Գլխավոր տեղեկություն
Համար
N 914-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.04.2006-25.11.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.761
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.07.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 հուլիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 914-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ, ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին` դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար սահմանվող պաշտոնային դրույքաչափերը ներկայումս գործող դրույքաչափերի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում են դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց գործող դրույքաչափերը:

4. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, տնտեսական ու առաջին ատյանի դատարանների նախագահներին աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանել դատարանների աշխատակազմերի աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային նվազագույն դրույքաչափերից բարձր աշխատավարձ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2003 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հուլիսի 23
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

NN ը/կ Հաստիքային միավորների անվանումները 

Պաշտոնային
դրույքաչափը

1

2

3

1. Աշխատակազմի ղեկավար 135000
2. Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության խորհրդի քարտուղար

115000

3. Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական

100000

4.

Վճռաբեկ դատարանի նախագահի օգնական

80000

5.

Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար

65000

6.

Կադրերի գծով պատասխանատու 

80000

7.

Դատավորի օգնական

65000

8.

Դատական նիստերի քարտուղար

40000

9.

Աշխատակազմի ղեկավարի օգնական

50000

10. Իրավական փորձաքննությունների վարչության պետ 100000
11. Իրավական փորձաքննությունների  վարչության ավագ մասնագետ 60000
12. Իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ 50000

13.

Իրավական փորձաքննությունների վարչության քարտուղար  40000

14.

Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության պետ

100000

15.

Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության ավագ մասնագետ

60000

16.

Դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ

50000

17.

Դատավորների վերապատրաստման  կենտրոնի տնօրեն

90000

18.

Դատավորների վերապատրաստման կենտրոնի ավագ մասնագետ

60000

19.

Դատավորների վերապատրաստման կենտրոնի մասնագետ 

50000

20.

Կազմակերպական բաժնի պետ 

90000

21.

Կազմակերպական բաժնի ավագ մասնագետ

60000

22.

Կազմակերպական բաժնի մասնագետ

50000

23.

Միջազգային կապերի և արարողակարգի ծառայության պետ

90000

24.

Արարողակարգի հարցերով  մասնագետ

50000

25.

Միջազգային կապերի գծով մասնագետ

50000

26.

Բյուջետային բաժնի պետ

90000

27.

Բյուջետային բաժնի մասնագետ

50000

28.

Գլխավոր աուդիտոր

90000

29.

Աուդիտոր

60000

30.

Գլխավոր հաշվապահ

90000

31.

Հաշվապահ

55000

32.

Գանձապահ

45000

33.

Գրասենյակի պետ 

90000

34.

Գրասենյակի ավագ մասնագետ 

60000

35.

Գրասենյակի քարտուղար

40000

36.

Գործավար

40000

37.

Ցրիչ

40000

38.

ՀՀ դատարանների արխիվի պետ 

90000 

39.

Արխիվապահ

40000

40.

ՀՀ դատարանների արխիվի քարտուղար 

40000

41.

Տնտեսական և շահագործման վարչության պետ

100000

42.

Գնումների գծով մասնագետ 

50000

43.

Պարետ

50000

44.

Տնտեսվար

40000

45.

Պահեստապետ

32000

46.

Էլեկտրիկ

32000

47.

Տեխնիկ

32000

48.

Վարորդ

35000

49.

Փականագործ

32000

50.

Հյուսն

32000

51.

Վերելակավար

32000

52.

Համակարգչային սպասարկող 

35000

53.

Հեռախոսացանցի մասնագետ

32000

54.

Հավաքարար

27000

 

(հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն, խմբ. 23.06.05 N 818-Ն, փոփ., լրաց. 13.10.05 N 1664-Ն, խմբ. 23.03.06 N 363-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 914-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Անվանումը

Պաշտոնային
նվազագույն
դրույքաչափը
(դրամ)

 

Աշխատակազմի ղեկավար

40000

 

 

Գլխավոր հաշվապահ, գրասենյակի պետ, օգնական

35000

 

 

Աուդիտոր

30000

 

 

Դատական նիստերի քարտուղար, գրասենյակի քարտուղար, տնտեսության վարիչ, գանձապահ, համակարգչի ավագ օպերատոր

23000

 

 

Պարետ, վարորդ

22000

 

 

Արխիվապահ

20000

 

 

Հավաքարար

18000

 

 

Ցրիչ

16000

 

(հավելվածը լրաց. 22.07.04 N 1035-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան