Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2007-30.06.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.10/24(548) Հոդ.585
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 21 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 439-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) արդյունաբերության վարչությունը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման բաժինն ու ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման համամասնությունների վարչությունը միավորել` ստեղծելով ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչություն.

2) արտաքին տնտեսական քաղաքականության վարչությունը և ներդրումային քաղաքականության ու շուկայական ենթակառուցվածքի զարգացման վարչությունը միավորել` ստեղծելով արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչություն.

3) ներքին շուկայի պաշտպանության և մրցակցային միջավայրի բարելավման վարչությունն ու առևտրի և ծառայությունների վարչությունը միավորել` ստեղծելով առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչություն.

4) ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման վարչությունն ու տնտեսությունում տեխնիկական անվտանգության բաժինը միավորել` ստեղծելով ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչություն.

5) տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժինը վերակազմավորել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության.

6) ստեղծել ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալություն.

7) գիտության, տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչությունն անվանափոխել գիտության և ինովացիոն քաղաքականության վարչության.

8) ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչությունն անվանափոխել ռազմատնտեսական ծրագրերի վարչության.

9) Առևտրի համաշխարհային կազմակերպության և Եվրամիության հետ համագործակցության վարչությունն անվանափոխել եվրամիության և առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչության:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 17
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 439-Ն որոշման

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Տնտեսական քաղաքականության և զարգացման պլանավորման վարչություն

2. Ճյուղային և տարածքային տնտեսական զարգացման վարչություն

3. Արտաքին տնտեսական համագործակցության և ներդրումային քաղաքականության վարչություն

4. Գիտության և ինովացիոն քաղաքականության վարչություն

5. Ռազմատնտեսական ծրագրերի վարչություն

6. Բնօգտագործման էկոնոմիկայի և հանքային արդյունաբերության վարչություն

7. Առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչություն

8. Օրենսդրության և իրավաբանական վարչություն

9. Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն

10. Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համագործակցության վարչություն

11. Զբոսաշրջության վարչություն

12. Ստանդարտացման և տեխնիկական անվտանգության վարչություն

13. Կազմակերպատնտեսական վարչություն

14. Քարտուղարություն

15. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչություն

16. Անձնակազմի կառավարման բաժին

17. Առաջին բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1. Մտավոր սեփականության գործակալություն

2. Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն

3. Հավատարմագրման գործակալություն

4. Կոնցեսիոն գործակալություն

5. Որակի տեսչություն

6. Ակնագործության և ոսկեգործության զարգացման գործակալություն»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան