Գլխավոր տեղեկություն
Համար
N 545-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.05.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.05.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 մայիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2007 թվականի N 545-Ա

 

ՀԱՅԿ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ՌԱՖԱՅԵԼ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, ԼԵՎՈՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՂԼԻՋՅԱՆԻՆ, ՀԵՆՐԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ, ՎԻԳԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Մինչև 2008 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում հետևյալ անձանց՝

Հայկ Գրիգորի Նազարյան (ծնվ.` 02.02.1989 թ., Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, գ. Լուսաձոր), սովորում է հանրապետական N 1 հատուկ կրթահամալիրի 9-րդ դասարանում,

Ռաֆայել Վահանի Ստեփանյան (ծնվ.` 09.02.1989 թ., քաղ. Երևան, Սեբաստիա թաղ., շենք 18, բն. 28), սովորում է Երևանի N 10 արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում,

Լևոն Նորիկի Կարապետյան (ծնվ.` 03.04.1989 թ., Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Կապան, Շինարարների 14, բն. 15), սովորում է Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում,

Արտակ Հայկի Ղլիջյան (ծնվ.` 08.03.1989 թ., Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Արարատ, Շահումյան 24, բն. 35), սովորում է Արարատի N 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում,

Հենրիկ Եփրեմի Եղիազարյան (ծնվ.` 11.03.1989 թ., Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Մարշալ Բաղրամյան 1, բն. 62), սովորում է Վանաձորի «Մխիթար Գոշ» կրթահամալիրի 9-րդ դասարանում,

Վիգեն Հուսիկի Զաքարյան (ծնվ.` 15.02.1989 թ., Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Գեղամավան), սովորում է Սևանի արհեստագործական ուսումնարանի 2-րդ կուրսում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. մայիսի 11
Երևան