Basic information
Number
թիվ 39-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.03.2012-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2012.03.15/8(421) Հոդ.89
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
21.02.2012
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
24.02.2012
Effective date
25.03.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մարտի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 05012140

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

21 փետրվարի 2012 թ.

թիվ 39-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով  վերանայել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված օֆշորային տարածքների ցանկը,

հիմք ընդունելով  Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության կողմից 2011 թվականի սեպտեմբերի 14-ին հրապարակված՝ միջազգայնորեն համաձայնեցված հարկային ստանդարտին տարածքների համապատասխանության վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի «Օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» թիվ 224-Ն որոշմամբ հաստատված «Օֆշորային տարածքների ցանկը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2012 թ. փետրվարի 24

ք. Երևան

 

 

Հավելված

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2012 թվականի փետրվարի 21-ի

թիվ 39-Ն որոշմամբ

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2009 թվականի հուլիսի 28-ի

թիվ 224-Ն որոշման

 

Օֆշորային տարածքների ցանկ

 

1. Մոնսերրաթ

2. Նաուրու

3. Նիու

4. Գվատեմալա

5. Ուրուգվայ