600.0043.30.12.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1999 թվականի N 43
քաղ. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1.1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը` 10.527 դրամ/կՎտժ:
1.2. Ջերմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
- «Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ` |
18.967 դրամ/կՎտժ | |
- «Հրազդանի ՋԷԿ» ՊՓԲԸ` | 17.503 դրամ/կՎտժ |
1.3. Երևանի ՋԷԿ» ՊՓԲԸ-ից առաքվող ջերմային էներգիայի (շոգու տեսքով) հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
«Նաիրիտ-1» ՓԲԸ-ին առաքվող`
13 մթն գոլորշի` |
8906 դրամ/Գկալ |
25 մթն գոլորշի` |
8906 դրամ/Գկալ |
(1.3-րդ կետը խմբ. 02.07.01 N 33)
1.4. Էլեկտրական կայաններից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
- «Որոտանի ՀԷԿ-երի համալիր» ՊՓԲԸ` | 2.848 դրամ/կՎտժ | |
- «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» ՊՓԲԸ` | 5.742 դրամ/կՎտժ |
1.5. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագինը` 1.090 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.6. «Հայէներգո» ՊՓԲԸ ծառայության սակագինը` 0.488 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
1.7. Բաշխող ընկերություններին «Հայէներգո» ՊՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները, ներառյալ ավելացված արժեքի հարկը`
«Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` | 16.026 դրամ/կՎտժ | |
«Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` | 12.153 դրամ/կՎտժ | |
«Հյուսիսային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` | 9.841 դրամ/կՎտժ | |
«Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին` | 13.820 դրամ/կՎտժ |
2. Ընդունել ի գիտություն, որ բաշխիչ ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներում ներառված է նաև «Հայէներգո» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՊՓԲԸ-ների ծառայության սակագները:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թ. նոյեմբերի 6-ի թիվ 48 որոշման 1-ին կետը, 1998 թ. նոյեմբերի 7-ի N 49 որոշման 1-ին կետը և 3-րդ կետի` «Նաիրիտ» ՊՓԲԸ առաքվող ջերմային էներգիայի սակագների մասը, 1998 թ. նոյեմբերի 10-ի N 51 որոշումը, 1999 թ. հունիսի 30-ի N 16 որոշման 1-ին և 2-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 1-ից:
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի |
Ն. Գրիգորյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2001, N 33 | 01.08.2001, N 43 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|