացման միջոցով մշակույթի ոլորտի մասնագետների` մարզերից դեպի մայրաքաղաք և արտերկիր տեղի ունեցող արտահոսքի նվազեցում,

զ. մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովում,

է. մշակույթի ոլորտի կադրերին վերաբերող չափորոշիչների, կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի մշակում և ներդրում,

ը. կադրային պահանջարկի ապահովում:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 5-ի N 589-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառումները

Կատարողները (համակատարողները)

Ժամկետը

Ֆինանսական արժեքը
և աղբյուրը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

1.

Մշակույթի ոլորտում ՀՀ մարզպետարանների
և տեղական ինքնակառավարման մարմինների
իրավասությունների ճշգրտում և
գործառույթների սահմանում
(փոփոխություններ և լրացումներ
«Մշակութային օրենսդրության
հիմունքների մասին» ՀՀ օրենքում)

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2007 թ.
օգոստոսի
3-րդ տասնօրյակ

 

2.

ՀՀ մարզպետարանների կառուցվածքում
ինքնուրույն մշակույթի բաժինների ստեղծում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2007 թ.
սեպտեմբերի
3-րդ տասնօրյակ

 

3.

ՀՀ մարզպետարաններին կից գեղարվեստական
խորհուրդների ստեղծման պիլոտային
ծրագրի փորձարկում

ՀՀ մարզպետարաններ

2007 թ.
օգոստոսի
2-րդ տասնօրյակ

 

4.

Մասնագիտությունների չափորոշիչների
(տարիֆաորակավորման բնութագրերի)
կազմում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2007 թ.
3-րդ եռամսյակ

 

5.

Մշակութային կազմակերպությունների
արդյունավետ տեղաբաշխման սխեմաների
ստեղծում (նաև անհրաժեշտ չափորոշիչների
սահմանում` ներառելով բնակչության և
մշակութային կազմակերպությունների
հարաբերակցության սահմանումը),
մշակութային կազմակերպությունների
շենքերի և շինությունների հիմնանորոգման
համալիր նոր ծրագրի մշակում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2007 թ.
4-րդ եռամսյակ

 

6.

Երեխաների համար ուսուցման մատչելի
պայմանների ստեղծում (նպատակային
պետպատվերի տեղադրում`
առաջնայնությունը տալով ազգային
նվագարաններին)

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2007 թ.
սեպտեմբեր
շարունակական

2008 թ.` 167455.8
2009 թ.` 196739.2
2010 թ.` 199961.4

ՀՀ պետական բյուջե

7.

Երեխաների և պատանիների համար
գիտաճանաչողական ուղևորությունների
կազմակերպում մայրաքաղաքի և
մարզկենտրոնների թանգարաններ,
պատկերասրահներ, համերգային
կազմակերպություններ և այլ
մշակութային կազմակերպություններ

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2007 թ.
շարունակական

2008 թ.` 20000.0
2009 թ.` 22000.0
2010 թ.` 25000.0

 

ՀՀ պետական բյուջե

8.

Հանրապետական մանկապատանեկան
մշակութային մրցույթների, փառատոների,
ցուցահանդեսների կազմակերպում
մարզկենտրոններում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2007 թ.
շարունակական

ՀՀ պետական բյուջե

9.

Աջակցություն ՀՀ մարզերում շնորհալի
երեխաներին ու պատանիներին`
ստեղծագործական կարողությունների
զարգացման և խթանման նպատակով

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2007 թ.
շարունակական

2008 թ.` 13061.5
2009 թ.` 13061.5
2010 թ.` 13061.5

ՀՀ պետական բյուջե

10.

Միջմարզային մշակութային
համագործակցության ծրագրերի
մշակում և իրականացում (այդ թվում`
նաև Երևանի թատրոնների և
համերգային կազմակերպությունների
հյուրախաղերի կազմակերպում մարզերում)

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2007 թ.
շարունակական

2008 թ.` 16000.0
2009թ.` 18000.0
2010 թ.` 20000.0

11.

Մշակույթի ոլորտի աշխատողների
պատրաստման, վերապատրաստման և
վերաորակավորման դասընթացների
կազմակերպում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2009-2011 թթ.
ՄԺԾԾ-ով
շարունակական

 

12.

Երևանում` հանրապետական և ՀՀ
մարզերում մարզային մեթոդական
կենտրոնների հիմնում և Հայաստանի
Հանրապետության մարզերում և
համայնքներում ամբողջական
պետական պատվերով գործող
հենակետային երաժշտական,
արվեստի և գեղարվեստի
դպրոցների ստեղծում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2008 թ.
շարունակական

2008 թ.` 33350.0
2009 թ.` 33350.0
2010 թ.` 33350.0

ՀՀ պետական բյուջե

13.

Ուսումնական նոր ծրագրերի,
դասագրքերի, մեթոդական
ձեռնարկների մշակում և
հրատարակում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

ՀՀ կրթության և գիտության
նախարարություն

2008 թ.
շարունակական

2008 թ.` 17080.0
2009 թ.` 17080.0
2010 թ.` 17080.0

ՀՀ պետական բյուջե

14.

ՀՀ մարզերում կադրային պահանջարկի
ճշգրտում, կադրերի հաշվառում,
մասնագիտությունների ցանկի
կազմում, տեղեկատվական
ընդհանուր բազայի ստեղծում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2008 թ.
ընթացքում

 

15.

Մշակույթի ոլորտի տեղեկատվական
միասնական համակարգի ստեղծում,
մշակույթի ոլորտի վարչական
վիճակագրության վարում, ինչպես
նաև մշակութային
կազմակերպությունների հաշվառում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման
նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2008 թ.
ընթացքում

 

16.

Պետական աջակցության տրամադրում
մարզերում և համայնքներում առկա
ազգագրական համույթներին,
թատերական խմբերին, կիրառական
արվեստի վարպետներին`
դրամաշնորհային ծրագրերի
իրականացման միջոցով

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

2008 թ.
շարունակական

2008 թ.` 15000.0
2009 թ.` 18000.0
2010 թ.` 21000.0

ՀՀ պետական բյուջե

17.

ՀՀ մարզերում ազգագրության`
արհեստների, կենցաղի և
սովորույթների պահպանման և
զբոսաշրջային երթուղիներում
ընդգրկման նպատակով`
ազգագրական կենտրոնների ստեղծում

ՀՀ մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

2009 թ.
շարունակական

2009 թ.` 7000.0
2010 թ.` 7500.0


ՀՀ պետական բյուջե

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան