«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2003 թվականի N 1190-Ն
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 334-Ն որոշման 8-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների աշխատանքի վարձատրության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` յուրաքանչյուր զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների հաստատված ցուցակը (ըստ առողջապահական կազմակերպությունների):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻՆ ԿԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց առողջապահական կազմակերպությունների մասնագետների աշխատանքի վարձատրության և փոխհատուցման կարգը:
(1-ին կետը խմբ. 22.07.04 N 1036-Ն)
2. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց վարձատրման և փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված ցուցակների համաձայն պետական պատվեր տեղադրող մարմինն առողջապահական կազմակերպության հետ կնքում է պայմանագիր:
(2-րդ կետը խմբ. 22.07.04 N 1036-Ն)
3. Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված գումարների շրջանակներում, տարեկան 8 ամսվա կտրվածքով, յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի հաշվով` ամսական 50.0 հազ. դրամի, իսկ յուրաքանչյուր բուժքրոջ հաշվով` 35.0 հազ. դրամի չափով:
(3-րդ կետը խմբ. 22.07.04 N 1036-Ն, փոփ. 07.07.05 N 999-Ն)
4. Առողջապահական կազմակերպությունները զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված մասնագետների կողմից նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտման անցկացման դիմաց ստացված միջոցներից զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներ գործուղված մասնագետների աշխատանքի վարձատրությանն ուղղում են` բժիշկ-մասնագետին` ամսական 36.0 հազ. դրամ, իսկ բուժքրոջը` 23.0 հազ. դրամ:
(4-րդ կետը խմբ. 22.07.04 N 1036-Ն)
(կարգը խմբ. 22.07.04 N 1036-Ն, փոփ. 07.07.05 N 999-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |