Գլխավոր տեղեկություն
Համար
N 2024-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.15/4(239) Հոդ.52
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2024-Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ) ԵՎ վերահսկողության իրականացման ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 30.12.04 N 1863-Ն)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը, ինչպես նաև նշված որոշմամբ ամրագրված գործընթացները հանրապետությունում առավել արդյունավետ իրականացնելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 30.12.04 N 1863-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 5-ի N 2024-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ր Գ

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ) ԵՎ վերահսկողության իրականացման

(վերնագիրը լրաց. 30.12.04 N 1863-Ն)

 

1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքները` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին» N 1384-Ն որոշմամբ հաստատված կարգով շենքերում ջերմամատակարարման իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակ նախկինում գործող շինարարական նորմերի համաձայն լողասենյակներում տեղադրված ջրատաքացուցիչները գազիֆիկացվում են գազային տնտեսության շահագործող տեղական կազմակերպության հետ համաձայնեցված նախագծային լուծմամբ՝ լողասենյակներին ներկայացվող գործող շինարարական նորմերի պահանջների բավարարման դեպքում:

(2-րդ կետը խմբ. 04.08.05 N 1170-Ն)

3. Կենտրոնացված ջեռուցման բացակայության դեպքում սենքերի (այդ թվում՝ նաև բնակելի՝ բացի ննջասենյակներից) սեզոնային ջեռուցման նպատակով առաջարկվում է տեղադրել կոնվեկտիվ գործողության գազային սարքեր (բուխարի, կալորիֆեր և այլն): Տեղադրվող գազասարքերը պետք է լինեն գործարանային արտադրության՝ այրման արգասիքների ուղղաձիգ ծխատարով կամ այրման հերմետիկ խցով, բնական կամ ստիպողական ծխահեռացմամբ` առանց ուղղաձիգ ծխատարի։ Եթե ջեռուցման նպատակով տեղադրված սարքերից արտանետվող վնասակար նյութերի մասով մթնոլորտի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի նորմերը, ըստ արտանետումների նորմավորման տարածքային չափանիշների, ապա գազասարքերի ծխատար խողովակների ելքերը պետք է դուրս բերվեն շենքի տանիքից վեր այնպիսի բարձրության վրա, որպեսզի ապահովվի մթնոլորտային օդի վրա ներգործության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը:

Տվյալ սարքերի գազայրիչները պետք է ունենան, բոցի հանգչելու դեպքում, այրիչի անջատման ավտոմատ սարքավորում, եթե ներտնային գազասպառման համակարգն ապահովված չէ այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույրով:

Վերոհիշյալ ջեռուցման սարքավորումների տեղադրման սենքերը պետք է ունենան օդանցքով լուսամուտներ (բացվող վերնափեղկով) կամ ջեռուցվող սենքի 1 քառ. մետր մակերեսի հաշվով 3 խոր. մետր օդի արտածման ծավալ ապահովող, շենքի տանիք դուրս եկող խողովակ (կանալ):

Օդի ներածումն ապահովելու համար սենքի դռան ներքևի մասում տեղադրվում է ցանց կամ հատակի ու դռան միջև թողնվում է ճեղք:

Արտածման խողովակի և ներածման ճեղքի չափերը յուրաքանչյուր դեպքում որոշվում է հաշվարկով:

Փայտե հատակի վրա տեղադրելիս ջեռուցման սարքավորումն անհրաժեշտ է մեկուսացնել մետաղյա թերթով, որի չափերը բոլոր կողմերից պետք է 10 սանտիմետրից ավելի լինի:

(3-րդ կետը խմբ. 04.08.05 N 1170-Ն, լրաց. 22.02.07 N 314-Ն)

4. Ջեռուցվող սենքերում նոր ծխատարների տեղադրումը պետք է ապահովի շենքի հիմնական կառուցվածքային մասերի, ճարտարապետական տեսքի անձեռնմխելիությունը և համաձայնեցված լինի համայնքի ճարտարապետական ու քաղաքաշինական ծառայության հետ:

5. (կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1170-Ն)

6. (կետն ուժը կորցրել է 04.08.05 N 1170-Ն)

7. Բազմաբնակարան շենքերում կենցաղային գազասարքերի (գազասալիկ, ջրատաքացուցիչ, ջեռուցման սարք) տեղադրումը թույլատրվում է անկախ հարկայնությունից, եթե դրանց տեղադրման սենքերն ապահովում են գործող շինարարական նորմերի և համապատասխան տեխնիկական պայմանների պահանջները: Ջրատաքացուցիչ և ջեռուցման գազային սարքերը 10 և ավելի հարկայնության շենքերում տեղադրելու դեպքում պարտադիր է ծխահեռացման ինքնաշխատ կամ անհատական (առանձնացված) համակարգերի առկայությունը:

(7-րդ կետը խմբ. 04.08.05 N 1170-Ն)

8. Գազասպառման համակարգերի անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` օրենքով սահմանված կարգով:

(8-րդ կետը լրաց. 30.12.04 N 1863-Ն, խմբ. 04.08.05 N 1170-Ն)

(հավելվածը լրաց. 30.12.04 N 1863-Ն, խմբ., փոփ. 04.08.05 N 1170-Ն, լրաց. 22.02.07 N 314-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.02.2007, N 314-Ն 11.05.2007, N 2024-Ն
04.08.2005, N 1170-Ն 26.08.2005, N 2024-Ն
30.12.2004, N 1863-Ն 27.01.2005, N 2024-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան