«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մայիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2007 թ. |
N 83-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԿՈՎԿԱՍԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ «ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾ», «ԼԱՅՆԱՔԻԹ ԲԱԴ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրում ընդգրկված կենդանիների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել «Առաջավորասիական ընձառյուծ» արծաթե հուշադրամի, «Լայնաքիթ բադ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը՝ համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1 | |
|
Ց Ա Ն Կ
«ԿՈՎԿԱՍԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ
1) Առաջավորասիական ընձառյուծ
2) Լայնաքիթ բադ
3) Բեզոարյան այծ
4) Հայկական մուֆլոն
5) Կովկասյան թավոտն բվիկ
6) Անդրկովկասյան տակիրյան կորագլուխ
7) Հայկական իժ
8) Իշխան
Հավելված 2 | |
|
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԸՆՁԱՌՅՈՒԾ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ
2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԼԱՅՆԱՔԻԹ ԲԱԴ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ՈՒՐՎԱԳԾԵՐԸ