«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2007 թվականի N 574-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1322 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 26-ի «Տարածքներ տրամադրելու մասին» N 1322 որոշմանը կից ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 56-րդ կետի 4-րդ սյունակում «256» թիվը փոխարինել «306.8» թվով.
2) 57-րդ կետի 2-րդ սյունակում «Կենտրոն համայնքի վետերանների խորհուրդ» բառերը փոխարինել «ՀՀ պատերազմի-զինված ուժերի, աշխատանքի և իրավապահ մարմինների վետերանների միավորում» հասարակական կազմակերպության Կենտրոնի մասնաճյուղ» բառերով.
3) 58-րդ կետի 2-րդ սյունակում «Գրահրատարակիչների ազգային միություն» ՓԲԸ «Գրական Հայրենիք» ամսաթերթ» բառերը փոխարինել «Գրահրատարակիչների ազգային միություն» ՓԲԸ» բառերով, իսկ 4-րդ սյունակում «40» թիվը` «45.7» թվով.
4) 59-րդ կետի 4-րդ սյունակում «48» թիվը փոխարինել «46.6» թվով.
5) 60-րդ կետի 4-րդ սյունակում «138» թիվը փոխարինել «142.2» թվով.
6) 61-րդ կետի 4-րդ սյունակում «311» թիվը փոխարինել «268.7» թվով.
7) 62-րդ կետի 4-րդ սյունակում «72» թիվը փոխարինել «51.5» թվով.
8) 66-րդ կետի 4-րդ սյունակում «120» թիվը փոխարինել «117.1» թվով.
9) 67-րդ կետի 4-րդ սյունակի առաջին տողում «182» թիվը փոխարինել «188.3», իսկ երկրորդ տողում «190» թիվը` «187.2» թվերով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|