«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2007 թվականի N 529-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2007/2008 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2007/2008 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների և մասնագիտությունների, համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթության 2007/2008 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը` ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների և մասնագիտությունների, համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների անվճար ուսուցմամբ հաստատված ընդունելության տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին տրամադրվում են միայն ըստ մասնագիտությունների` կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 2007/2008 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասիչը |
Մասնագիտությունը |
Տեղերը |
1 |
2 |
3 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | ||
0515 | Զարդակիրառական արվեստ | 150 |
0601 | Հաշվետարություն | 80 |
0605 | Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում | 40 |
1003 | Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում | 20 |
1207 | Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա | 100 |
1210 | Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա | 100 |
1903 | Չափիչ-ստուգիչ սարքերի և ավտոմատիկայի տեխնիկական շահագործում | 20 |
2009 | Կապի սարքավորումների մոնտաժում և շահագործում | 20 |
2014 | Ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում և նորոգում | 20 |
2203 | Համակարգիչների շահագործում | 60 |
2311 | Հասարակական սնունդ | 225 |
2401 | Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում | 300 |
2402 | Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում | 20 |
2404 | Երկաթուղային տրանսպորտի քարշային շարժակազմի շահագործում և նորոգում | 20 |
2704 | Գինեգործություն և հյութերի արտադրություն | 20 |
2802 | Մանվածքի և մանվածքային իրերի տեխնոլոգիա | 20 |
2809 | Կարի արտադրության տեխնոլոգիա | 120 |
2901 | Վերամբարձ տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում | 60 |
2907 | Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ | 80 |
2908 | Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում | 60 |
2912 | Շենքերի և կառույցների սանիտարատեխնիկական սարքավորումներ | 20 |
3106 | Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում | 65 |
3112 | Գյուղացիական տնտեսության կազմակերպում | 25 |
ընդամենը | 1645 | |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | ||
2203 | Համակարգիչների շահագործում | 10 |
2401 | Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում | 32 |
2604 | Անտառային տնտեսություն | 8 |
3103 | Անասնաբուծական մթերքների արտադրություն | 10 |
3106 | Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում | 40 |
ընդամենը | 100 | |
Երևանի քաղաքապետարան | ||
0515 | Զարդակիրառական արվեստ | 120 |
0601 | Հաշվետարություն | 20 |
0604 | Բանկային գործ | 20 |
0605 | Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում | 20 |
2003 | Ռադիոէլեկտրոնային սարքավորումների և սարքերի արտադրության տեխնոլոգիա | 20 |
2203 | Համակարգիչների շահագործում | 20 |
2311 | Հասարակական սնունդ | 60 |
2401 | Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում | 40 |
2404 | Երկաթուղային տրանսպորտի քարշային շարժակազմի շահագործում և նորոգում | 20 |
2809 | Կարի արտադրության տեխնոլոգիա | 20 |
ընդամենը | 360 | |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան | ||
2401 | Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում | 40 |
2809 | Կարի արտադրության տեխնոլոգիա | 20 |
2901 | Վերամբարձ տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում | 20 |
3106 | Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում | 20 |
ընդամենը | 100 | |
ՀՀ Շիրակի մարզպետարան | ||
0515 | Զարդակիրառական արվեստ | 80 |
2311 | Հասարակական սնունդ | 20 |
ընդամենը | 100 | |
ՀՀ Արմավիրի մարզպետարան | ||
1207 | Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա | 20 |
3106 | Գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովում | 20 |
ընդամենը | 40 | |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան | ||
1003 | Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում | 20 |
2401 | Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում | 40 |
ընդամենը | 60 | |
ՀՀ Կոտայքի մարզպետարան | ||
0605 | Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում | 20 |
1207 | Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա | 20 |
2203 | Համակարգիչների շահագործում | 20 |
2311 | Հասարակական սնունդ | 20 |
2401 | Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում | 40 |
2809 | Կարի արտադրության տեխնոլոգիա | 20 |
ընդամենը | 140 | |
ՀՀ Տավուշի մարզպետարան | ||
0605 | Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում | 20 |
2907 | Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ | 20 |
ընդամենը | 40 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2007/2008 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ` ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Դասիչը |
Մասնագիտությունը |
Տեղերը |
1 |
2 |
3 |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | ||
0202 | Սոցիալական ապահովության կազմակերպում | 5 |
0207 | Թարգմանություն և գործավարություն | 28 |
0208 | Թարգմանություն և մաքսավարություն | 17 |
0209 | Թարգմանություն և արխիվավարություն | 6 |
0210 | Թարգմանություն և սպասարկման կազմակերպում | 27 |
0301 | Հայոց և օտար լեզուների դասավանդում | 8 |
0302 | Հայոց լեզվի դասավանդում | 64 |
0303 | Ռուսաց լեզվի դասավանդում | 35 |
0304 | Օտար լեզվի դասավանդում | 24 |
0307 | Ֆիզիկական կուլտուրա և սպորտ | 18 |
0308 | Մասնագիտական ուսուցում (ըստ ճյուղերի) | 7 |
0312 | Դասավանդում տարրական դասարաններում | 164 |
0313 | Նախադպրոցական կրթություն | 50 |
0405 | Դեղագործություն | 8 |
0501 | Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) | 109 |
0502 | Երգեցողություն | 45 |
0503 | Երգչախմբավարություն (երգչախմբային դիրիժորություն) | 10 |
0504 | Երաժշտության տեսություն | 5 |
0505 | Էստրադայի երաժշտարվեստ | 2 |
0512 | Գեղանկարչություն | 36 |
0513 | Քանդակագործություն | 8 |
0514 | Դիզայն (ըստ ճյուղերի) | 22 |
0515 | Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ | 16 |
0601 | Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) | 179 |
0602 | Մենեջմենթ (կառավարում) (ըստ ճյուղերի) | 31 |
0603 | Ֆինանսներ (ըստ ճյուղերի) | 25 |
0604 | Բանկային գործ | 15 |
0607 | Շուկայաբանություն (ըստ ճյուղերի) | 10 |
0608 | Առևտուր (ըստ ճյուղերի) | 4 |
0612 | Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) | 4 |
0801 | Երկրաբանական հանույթ, օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում | 5 |
1005 | Ջերմաէլեկտրակայաններ | 5 |
1103 | Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն | 8 |
1705 | Ավտոմոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում | 24 |
1706 | Վերամբարձ տրանսպորտային, շինարարական, ճանապարհային մեքենաների և սարքավորումների շահագործում | 9 |
1715 | Բժշկական տեխնիկայի տեղակայում, տեխնիկական սպասարկում և նորոգում | 5 |
1801 | Էլեկտրական մեքենաներ և ապարատներ | 8 |
1803 | Լուսատեխնիկա և լույսի աղբյուրներ | 8 |
2004 | Կապի ցանցեր և հաղորդակցման համակարգեր | 7 |
2014 | Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (ըստ ճյուղերի) | 5 |
2015 | Փոստային կապ | 3 |
2103 | Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) | 6 |
2201 | Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր | 20 |
2203 | Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում | 81 |
2204 | Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում | 5 |
2301 | Սպասարկման կազմակերպում | 12 |
2302 | Սպասարկման կազմակերպում հյուրանոցներում և զբոսաշրջային համալիրներում | 18 |
2307 | Զբոսաշրջություն | 4 |
2312 | Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ | 9 |
2401 | Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ փոխադրամիջոցների տեսակների) | 56 |
2702 | Հացաթխման, մակարոնեղենի և հրուշակեղենի տեխնոլոգիա | 2 |
2704 | Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն | 4 |
2710 | Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա | 3 |
2711 | Հանրային սննդամթերքի տեխնոլոգիա | 10 |
2808 | Հագուստի մոդելավորում և նախագծում | 52 |
2809 | Հագուստի պատրաստման տեխնոլոգիա | 21 |
2901 | Ճարտարապետություն | 7 |
2902 | Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում | 5 |
2905 | Ավտոմոբիլային ճանապարհների և օդանավակայանների շինարարություն և շահագործում | 10 |
2913 | Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրական սարքավորումների տեղակայում, կարգավորում և շահագործում | 2 |
2915 | Գազամատակարարման սարքավորումների և համակարգերի հավաքակցում և շահագործում | 18 |
3101 | Հողաշինարարություն | 3 |
3404 | Արտադրանքի ստանդարտացում և համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում) (ըստ ճյուղերի) | 6 |
Պահուստային տեղեր | 145 | |
ընդամենը | 1568 | |
ՀՀ առողջապահության նախարարություն | ||
0402 | Մանկաբարձական գործ | 150 |
0405 | Դեղագործություն | 45 |
0406 | Քույրական գործ | 235 |
0415 | Քույրական գործի կազմակերպում | 20 |
Պահուստային տեղեր | 10 | |
ընդամենը | 460 | |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | ||
0602 | Մենեջմենթ (կառավարում) (ագրարային ճյուղում) | 60 |
0612 | Ապրանքագիտություն (ըստ համասեռ ապրանքների խմբերի) | 40 |
2401 | Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) | 45 |
2604 | Անտառային և անտառապուրակային տնտեսություն | 8 |
2704 | Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն | 5 |
2707 | Պահածոների և սննդախտանյութերի տեխնոլոգիա | 5 |
2708 | Մսի և մսամթերքների տեխնոլոգիա | 4 |
2819 | Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն | 10 |
2902 | Շենքերի և կառույցների շինարարություն և շահագործում | 5 |
2906 | Հիդրոտեխնիկական շինարարություն | 5 |
3101 | Հողաշինարարություն | 8 |
3102 | Գյուղատնտեսագիտություն | 10 |
3104 | Անասնաբուժություն | 30 |
3105 | Մեղվաբուծություն | 10 |
3106 | Գյուղատնտեսության մեքենայացում | 5 |
3112 | Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում | 6 |
3114 | Գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների շահագործում ու նորոգում | 6 |
3204 | Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում | 5 |
3205 | Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն | 8 |
Պահուստային տեղեր | 5 | |
ընդամենը | 280 | |
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն | ||
0501 | Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների) | 8 |
0502 | Երգեցողություն | 16 |
0505 | Էստրադայի երաժշտարվեստ | 2 |
0506 | Պարարվեստ | 28 |
0507 | Դերասանական արվեստ | 2 |
0509 | Ռեժիսուրա (ըստ տեսակների) | 4 |
0514 | Դիզայն (ըստ ճյուղերի) | 4 |
0516 | Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում | 4 |
0518 | Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն | 4 |
2019 | Կինոսարքավորումների և տեսատեխնիկայի շահագործում | 4 |
Պահուստային տեղեր | 3 | |
ընդամենը | 79 | |
ՀՀ էներգետիկայի նախարարություն | ||
0601 | Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (ըստ ճյուղերի) | 6 |
1001 | Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր | 10 |
2102 | Էլեկտրաէներգետիկական համակարգերի ռելեային պաշտպանություն և ավտոմատացում | 10 |
2203 | Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում | 7 |
Պահուստային տեղեր | 10 | |
ընդամենը | 43 | |
ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե | ||
0307 | Ֆիզիկական կուլտուրա և սպորտ | 63 |
Պահուստային տեղեր | 10 | |
ընդամենը | 73 | |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն | ||
2401 | Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների) | 5 |
2402 | Օդային տրանսպորտի երթևեկության կառավարում | 5 |
2403 | Թռչող ապարատների թռիչքային շահագործում | 5 |
ընդամենը | 15 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|