Գլխավոր տեղեկություն
Համար
N 502
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (03.01.2004-31.03.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.369
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.05.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.02.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2002 թվականի N 502
քաղ. Երևան

ՈՐԵՎԷ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ (ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐ) ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԵՎ ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետի և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17, 20 և 22-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարներ) հաշվանցման և վերադարձի դեպքերում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգը (կցվում է).

բ) հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգը (կցվում է):

2. Սույն որոշմամբ հաստատված կարգերին համապատասխան իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմինների կողմից հարկ վճարողների հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաև ապրանքների, առարկաների, աշխատանքների ու ծառայությունների գների արձանագրման նպատակով:

3. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(3-րդ կետը խմբ. 27.11.03 N 1562-Ն) 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 502 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՈՐԵՎԷ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ (ԳԵՐԱՎՃԱՐՆԵՐ) ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկ վճարողների որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարներ) հաշվանցման և վերադարձի դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության (այսուհետև` հարկային մարմին) կողմից հարկ վճարողների մոտ ուսումնասիրությունների (այսուհետև` ուսումնասիրություն) անցկացման կարգը:

II. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

2. Ուսումնասիրություն կատարելու համար հիմք են հանդիսանում`

ա) հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարներ) նույն հարկ վճարողի այլ հարկատեսակների գծով առկա տույժերի, տուգանքների, ապա հարկերի գումարների հաշվին հաշվանցման, այդ թվում` հարկային մարմիններում հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները` նույն հարկ վճարողի մաքսային մարմիններում հաշվարկված ներմուծման գծով հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և մաքսային մարմիններում հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները` նույն հարկ վճարողի` հարկային մարմիններում հաշվարկված հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման անհրաժեշտությունը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ օրենքով սահմանված չափով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարներ) բոլոր հարկային պարտավորությունների կատարումից հետո հարկ վճարողին վերադարձման անհրաժեշտությունը.

գ) հարկ վճարողի դիմումն ուսումնասիրություն իրականացնելու մասին:

III. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

3. Ուսումնասիրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի, նախարարի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող վարչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, տարածքային հարկային տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (այսուհետև` հարկային մարմնի ղեկավար) կողմից յուրաքանչյուր ուսումնասիրության համար տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուսումնասիրություն կատարելու հիմքերը, նպատակը, հարկ վճարողի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:

4. Ուսումնասիրության իրականացման հանձնարարագիրը նախքան ուսումնասիրությունն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է հարկ վճարողի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար կամ այլ պատասխանատու անձին):

IV. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ ԵՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի`

ա) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ, այլ տեղեկություններ և կատարելու անմիջականորեն ուսումնասիրությանն առնչվող գործողություններ.

բ) անհրաժեշտության դեպքում ուսումնասիրության հետ կապված աշխատանքներում ներգրավելու հարկ վճարողի համապատասխան մասնագետներին:

Ուսումնասիրություն կատարող հարկային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է`

ա) հարկ վճարողին ծանոթացնել ուսումնասիրության հանձնարարագրին.

բ) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հարկ վճարողի իրավունքները և օրինական շահերը.

գ) առանց հարկ վճարողի գրավոր համաձայնության` չհրապարակել ուսումնասիրության ընթացքում հարկ վճարողի մասին հայտնի դարձած տեղեկությունը.

դ) չխոչընդոտել հարկ վճարողի բնականոն աշխատանքը:

6. Հարկ վճարողն իրավունք ունի`

ա) արգելելու հարկային մարմնի պաշտոնատար անձին ուսումնասիրություն իրականացնել, եթե բացակայում են սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերը.

բ) չկատարելու հարկային մարմնի պաշտոնատար անձի իրավասությունից, ինչպես նաև ուսումնասիրության նպատակներից չբխող պահանջները.

գ) ծանոթանալու ուսումնասիրության արդյունքում կազմված արձանագրության հետ.

դ) պահանջելու հարկային մարմնի պաշտոնատար անձի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցումը:

Հարկ վճարողը պարտավոր է`

ա) ստեղծել անհրաժեշտ պայմաններ` ուսումնասիրություն իրականացնելու համար.

բ) կատարել ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջները, չխոչընդոտելով ուսումնասիրության ընթացքը, ներկայացնել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ:

V. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

7. Ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձն ուսումնասիրության արդյունքում կազմում է արձանագրություն` 2 օրինակից (ձևը կցվում է): Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ուսումնասիրության համար ընդգրկված ժամանակաշրջանը, արձանագրության կազմման վայրը, ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հարկ վճարողի տվյալները (հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները:

Արձանագրությունն ստորագրում են ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձը և հարկ վճարողի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:

Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:

Ձև

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն

___________________________________
(կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)

___ ___________ 200  թ.

քաղ. ____________

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

որեվէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարներ) հաշվանցման եվ վերադարձի դեպքերում ուսումնասիրության (այսուհետեվ` ուսումնասիրություն) արդյունքների մասին

1. ££££____________________________________________________

(ուսումնասիրություն իրականացնողի անձնական ծածկագիրը, պաշտոնը, անունը, ազգանունը)

2. ££££____________________________________________________

(ուսումնասիրություն իրականացնողի անձնական ծածկագիրը, պաշտոնը, անունը, ազգանունը)

Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության

____________________________________________________________

(կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)

___ __________ 200  թ. N _______ հանձնարարագրի 200  թ. __________ ___ -ից

մինչև __________ ___ -ը կատարեցինք ուսումնասիրություն ££££££££

ՀՎՀՀ

____________________________________________________________

(հարկ վճարողի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

____________________________________________________________

(նշել ուսումնասիրության նպատակը)

որը կատարվել է __________________________________________________

(նշել ուսումնասիրության վայրը)

___ __________ 200  թ.,

մասնակցությամբ`

1. ___________________________________________________________

(հարկ վճարող պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

2. ___________________________________________________________

(հարկ վճարող պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

Ուսումնասիրության արդյունքում պարզվեց`

_____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________

Ուսումնասիրություն կատարած պաշտոնատար անձինք`

1. ___________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

2. ___________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Հարկ վճարողի ղեկավարը և (կամ) նրան փոխարինող պաշտոնատար անձը`

1. ___________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

2. ___________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ծանուցում`

1. Արձանագրությունը հարկ վճարողի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար անձին) ներկայացնելու ամսաթիվը` ___ __________200 թ.

2. Արձանագրության վերաբերյալ ունեմ առարկություն, որի համար կից ներկայացնում եմ`

___________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

3. Ստացա արձանագրության մեկ օրինակ

___________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

___ __________ 200  թ.

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 502 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության (այսուհետև` հարկային մարմին) կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկմանը (գնահատմանը) ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:

2. Սույն կարգում հսկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրությունը:

II. ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`

ա) տնտեսավարող սուբյեկտի կողմից հարկվող օբյեկտի գծով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված հաշվապահական հաշվառման, այլ հաշվառման կամ գրանցման սահմանված փաստաթղթերը չվարելը կամ դրանք կոպիտ խախտումներով վարելը, կամ հարկային տեսչություն ներկայացված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը, որի հետևանքով անհնար է դառնում տնտեսավարող սուբյեկտի հարկային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկելը.

բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները.

գ) հարկային մարմնի պաշտոնատար անձի հիմնավորված միջնորդությունը` հսկիչ գնում կատարելու թույլտվություն ստանալու համար, որտեղ պետք է նշվեն հսկիչ գնում կատարելու պատճառները, այն տվյալները, հսկիչ գնման կառավարման վայրը, ինչպես նաև պետք է նշվի հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի հիմնավորումը:

III. ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

4. Հսկիչ գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի, նախարարի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող վարչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, տարածքային հարկային տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (այսուհետև` հարկային մարմնի ղեկավար) կողմից յուրաքանչյուր հսկիչ գնման համար տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով:

5. Հսկիչ գնում իրականացնելու դեպքում`

ա) եթե հսկիչ գնումը կատարվում է անմիջապես հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից, ապա հսկիչ գնումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարագրի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ընթերակայի ներկայությամբ: Հսկիչ գնումը կարող է կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով, ինչի մասին նշում է կատարվում հսկիչ գնման հանձնարարագրում.

բ) եթե հսկիչ գնումը կատարվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով, ապա հսկիչ գնման վերաբերյալ հարկային մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարագրում նշվում են նաև այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անկետային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), որը տվել է գրավոր համաձայնություն` տվյալ հսկիչ գնումը համաձայնեցված ժամկետում կատարելու համար:

6. Յուրաքանչյուր հսկիչ գնման ավարտից անմիջապես հետո հանձնարարագիրը ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

IV. ՀՍԿԻՉ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

7. Հսկիչ գնում կատարող հարկային մարմնի պաշտոնատար անձը հսկիչ գնման արդյունքում կազմում է արձանագրություն` 2 օրինակից (ձևը կցվում է): Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը, ընթերակայի անկետային տվյալները (եթե հսկիչ գնումը կատարվում է որևէ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով, նաև (կամ) դրանց տվյալները), տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները:

Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող մարմնի պաշտոնատար անձը, ընթերակաները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վճարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը:

Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:

Ձև

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն

___________________________________
(կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)

___ ___________ 200  թ.

քաղ. ____________

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

հսկիչ գնման արդյունքների մասին

1. ££££____________________________________________________

(հսկիչ գնում կատարողի անձնական ծածկագիրը, պաշտոնը, անունը, ազգանունը)

2. ££££____________________________________________________

(հսկիչ գնում կատարողի անձնական ծածկագիրը, պաշտոնը, անունը, ազգանունը)

Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության

____________________________________________________________

(կառուցվածքային ստորաբաժանման անվանումը)

___ __________ 200  թ. N _______ հանձնարարագրի 200  թ. __________ ___ -ից

մինչև __________ ___ -ը կատարեցինք հսկիչ գնում ££££££££

ՀՎՀՀ

____________________________________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

____________________________________________________________

(նշել հսկիչ գնման նպատակը)

որը կատարվել է __________________________________________________

(նշել հսիչ գնման վայրը)

___ __________ 200  թ. ժամը _____ ,

մասնակցությամբ`

1. ___________________________________________________________

(հարկ վճարող պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

2. ___________________________________________________________

(հարկ վճարող պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

3. ___________________________________________________________

(ընթերակայի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ հսկիչ գնումը կատարած ֆիզիկական

կամ իրավաբանական անձի տվյալները)

4. ___________________________________________________________

(ընթերակայի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ հսկիչ գնումը կատարած ֆիզիկական

կամ իրավաբանական անձի տվյալները)

Հսկիչ գնման արդյունքում պարզվեց`

_____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________ _____________________________________________________________

Հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձինք`

1. ___________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

2. ___________________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ընթերակաները (կամ այլ ֆիզիկական անձը կամ իրավաբանական անձի ղեկավարը)`

1. ___________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

2. ___________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքները վաճառող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը`

1. ___________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

2. ___________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ծանուցում`

1. Արձանագրությունը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող պաշտոնատար անձին) ներկայացնելու ամսաթիվը` ___ __________200 թ.