Գլխավոր տեղեկություն
Համար
N 489-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.07.16/37(272) Հոդ.620
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2007 թվականի N 489-Ն

«ԵՐԵՎԱՆԻ «ՕԼԻՄՊՈՍ» ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, գործունեության բնագավառը փոխելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու ժամանակացույցը հաստատելու մասին» N 1646-Ն որոշման հավելվածի 15-րդ կետին և 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 104-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի «Օլիմպոս» հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակը հանրակրթական ու հատուկ հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել կազմակերպության կանոնադրության մեջ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2179-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժնի 2-րդ կետը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18-րդ կետով.

«18. Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 2
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան