«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2007 թվականի N 547-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-223-Ն) կիրարկումն ապահովելու, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին հողի հարկի հաշվարկման և հողի հարկ վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումը կանոնակարգելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման և հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 192-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման վերնագրում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների» բառերով.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին գույքային հարկերի հաշվարկման և գույքային հարկեր վճարողների հաշվառման գործառույթների փոխանցումն ապահովելու նպատակով, հիմք ընդունելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 10-րդ, 14-րդ, 15-րդ և 23-րդ հոդվածների, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ և 17-րդ հոդվածների ու «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 57-րդ և 67-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե», «զ», «է» և «ը» ենթակետերով.
«ե) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու հայտերի համաձայնեցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
զ) Հայաստանի Հանրապետությունում հողի հարկ վճարողների հաշվառման ժամանակացույցը` համաձայն N 6 հավելվածի.
է) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման համար առաջնահերթ միջոցառումների ծրագիրը` համաձայն N 7 հավելվածի.
ը) Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հողի հարկ վճարողների հաշվառման և հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման կարգը` համաձայն N 8 հավելվածի:».
4) որոշումը լրացնել NN 5, 6, 7 և 8 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 | |
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄԻՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ
1. Սույն կարգով, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան, կանոնակարգվում է 2007 թվականի հուլիսի 1-ից սկսած Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (այսուհետ` համայնքներ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ (այսուհետ` հարկային մարմին) հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու հայտերի (այսուհետ` հայտ) համաձայնեցման գործընթացը:
2. Ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ (այսուհետ` կառույցներ) ստեղծած յուրաքանչյուր համայնք հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին հանդիսանալու գործառույթներն ստանձնելու համար ներկայացնում է մեկ հայտ:
3. Կառույցներ ստեղծած համայնքները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը ևս պարտադիր կարգով իրականացնում են նույն կառույցների միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան`
1) հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարի առաջարկությամբ համայնքի ավագանին ընդունում է որոշում հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին.
2) կառույց ստեղծած համայնքների ղեկավարները ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկները կառույցի միջոցով ավտոմատացնելու մասով կատարում են համապատասխան լրացումներ ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համայնքների ղեկավարների կնքած և համայնքների ավագանիների որոշումներով հաստատված պայմանագրերում ու ներկայացնում համայնքների ավագանիների հաստատմանը: Համայնքների ղեկավարների առաջարկությամբ համայնքների ավագանիներն ընդունում են որոշումներ հայտը հարկային մարմին ներկայացնելու մասին:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված համայնքները մինչև հայտը ներկայացնելը պարտադիր կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշման N 7 հավելվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված միջոցառումները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան`
1) հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող համայնքի ղեկավարը 3 օրինակից լրացված հայտը` համաձայն ձևի, և համայնքի ավագանու որոշման պատճենը ներկայացնում է հարկային մարմնի համաձայնեցմանը.
2) կառույց ստեղծած գյուղական համայնքների ղեկավարները հարկային մարմնի համաձայնեցմանն են ներկայացնում 3 օրինակից լրացված առանձին հայտերը` համաձայն ձևի, միասնական ձևով` կցելով կառույցի ստեղծման պայմանագրերի (փոփոխությունների) և դրանց հաստատման ու հայտը ներկայացնելու մասին գյուղական համայնքների ավագանիների որոշումների պատճենները:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված միջոցառումների իրականացման դիտարկումներն իրականացվում են հարկային մարմնի կողմից` անհրաժեշտության դեպքում ներգրավելով սույն որոշմամբ սահմանված կարգով երաշխավորված մասնակից կազմակերպությանը: Դիտարկումների դրական արդյունքների հիման վրա, հայտը հարկային մարմնում մուտքագրվելուց հետո, բայց ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, հարկային մարմնի ղեկավարի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից նշագրված և ծածկագրված հայտի մեկ օրինակը վերադարձվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակն ուղարկվում է համապատասխան հարկային տեսչություն (տեսչություններ)` հողի հարկի հաշվարկման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով:
7. Հայտի ստացումից հետո 5-օրյա ժամկետում համապատասխան հարկային տեսչության պետի հրամանով տեսչության հարկ վճարողների սպասարկման և հաշվառման բաժինների աշխատողներից կազմվում է աշխատանքային խումբ` հայտ ներկայացրած համայնքին կամ կառույց ստեղծած համայնքներին տեղեկատվության տրամադրումն ապահովելու համար:
8. Հարկային մարմինը հայտի ստացումից հետո 30-օրյա ժամկետում համայնքին կամ կառույց ստեղծած համայնքներին է տրամադրում ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվարկման համար հողի հարկ վճարողների` հարկային մարմնի տեղեկատվական ավտոմատացված համակարգում «Օրակլ» համակարգչային ծրագրով կազմված և անձնական հաշվի քարտերում ներառված տեղեկատվությունը (այդ թվում` հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտների մասին տեղեկություններ ներկայացրած մարմիններից ստացված ելակետային տվյալները), որն անցկացվում է նաև մագնիսական կրիչների վրա` 2 օրինակից: Առաջին օրինակը տրամադրվում է համայնքի ղեկավարին, իսկ երկրորդ օրինակը տեղադրվում է ծրարում, որը փակվելուց հետո պարտադիր կնքվում է համայնքի (կամ համայնքների) ու համապատասխան հարկային տեսչության կնիքներով և ի պահ է հանձնվում հարկային տեսչությանը: Սույն կետում նշված տեղեկությունների տրամադրման դեպքում կազմվում է տեղեկատվական տվյալների հանձնման-ընդունման ակտ, որը հաստատում են համապատասխան հարկային տեսչության (տեսչությունների) պետը (պետերը) և համայնքի (համայնքների) ղեկավարը (ղեկավարները):
Համապատասխան հարկային տեսչությունը համայնքի հաշվառող մարմին հանդիսանալու առաջին ամսվա ընթացքում համայնքին է տրամադրում տեսչությունում վարվող հողի հարկ վճարող կազմակերպությունների անձնական հաշվի քարտերի կրկնօրինակները կամ քարտերից քաղվածքները:
Սույն կետում նշված տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի տեխնիկական միջոցների հաշվին (մագնիսական կրիչներ, թուղթ, լազերային տպիչներ և այլն):
9. Սույն կարգով սահմանված տեղեկությունների տրամադրումից հետո հարկային տեսչությունը (տեսչությունները) հայտ ներկայացրած համայնքի մասով ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկ, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հողի հարկի հաշվառում չի իրականացնում (չեն իրականացնում)։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
|
»: |
Հավելված N 2 | |
|
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN
ը/կՏեղական ինքնակառավարման մարմինը
Հայտերի ներկայացման
ժամկետները
1.
Երևանի թաղային համայնքներ և քաղաքային
համայնքներ2007 թվականի հուլիսի 1-ից
սկսած
2.
Հաշվարկները միջհամայնքային կառույցների
միջոցով ավտոմատացնող գյուղական համայնքներ2007 թվականի սեպտեմբերի
1-ից սկսած
3.
Հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող
գյուղական համայնքներ2007 թվականի նոյեմբերի
1-ից սկսած»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 | |
|
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 | |
|
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` համայնքներ) կողմից հողի հարկ վճարողների հաշվառման, այդ թվում` հողի հարկի հաշվառման թղթային և ավտոմատացված տեղեկատվական համակարգի վարման գործընթացը:
2. Համայնքների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) և կազմակերպությունների հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական համակարգում ներառված` հարկ վճարողների անհատական հաշվառման համարների և սոցիալական ապահովության քարտերի համարների հիման վրա:
Համայնքների կողմից հողի հարկ վճարող կազմակերպությունների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից կազմակերպություններին տրամադրված հարկ վճարողների հաշվառման համարների հիման վրա:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկները (այսուհետ` հաշվարկներ) ինքնուրույն ավտոմատացնող, ինչպես նաև ֆիզիկական անձանց գույքահարկի հաշվարկներն ավտոմատացնելու նպատակով համատեղ կամավոր միջհամայնքային կառույց (այսուհետ` կառույց) ստեղծած գյուղական համայնքները հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին հանդիսանալու նպատակով ներկայացված հայտի հիման վրա հողի հարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում`
1) ֆիզիկական անձանց մասով` հողի հարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից.
2) կազմակերպությունների մասով` հայտի համաձայնեցման եռամսյակին հաջորդող եռամսյակից:
4. Կառույց ստեղծած համայնքները ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների և կազմակերպությունների հողի հարկի հաշվառման ավտոմատացումը պարտադիր կարգով իրականացնում են նույն կառույցի միջոցով:
5. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների հաշվառումը և ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:
Սույն կետում նշված համայնքները հողի հարկ վճարող կազմակերպությունների հաշվառումը պարտադիր կարգով կատարում են նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:
Սույն կետում նշված համայնքները կարող են հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառումն ու ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները կատարել նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:
6. Կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հաշվառումն ու ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկները պարտադիր կարգով կատարվում են նաև հողի հարկի հաշվառման թղթային եղանակով` հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով:
Կառույց ստեղծած գյուղական համայնքների կողմից վարվող անձնական հաշվի քարտերի տեղեկությունները և քարտերում գրանցումները հիմնավորող սկզբնական փաստաթղթերը, յուրաքանչյուր տասնօրյակի վերջին աշխատանքային օրվա դրությամբ, եռօրյա ժամկետում տրամադրվում են կառույցներին` հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգում ներառելու համար: Կառույցներում տեղեկատվության մուտքագրումից հետո 5-օրյա ժամկետում սկզբնական փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան գյուղական համայնքին:
7. Ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`
1) հարկային մարմնի տրամադրած տեղեկատվական ավտոմատացված համակարգի անձնական հաշվի քարտերում ներառված` ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտների մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից ստացված ելակետային տվյալները, ինչպես նաև ֆիզիկական անձանց հողի հարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը.
2) ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասերի ու դրանց գնահատությունների մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքներին ներկայացված տեղեկություններում արտացոլված տվյալները.
3) «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համայնքի կողմից ինքնուրույն հաշվարկված հողի հարկի գումարները.
4) հողի հարկի վճարումներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա` հողի հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալները.
5) հողի հարկի գումարներն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) դեպքում` օրենքով սահմանված կարգով ու չափերով հաշվարկված տույժերի գումարները:
8. Կազմակերպությունների հողի հարկի հաշվառումը թղթային եղանակով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի միջոցով, որոնցում հրամանով հաստատված կարգով պարտադիր գրանցվում են`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի տրամադրած` հողի հարկ վճարող կազմակերպությունների, դրանց հողի հարկի հաշվարկների, վճարումների ու պարտավորությունների մասին տեղեկատվությունը.
2) կազմակերպության կողմից ներկայացված հողի հարկի հաշվարկներում, կատարված վճարումներին ու արտոնություններին վերաբերող փաստաթղթերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերում առկա հարկ վճարողին և հողի հարկին վերաբերող տվյալները.
3) կազմակերպության կողմից հողի հարկի գումարները սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու), կազմակերպությունների կողմից հաշվարկները սահմանված ժամկետներում չներկայացնելու հետևանքով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով չմուծված կամ պակաս մուծված հարկերի նկատմամբ հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:
9. Երևանի թաղային համայնքների, քաղաքային համայնքների, հաշվարկներն ինքնուրույն ավտոմատացնող գյուղական համայնքների և կառույցների կողմից հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի տեղեկությունները յուրաքանչյուր ամսվա համար, տվյալ ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում, մագնիսական կրիչներով տրամադրվում են`
1) Երևանի թաղային համայնքների կողմից Երևանի քաղաքապետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին.
2) Սույն կետի 1-ին ենթակետում չնշված համայնքների և կառույցների կողմից համապատասխան մարզպետարանի հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին:
Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարաններում տեղեկատվության մշակումը պարտադիր կարգով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հարկային մարմնի կողմից համայնքներին տրամադրված համակարգչային ծրագրով կազմավորված հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգով:
10. Երևանի քաղաքապետարանի և համապատասխան մարզպետարանների կողմից հողի հարկի հաշվարկման ավտոմատացված տեղեկատվական համակարգի տեղեկությունները մագնիսական կրիչներով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հողի հարկի տեղեկատվական տվյալների շտեմարանին` յուրաքանչյուր եռամսյակի համար` տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա առաջին 15 աշխատանքային օրվա ընթացքում:
11. Համայնքների, կառույցների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կողմից վարվող հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից երաշխավորված` գույքահարկի տեղեկատվական ավտոմատացված համակարգն սպասարկող կազմակերպությունների (այսուհետ` մասնակից կազմակերպությունների) կողմից: Մասնակից կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի սպասարկումն իրականացնում են համայնքների, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների միջև կնքած գնման պայմանագրերի հիման վրա` պետության և համայնքների կարիքների համար համապատասխան բյուջեների, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության այլ ֆինանսական միջոցների հաշվին կատարվող գնումների գործընթացը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:
Մասնակից կազմակերպությունները հողի հարկի հաշվարկման տեղեկատվական ավտոմատացված համակարգի հաշվետվական ձևերի, տեղեկանքների, ծանուցագրերի կազմումը, ինչպես նաև հողի հարկի հաշվարկման, վճարման և այլ հարցեր կարգավորող օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակարգչային ծրագրի փոփոխությունները պարտադիր կարգով կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքներին ու մեթոդական ցուցումներին համապատասխան:
12. Հիմք ընդունելով անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից հողի հարկով հարկվող օբյեկտների մասին ներկայացված տեղեկությունները` համայնքները հաշվարկում են ֆիզիկական անձանց հողի հարկով հարկվող օբյեկտի հետագա 3 տարվա հողի հարկի գումարները և իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա`
1) մինչև օրենքով սահմանված գնահատման (վերագնահատման) տարվա սեպտեմբերի 1-ը, իսկ գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով ձեռք բերված հողամասերի, ինչպես նաև գնահատման (վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում առկա հաշվառման տվյալների համեմատությամբ մինչև հողամասերի առաջիկա գնահատման (վերագնահատման) տարին ներառյալ ընկած ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպատակային կամ գործառնական (հողատեսքերի) նշանակության փոփոխություններ կրած հողամասերի համար` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից հողամասի գնահատության վերաբերյալ տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնում են (այդ թվում` փոստով ուղարկում կամ առձեռն հանձնում) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հրամանով հաստատված ձևով հողի հարկի վճարման ծանուցագրեր.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով իրականացնում են ֆիզիկական անձանց հողի հարկի գծով եկամուտների հաշվառումն ու վճարումների ընդունման կազմակերպումը:
13. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը։»:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|