«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 նոյեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60005427
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հոկտեմբերի 2005 թ. |
N 153-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՄԱՎԻՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ,791 -րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրային համակարգում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 97-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. «Արմավիրի ջրամատակարար» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին ոռոգման ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը սահմանել 14,17 դրամ՝ մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց՝ առանց ավելացված արժեքի հարկի և 17,00 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի դեկտեմբերի 1-ից։
ՀՀ հանրային ծառայությունները |
Ռ. Նազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.03.2010, N 72-Ն | 11.04.2010, N 153-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|