«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2002 թվականի N 496
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանն իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման ու համագործակցության հուշագրի շրջանակներում կնքված ենթահամաձայնագրերով նախատեսված աշխատանքների կատարման նպատակով հատկացվող գումարներն օգտագործելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
03.05.2007, N 573-Ն | 01.06.2007, N 496 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|