«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մայիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
10 մայիսի 2007 թվականի N 527-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Համաձայնել Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից` Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում (հաշվի համար` 900018211020) կուտակված միջոցների մնացորդից 39702.3 հազ. դրամի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացմանը, որից`
1) 14167.5 հազ. դրամ, որպես ֆինանսական օգնություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Վազգեն Սարգսյանի հուշարձանի կառուցման, տեղադրման և բարեկարգման աշխատանքներին օժանդակելու նպատակով.
2) 8900.0 հազ. դրամ` «Ժամանակակից արվեստի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգման այլ աշխատանքների համար.
3) 7000.0 հազ. դրամ` Հրազդան գետի հունի մաքրման աշխատանքների համար.
4) 7000.0 հազ. դրամ` Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքների ցանկապատերի վերակառուցման նպատակով շինարարական նյութերի ձեռքբերման համար.
5) 2634.8 հազ. դրամ` Երևանի N 125 դպրոցի ջրագծի վերակառուցման համար:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|