ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
12 հուլիսի 2005 թ. |
N 178/05 |
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ԴԻԼԵՐԱՅԻՆ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 և 26 հոդվածներով, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61 հոդվածի 1-ին, 3-րդ մասերով, 63 հոդվածի 1-ին մասով և 121 հոդվածով, Հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «Պետական և կորպորատիվ արժեթղթերի կենտրոն» ՓԲԸ-ի կողմից արժեթղթերի շուկայում բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիայի դիմումը՝ տրամադրելով բրոքերային (դիլերային) գործունեության ԲԳ 0056 լիցենզիան։
2. Հանձնարարել Հանձնաժողովի աշխատակազմին սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպություն, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպություն և «Պետական և կորպորատիվ արժեթղթերի կենտրոն» ՓԲԸ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց ուղարկելու հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից՝ 30 օրվա ընթացքում։
ՀՀ արժեթղթերի |
Օ. Եսայան |