Գլխավոր տեղեկություն
Համար
N 647-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2007 թվականի N 647-Ա

 

«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ արդյունաբերական պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`

 

1) կրակատար քուղ ՕՇԱ 2000000 (երկու մլն) գծմ
2) դետոնացիոն քուղ ԴՇԷ-12 1200000 (մեկ մլն երկու հարյուր հազ.) գծմ
3) դետոնացիոն քուղ ԴՇԷ-6 400000 (չորս հարյուր հազ.) գծմ
4) ճայթիչ-պայթիչ ԿԴ-8Ս 800000 (ութ հարյուր հազ.) հատ
5) էլեկտրադետոնատոր ԷԴ-8Ժ (2 մ) 50000 (հիսուն հազ.) հատ
6) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԶԴ (2 մ) 100000 (հարյուր հազ.) հատ
7) էլեկտրադետոնատոր ԷԴ-ԿԶ (2 մ) 50000 (հիսուն հազ.) հատ
8) պիրոտեխնիկական ռելե ՌՊ-92-0 14000 (տասնչորս հազ.) հատ
9) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Իմպուլս»  

 

ա. սարք ՈՒՆՍ-Շ-0 6 մ. 82500 (ութսուներկու հազ. հինգ հարյուր) հատ
բ. սարք ՈՒՆՍ-Շ-100 15 մ. 28800 (քսանութ հազ. ութ հարյուր) հատ
գ. սարք ՈՒՆՍ-Շ-100-3000 22 մ. 6400 (վեց հազար չորս հարյուր ) հատ
դ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-200 4 մ. 1800 (հազար ութ հարյուր) հատ
ե. սարք ՈՒՆՍ-ՊԱ-0 8 մ. 600 (վեց հարյուր) հատ
զ. սարք ՈՒՆՍ-Պ-200 4 մ. 200 (երկու հարյուր) հատ
է. սարք ՈՒՆՍ-Պ-0 8 մ. 400 (չորս հարյուր) հատ
ը. սարք ՈՒՆՍ-ՊԱ-0 100 մ. 1 (մեկ) հատ
թ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-25 14 մ. 14 (տասնչորս) հատ
ժ. սարք ՈՒՆՍ-ՊԱ-25 5 մ. 12 (տասներկու) հատ
ժա. սարք ՈՒՆՍ-Ս-450 14 մ. 32 (երեսուներկու) հատ
ժբ. սարք ՈՒՆՍ-Ս-500 12 մ. 32 (երեսուներկու) հատ
10) ամոնիտ 6ԺՎ (փամփուշտավորված)   200000 (երկու հարյուր հազ.) կգ
11) ամոնիտ 6ԺՎ (փոշիացված)   100000 (հարյուր հազ.) կգ

 

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին՝ սահմանված կարգով ապահովել «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման և պահպանության ու անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:

3. Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Վանդ-Սա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 8
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան