Գլխավոր տեղեկություն
Համար
N 666-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.09.2003-22.04.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.02/33(557) Հոդ.604
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2003 թվականի N 666-Ն

 

«ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` պետական կազմակերպություն):

2. Սահմանել, որ` պետական կազմակերպության գործունեության առարկան և հիմնական նպատակը պետական մարմիններին ամրացված վարչական շենքերի սպասարկումն է:

3. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` նրան վերապահելով նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված հիմնադրի լիազորությունները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը,

բ) ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության NN 2 և 3 կառավարական տները` համապատասխանաբար 741487665 դրամ և 197454289 դրամ հաշվեկշռային արժեքով, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(5-րդ կետը փոփ. 08.08.03 N 998-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`

ա) ապահովել համապատասխան տարածքների անհատույց օգտագործման տրամադրումը պետական մարմիններին` համաձայն հավելվածի.

բ) տարածքներ օգտագործողների հետ համատեղ ապահովել համապատասխան պայմանագրերի սահմանված կարգով կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

7. Սահմանել, որ մինչև պետական կազմակերպության սահմանված կարգով պետական գրանցումը NN 2 և 3 կառավարական տների սպասարկումը պետք է իրականացվի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում համապատասխան վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 9
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 5-ի N 666-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

N 3 ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ՇԵՆՔԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Պետական մարմնի անվանումը

Անհատույց օգտագործման
տրամադրվող տարածքի նկարագիգրը

1. ՀՀ առողջապահության
նախարարություն
նորակառույց մասնաշենքի 2-րդ հարկը
(31 սենյակ)
2. ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարություն
գործող մասնաշենքի 2-րդ հարկի
ձախակողմյան թևը (13 սենյակ)
3. ՀՀ բնապահպանության
նախարարություն
նորակառույց մասնաշենքի 5-րդ հարկը
(31 սենյակ) և գործող մասնաշենքի 5-րդ
հարկը (27 սենյակ)
4. ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
նորակառույց մասնաշենքի 1-ին հարկը
(31 սենյակ)
5. ՀՀ կրթության և գիտության
նախարարություն
նորակառույց մասնաշենքի 6-րդ հարկը
(31 սենյակ) և 7-րդ հարկից 4 սենյակ
6. ՀՀ մշակույթի, երիտասարդության
հարցերի ևսպորտի նախարարություն
նորակառույց մասնաշենքի 7-րդ
հարկից 27 սենյակ
7. ՀՀ սոցիալական ապահովության
նախարարություն
նորակառույց մասնաշենքի 3-րդ հարկը
(31 սենյակ) և գործող մասնաշենքի 3-րդ
հարկի ձախակողմյան թևը (13 սենյակ)
8. ՀՀ քաղաքաշինության
նախարարություն
նորակառույց մասնաշենքի 4-րդ հարկը
(31 սենյակ) և գործող մասնաշենքի 4-րդ
հարկը (27 սենյակ)
9. ՀՀ ազգային վիճակագրական
ծառայություն
գործող մասնաշենքի 6-րդ և 7-րդ հարկերը
(54 սենյակ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան