Գլխավոր տեղեկություն
Համար
N 434
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.11.2001-29.04.2002)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.12/25 Հոդ.427
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2001

040.0434.21.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2001 թվականի N 434

քաղ. Երևան

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 68 որոշման 7.2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ`

ա) աշխատանքի դիմաց նպաստը յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարվում է 800 դրամի չափով.

բ) աշխատանքի դիմաց նպաստի վճարումն իրականացվում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.

գ) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 06 խմբի 03 ենթախմբի «4. Նպաստներ աշխատանքի դիմաց» հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև մեկ տոկոսն ուղղել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարմանը.

դ) «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 06 խմբի 03 ենթախմբի «4. Նպաստներ աշխատանքի դիմաց» հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցներից 5.0 մլն դրամն ուղղել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից այդ աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (ձևերի, ձևաթղթերի տպագրություն, գործուղման, կապի և էլեկտրաէներգիայի ծախսեր):

3. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 06 խմբի 03 ենթախմբի «4. Նպաստներ աշխատանքի դիմաց» հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի) (կցվում է)` հաշվի առնելով գործազրկության մակարդակը և աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը:

4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` ստեղծել զբաղվածությանն աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողով` մարզպետի (Երևանում` քաղաքապետի) նախագահությամբ:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը`

ա) 15-օրյա ժամկետում հաստատել զբաղվածության աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովի օրինակելի կանոնադրությունը.

բ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կապի և տրանսպորտի նախարարության հետ համատեղ հաստատել աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգի կիրառումն ապահովող հրահանգները:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել սույն որոշման կատարման ընթացքը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 21-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 21-ի N 434 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Աշխատանքի դիմաց նպաստը (այսուհետև` նպաստ) տրվում է ժամանակավորապես ստեղծված աշխատատեղերում իրականացվող, որպես կանոն, մասնագիտական որակավորում չպահանջող սոցիալական օգտակար ուղղվածություն ունեցող աշխատանքային գործունեություն (այսուհետև` աշխատանք) իրականացնող անձանց:

2. Աշխատանքների կազմակերպման ոլորտներն են`

ա) ճանապարհների, փողոցների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, սիզամարգերի կառուցման, նորոգման և բարեկարգման (սանիտարական մաքրում, կանաչապատում, ծառատունկ և խնամք) օժանդակ աշխատանքները.

բ) սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բուժհիմնարկ, թանգարան և այլ նմանատիպ կազմակերպություններ) նորոգման ու շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքները.

գ) ջրավազանների և ոռոգման համակարգերի նորոգման ու սանիտարական մաքրման, ջրմուղ-կոյուղու ցանցի նորոգման օժանդակ աշխատանքները.

դ) պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքի սանիտարական մաքրման ու բարեկարգման օժանդակ աշխատանքները:

3. Աշխատանքներում կարող են ընդգրկվել`

ա) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավոր և դրանից ցածր միավոր ունեցող ընտանիքների չզբաղված կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամները.

բ) աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների չզբաղված կամ գործազուրկի կարգավիճակ ունեցող անդամները.

գ) այլ չզբաղված անձինք:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված անձինք նպաստ ստանալու համար պետք է դիմեն իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոն (այսուհետև` տարածքային կենտրոն):

5. Աշխատանքի կազմակերպման պատվիրատուներ կարող են հանդիսանալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները (այսուհետև` պատվիրատու)` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից:

6. Յուրաքանչյուր աշխատանքի իրականացման ծրագրի (այսուհետև` ծրագիր) կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները (բացառությամբ նպաստի) տրամադրում է պատվիրատուն:

7. Նպաստը վճարվում է լրիվ աշխատած օրերի համար (անաշխատունակության թերթիկով` չաշխատած օրերի համար վճարում չի կատարվում):

8. Նպաստը վճարվում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան փոստային բաժանմունքի (այսուհետև` փոստային բաժանմունք) միջոցով:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

9. Տեղական ինքնակառավարման մարմինը որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագիրը ներկայացնում է տարածքային կենտրոն:

Մյուս կազմակերպությունները որպես պատվիրատու հանդես գալու դեպքում ծրագրերը ներկայացնում են տարածքային կենտրոն` նախապես համաձայնեցնելով տեղական ինքնակառավարման մարմնի հետ:

10. Տարածքային կենտրոնը 5-օրյա ժամկետում տալիս է եզրակացություն, որը պատվիրատուն ծրագրի 2 օրինակի հետ միասին եռօրյա ժամկետում ներկայացնում է զբաղվածությանն աջակցության մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով):

11. Ծրագիրը հաստատվում է հանձնաժողովի առաջարկության հիման վրա` մարզպետի (Երևանի քաղաքապետի) որոշմամբ:

12. Հաստատված ծրագիրը եռօրյա ժամկետում տրամադրվում է պատվիրատուին և տարածքային կենտրոնին:

 

III. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

13. Նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևերը և ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ:

14. Տարածքային կենտրոնը սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց առաջարկում է տվյալ ծրագրով նախատեսված աշխատանքները:

15. Տարածքային կենտրոնը տվյալ ծրագրի իրականացման աշխատանքներում ընդգրկված անձանց ցուցակը տրամադրում է պատվիրատուին` ծրագրի իրականացումից 5 օր առաջ:

16. Պատվիրատուն կամ նրա հետ պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվող` տվյալ ծրագրին իրականացնող կազմակերպությունը, աշխատանքների կատարողական թերթիկի հիման վրա, յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոն է ներկայացնում վերջինիս կողմից աշխատանքի գործուղված անձանց ցուցակը` նշելով ծրագրի իրականացման աշխատանքներում նրանց մասնակցության չափը (լրիվ աշխատած օրերի թիվը):

17. Տարածքային կենտրոնը սույն կարգի 16-րդ կետում նշված ցուցակի հիման վրա ընդունում է որոշում տվյալ ծրագրի իրականացման աշխատանքներին մասնակցած անձանց նպաստ նշանակելու մասին:

18. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 16-րդ կետում նշված ցուցակներին համապատասխան, մինչև տվյալ ամսվա 15-ը զբաղվածության հանրապետական ծառայություն է ներկայացնում հայտ:

Զբաղվածության հանրապետական ծառայությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հայտերը և մինչև տվյալ ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն է ներկայացնում սահմանված կարգով ստորագրված և կնքված հայտ` 2 օրինակից:

(18-րդ կետը խմբ. 11.10.01 N 974) 

19. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը մինչև տվյալ ամսվա 20-ը ըստ տարածքային կենտրոնների կազմում և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում վճարման հայտ:

(19-րդ կետը խմբ. 11.10.01 N 974)  

20. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, գանձապետական համապատասխան հաշվում միջոցների առկայության դեպքում, վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է համապատասխան տարածքային կենտրոնների անվամբ` վերջիններիս սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարում» հաշիվներին:

(20-րդ կետը խմբ. 11.10.01 N 974) 

21. Փոստային բաժանմունքը նպաստների վճարումն իրականացնում է տարածքային կենտրոնի կողմից ներկայացված վճարման ցուցակին համապատասխան:

21. Աշխատանքի դիմաց նպաստի գումարները «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան բաժանմունքներին են տրամադրվում այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքներում բացված հաշիվներից` նշված նախարարության տեղական գանձապետական բաժանմունքների կողմից կանխիկ դրամի տրամադրման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան:

(21-րդ կետը լրաց. 11.10.01 N 974) 

22. Պատվիրատուի, ծրագիրն իրականացնողի, տարածքային կենտրոնի կամ համապատասխան փոստային բաժանմունքի սխալի հետևանքով չվճարված նպաստի գումարները ենթակա են միանվագ վճարման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

23. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ զբաղվածության հանրապետական ծառայություն է ներկայացնում տեղեկատվություն իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին:

Զբաղվածության հանրապետական ծառայությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված տեղեկատվությունները և սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն:

24. Պատվիրատուն ծրագրի ավարտից հետո 5-օրյա ժամկետում հանձնաժողով է ներկայացնում տեղեկատվություն կատարված աշխատանքների արդյունքների մասին:

25. Սույն կարգի պահանջների խախտմամբ նշանակված և վճարված նպաստները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(կարգը խմբ., լրաց. 11.10.01 N 974)

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 21-ի N 434 որոշմամբ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 06 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «4. ՆՊԱՍՏՆԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ)

 

Մարզերի անվանումները Գործազրկության մակարդակը Աղքատության ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների թիվը 490,0 մլն դրամի բաշխումն ըստ ՀՀ մարզերի
ընդամենը տոկոս
Ընդամենը 10,7 160581 100 490,0
Երևան 10,6 37534 23,4 95,0
Արագածոտն 2,1 5738 3,6 17,0
Արարատ 5,2 10629 6,6 26,0
Արմավիր 7,6 7295 4,5 24,0
Գեղարքունիք 6,9 12279 7,6 34,0
Լոռի 15,6 26972 16,8 70,0
Կոտայք 9,7 10197 6,4 42,0
Շիրակ 22,0 29129 18,1 85,0
Սյունիք 21,3 7179 4,5 53,0
Վայոց ձոր 5,3 3019 1,9 6,0
Տավուշ 7,2 10610 6,6 38,0