Գլխավոր տեղեկություն
Համար
N 32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.10.2001-30.09.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.09.01/25(343) Հոդ.102
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
26.06.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2004

600.0032.26.06.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

26 հունիսի 2001 թ.
ք. Երևան

N 32

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՐԴ (ՎԱՃԱՌՈՂ)-ՀԱՂՈՐԴՈՂ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի է) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության (մեծածախ գնորդ (վաճառող)-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևը (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի դեկտեմբերի 30-ի N 40 որոշումը:

3. Հանձնարարել «Հայէներգո» ՓԲԸ-ին և «ԲԷՑ» ՓԲԸ-ին՝ 15-օրյա ժամկետում կնքել նոր պայմանագիր՝ այն համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված պայմանագրի օրինակելի ձևին և սահմանված կարգով գրանցել ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ`

Վ. Մովսեսյան

 

  

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2001 թվականի
հունիսի 26-ի N 32 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության (մեծածախ գնորդ(վաճառող)-հաղորդող)

___ ____________ 200__թ. ք. Երևան

______________________________________________________,

(ընկերության անվանումը)

այսուհետև` Պատվիրատու, ի դեմս_________________________________

______________________________________________________,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և

______________________________________________________,

(ընկերության անվանումը)

այսուհետև` Կատարող, ի դեմս___________________________________,

                      (պաշտոնը, անունը, ազգանունը)

ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, գործունեության լիցենզիայով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մյուս կողմից, այսուհետև համատեղ կոչվելով Կողմեր, կնքեցին սույն Պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրում օգտագործված հասկացությունները

 

էլեկտրաէներգետիկական
համակարգի օպերատոր
(Օպերատոր)`

Պատվիրատուի կազմում գտնվող ծառայություն, որը սահմանված կարգով իրականացնում է էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարումը.
   
Օպերատորի գրանցամատյան՝ Պատվիրատուի կողմից սահմանված կարգով լրացվող մատյան, որում գրանցվում են Օպերատորի կարգադրությունները.
   
Օպերատորի կարգադրություններ՝ Պատվիրատուի Օպերատորի կողմից հաղորդման էլեկտրական սխեմայի և դրա պարամետրերի  կարգավարման վերաբերյալ Կատարողին ուղղված կարգադրություններ.
   
Հանձնման կետ՝ սահմանազատման կետ, որտեղ Պատվիրատուի գնորդների էլեկտրակայանքներին է հաղորդվում Պատվիրատուի սեփականությունը հանդիսացող էլեկտրաէներգիան հաղորդող և (կամ) արտադրող ընկերությունների էլեկտրակայանքների միջոցով.
   
Ընդունման կետ՝ սահմանազատման կետ, որտեղ կատարվում է Պատվիրատուի գնած էլեկտրական էներգիայի ընդունումը արտադրող կայանից կամ ներկրման լիցենզիա ունեցող անձից.
   
Պատրաստականություն՝ Կատարողի հաղորդման էլեկտրական ցանցի (դրա առանձին հանգույցների, գծերի, ենթակայանների) աշխատանքային պատրաստ վիճակն է՝ հաղորդել  Պատվիրատուի էլեկտրաէներգիան և հզորությունը հուսալիության պայմանագրային ցուցանիշների ապահովմամբ, սույն պայմանագրում նշված հզորության սահմաններում.
   

Հաշվարկային
վթարային ռեժիմ՝

Կատարողի հաղորդման էլեկտրական ցանցի որևէ էլեկտրակայանքի անջատումն է Կատարողի պահանջով և(կամ) պաշտպանության սարքերից, որը տեղի է ունենում Կատարողի սպասարկման տակ գտնվող էլեկտրակայանքների վնասվածքներից։
   

Էլեկտրաէներգիայի
հաղորդում՝

Կատարողի կողմից էլեկտրաէներգիայի ընդունում, հաղորդում (տարանցում) և հանձնում Պատվիրատուի գնորդներին։
Հաշվարկային օր` 24 ժամանոց ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է տվյալ օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ օրվա ժամը 1100-ին:
Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է օրացուցային ամսի առաջին օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ օրացուցային ամսի առաջին օրվա ժամը 1100-ին:
Հաշվարկային տարի` ժամանակահատված, որի գործունեությունն սկսվում է օրացուցային տարվա առաջին ամսի առաջին օրվա ժամը 1100-ին և ավարտվում հաջորդ տարվա առաջին ամսի առաջին օրվա ժամը 1100-ին

 

(գլուխը փոփ., լրաց. 25.09.01 N 41)

 

2. Պայմանագրի առարկան

 

2.1. Պատվիրատուն պատվիրում է, իսկ Կատարողը պարտավորվում է իրականացնել Պատվիրատուի սեփականություն հանդիսացող էլեկտրաէներգիայի և հզորության հաղորդումը ընդունման կետերից մինչև հանձնման կետերը՝ իր սեփականությունը հանդիսացող և(կամ) իր տնօրինության տակ գտնվող հաղորդման ցանցերով, ապահովելով էլեկտրաէներգիայի հաղորդման՝ պայմանագրով ամրագրված ցուցանիշները։

2.2. Կողմերի փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն Պայմանագրով:

 

3. Էլեկտրաէներգիայի եվ էլեկտրական հզորության հաղորդման ծառայության գները

 

3.1. Կատարողի կողմից հաղորդման ծառայության մատուցման երկդրույք սակագինը (էլեկտրաէներգիայի համար` դրամ/կՎտժ, հաստատագրված վճար` դրամ/ամիս դրույքները) սահմանում է ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը (այսուհետև՝ հանձնաժողով):

3.2. Կողմերն իրավունք ունեն սահմանել էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագներ՝ օրենքով սահմանված կարգով։ Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագինը ամրագրված է պայմանագրի N 2 հավելվածում:

3.3. Հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագնի փոփոխման դեպքում նոր սակագինը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից: Համապատասխանորեն փոփոխվում է պայմանագրի N 2 հավելվածի համաձայնագիրը:

 

4. Կողմերի պարտավորությունները

 

4.1. Կատարողը պարտավորվում է.

4.1.1. Սույն Պայմանագրով սահմանված կարգով իրականացնել Պատվիրատուի էլեկտրաէներգիայի հաղորդումը պայմանագրային հզորությունների սահմաններում:

4.1.2 Էլեկտրական էներգիայի հաղորդման իրականացման արդյունքում պատասխանատվություն կրել նորմատիվային (հաշվարկային) տեխնոլոգիական կորուստների մեծությունը գերազանցող մասի համար` Պայմանագրի 9.3 և 9.4 կետերով սահմանված կարգով:

(4.1.2-րդ ենթակետը խմբ. 25.09.01 N 41)

4.1.3. Ապահովել էլեկտրաէներգիայի հաղորդման իր էլեկտրակայանքների` սույն Պայմանագրով սահմանված հուսալիության ցուցանիշները (հավելված N 3):

4.1.4. Ապահովել Պատվիրատուի կողմից արտադրողներից և(կամ) ներկրողներից գնվող էլեկտրաէներգիայի հաղորդումը բաշխիչ ընկերություններին և(կամ) արտահանողներին, հաղորդման ցանցի բնականոն և հաշվարկային վթարային ռեժիմներում (հավելված N 4):

(4.1.4-րդ ենթակետը փոփ. 25.09.01 N 41)

4.1.5 Սահմանված կարգով ապահովել իր տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղակայված հաշվառքի սարքերի պահպանությունը, ինչպես նաև իր սեփականությունը հանդիսացող կամ իր տնօրինության տակ գտնվող հաշվառքի սարքերի շահագործումը և սպասարկումը` իր միջոցներով:

(4.1.5-րդ ենթակետը խմբ. 25.09.01 N 41)

4.1.6. Անհապաղ տեղեկացնել Պատվիրատուին իր էլեկտրակայանքներում տեղադրված առևտրային հաշվառքի սարքերի խափանման (թերությունների) հայտնաբերման մասին և ապահովել դրանց վերականգնումը ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: Նշված ժամանակահատվածում հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվառել վերահսկիչ հաշվառքի սարքերի ցուցմունքներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով:

4.1.7. Կատարել Պատվիրատուի (Օպերատորի) լիազորությունների սահմաններում տրվող կարգադրությունները:

4.1.8. Պատվիրատուին անմիջապես տեղեկացնել իր էլեկտրակայանքների այն վթարների ու թերությունների մասին, որոնք հանգեցրել կամ կարող են հանգեցնել իր կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը:

4.2. Պատվիրատուն պարտավորվում է.

4.2.1. Վճարել Կատարողի մատուցած ծառայության համար` ըստ սույն Պայմանագրի N 2 հավելվածում նշված հաղորդման ծառայության մատուցման սակագնի և 5-րդ գլխում շարադրված կարգի:

4.2.2 Էլեկտրաէներգիայի փաստացի կորուստները նորմատիվային (հաշվարկային) տեխնոլոգիական կորուստներից պակաս լինելու դեպքում Կատարողին վճարել լրացուցիչ վճար` Պայմանագրի 9.4 կետով սահմանված կարգով:

(4.2.2-րդ ենթակետը խմբ. 25.09.01 N 41)

4.2.3. Ապահովել Կատարողի 110-220կՎ էլեկտրական ցանցերով էլեկտրաէներգիայի հաղորդման փոխհամաձայնեցված ռեժիմները և հոսքաբաշխումները: Էլեկտրաէներգիայի հաղորդման սահմանված ռեժիմների և հոսքաբաշխումների անխուսափելի փոփոխման դեպքում ապահովել էլեկտրակայանքների շահագործման տեխնիկական պայմաններին համապատասխան ռեժիմներ

(4.2.3-րդ ենթակետը խմբ. 25.09.01 N 41)

4.2.4. Համակարգային չափումների արդյունքով Կատարողին ներկայացնել 110-220կՎ լարման ցանցերում բնութագրական հոսքաբաշխումները: Ամառային բնութագրական օրվա համար հոսքաբաշխման սխեմաները ներկայացնել մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը, ձմեռային բնութագրական օրվա համար` մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը:

4.2.5. Էլեկտրական հզորությունների հաղորդման N 4 հավելվածում նշված պայմանագրային մեծությունների փոփոխման դեպքերում, վերանայել N 4 հավելվածը՝ փոխհամաձայնեցված կարգով և ժամկետներում:

4.2.6. Սահմանված կարգով վարել կարգավարական գրանցամատյանները:

4.2.7. Պահպանել «Պատվիրատու-Կատարող» օպերատիվ կարգավարական խոսակցությունների ձայնագրությունները ______________օրվա ընթացքում հետագայում արխիվացնելու պայմանով:

(4.2.7-րդ ենթակետը լրաց. 25.09.01 N 41)

4.2.8. Կատարողի պահանջով ներկայացնել գրանցամատյանների տվյալները և ձայնագրությունները:

(գլուխը խմբ., փոփ., լրաց. 25.09.01 N 41)

 

5. Էլեկտրական էներգիայի քանակության չափումը

 

5.1. Կատարողի ընդունված և գնորդներին հանձնված էլեկտրաէներգիայի քանակության չափումները կատարում են Կատարողը և Պատվիրատուի լիազոր ներկայացուցիչները, արտադրության գործունեության լիցենզիա ունեցող (բաշխման գործունեության լիցենզիա ունեցող) կողմի հետ համատեղ:

(5.1-ին կետը փոփ. 25.09.01 N 41)

5.2. Կատարողի կողմից ընդունված էլեկտրաէներգիայի քանակություն է համարվում արտադրող կայաններից, այդ թվում՝ նրանց սեփական կարիքների դողերից, ենթակայանների ուղիղ բջիջներից և փոքր ՀԷԿ-երից ու ներկրողներից, ընդունման կետերում ընդունած էլեկտրաէներգիան:

5.3. Կատարողի կողմից հանձնված էլեկտրաէներգիայի քանակություն է համարվում հանձնման կետերում բաշխողներին, սպառողներին և(կամ) արտահանողներին հանձնված էլեկտրաէներգիան:

5.4. Արտադրության և (կամ) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձանց և (կամ) սպառողի ու Կատարողի էլեկտրակայանքների սահմանազատման, ինչպես նաև առևտրային և վերահսկիչ հաշվառքի սարքերի տեղադրման կետերը բերվում են N 5 հավելվածում:

(5.4-րդ կետը փոփ. 25.09.01 N 41)

5.5. Արտադրող կայանից փաստացի ընդունված էլեկտրաէներգիայի քանակությունը ձևակերպվում է համատեղ եռակողմ ակտով (հավելված N 6) Կատարողի, համապատասխան արտադրող կայանի և Պատվիրատուի լիազոր ներկայացուցիչների կողմից, իսկ ներկրողներից ընդունված էլեկտրական էներգիայի քանակությունը՝ Պատվիրատուի, ներկրողի, Կատարողի համատեղ ակտով:

5.6. Փաստացի հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունը ձևակերպվում է Պատվիրատուի լիազոր ներկայացուցչի, Կատարողի և համապատասխան բաշխիչ ցանցի և (կամ) սպառողի համատեղ ակտով (հավելված N 7), իսկ արտահանողներին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունը՝ Պատվիրատուի, Կատարողի և արտահանողի համատեղ ակտով:

5.7. Սույն պայմանագրի 5.5 և 5.6 կետերում նշված ակտերը կազմվում են ոչ ուշ, քան հաշվարկային ամսվան հաջորդող ամսի _____ ը:

5.8. Կատարողի կողմից էլեկտրաէներգիայի ամսական քանակության ընդունումը և հանձնումը ձևակերպվում է Պատվիրատուի և Կատարողի երկկողմանի ակտով (հավելված N 8), սույն Պայմանագրի 5.5 և 5.6 կետերում նշված ակտերի հիման վրա: Ելնելով հաշվարկային ամսում հաղորդման փաստացի ռեժիմներից, տեխնոլոգիական նորմատիվային կորուստները Կատարողի էլեկտրական ցանցում հաշվարկվում են սահմանված կարգով:

(5.8-րդ կետը փոփ. 25.09.01 N 41)

5.9. Առևտրային հաշվառքի սարքերը հաշվեկշռային սահմանազատման կետից դուրս տեղադրելու դեպքում էլեկտրաէներգիայի փաստացի ծախսը որոշելու համար առևտրային հաշվիչներով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակությանը գումարվում (կամ նրանից հանվում) է հաշվիչների տեղադրման և հաշվեկշռային պատկանելության սահմանազատման կետերի միջև ընկած ցանցի տարրերում էլեկտրաէներգիայի կորստի չափը, որը հաշվարկվում է ըստ սահմանված կարգի:

5.10. Էլեկտրաէներգիայի առևտրային հաշվիչները և նրանց միացման համար նախատեսված հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորները պետք է համապատասխանեն տեխնիկական կանոնակարգերի և այլ իրավական ակտերի պահանջներին:

(գլուխը փոփ. 25.09.01 N 41)

 

6. Վճարման կարգը

 

6.1. Կատարողին վճարվող ծառայությունների մատուցման արժեքը որոշվում է էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության պայմանագրային գների հիման վրա (հավելված N 2), հաշվի առնելով տեխնոլոգիական կորուստների գերազանցման դեպքում կիրառվող տույժերը և(կամ) նվազեցման դեպքում կիրառվող հավելավճարները, ըստ Պայմանագրի 9.4 կետում սահմանված կարգի: Ամենամսյա վճարման ենթակա գումարը հաշվարկվում և ամրագրվում է փոխադարձ ակտով (հավելված N 9), իսկ տեխնոլոգիական նորմատիվ կորուստների գերազանցման (նվազեցման) եռամսյակային ցուցանիշների համար տույժերը (հավելավճարները) հաշվարկվում են հավելված N 10-ով սահմանված ձևով:

6.2. Ելնելով հավելված N 7-ի ակտից Կատարողը կազմում և մինչև հաջորդ ամսվա 5-ը Պատվիրատուին է ներկայացնում վճարման փաստաթուղթ, որտեղ նշվում է տվյալ ամսվա ընթացքում վճարման ենթակա ընդհանուր գումարը։

6.3. Պատվիրատուն պարտավոր է վճարման փաստաթուղթը ստանալու օրվանից հաշված 20 (քսան) օրվա ընթացքում վճարման ենթակա գումարը փոխանցել Կատարողի բանկային հաշվեհամարին։ Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում, Կատարողը կարող է հիշեցման կարգով (հեռախոսագիր, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) Պատվիրատուին զգուշացնել վճարման ուշացման մասին: Նշված ժամկետում ապառքը չմարելու դեպքում Պատվիրատուն Կատարողին տույժ է վճարում՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի ———%-ի չափով (բայց 0,1%-ից ոչ ավելի ):

Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել հաշվարկային ամսում վճարման ենթակա ընդհանուր գումարի 10%-ը։

6.4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Կողմերի համաձայնությամբ նախատեսված տույժերը կարող են չկիրառվել կամ զիջվել։

 

7. Կողմերի պատասխանատվությունը

 

7.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կողմերը պատասխանատվություն են կրում սույն Պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

8. Ֆորս-մաժորային իրավիճակներ

 

8.1. Կողմերն ազատվում են պայմանագրային պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից, եթե դրանք հետևանք են արտակարգ և անկանխելի դեպքերի և հանգամանքների, որոնք ստեղծվել են Կողմերի կամքից անկախ, ներառյալ (սակայն չսահմանափակվելով դրանցով) բնական աղետները, բնության ուժերի արտասովոր ուժեղ դրսևորումները, ինչպես, օրինակ, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները, պտտահողմերը, նաև սաբոտաժային գործողությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, հասարակական անկարգությունները, գործադուլները, որոնք խոչընդոտում են Կողմերի գործունեությանը կամ հանգեցնում նրանց ստանձնած ցանկացած պարտավորության կատարման ձգձգման կամ դադարեցման՝ հակառակ նրանց գործադրած ջանքերի՝ խուսափելու, թուլացնելու կամ վերացնելու այդ ուժերի ազդեցությունը:

8.2. Կողմերը պարտավոր են վերոհիշյալ վիճակների մասին անհապաղ տեղեկացնել միմյանց՝ նշելով դրանց հետևանքների վերացման հնարավոր ժամկետները:

 

9. Լրացուցիչ պայմաններ

 

9.1. Առևտրային հաշվառքի սարքերը և դրանց միացման շղթաները կնքվում են սահմանված կարգով:

9.2. Էլեկտրաէներգիայի որակի հսկումը և գրանցումը կատարվում է՝

9.2.1. Հաճախությունը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի Օպերատորի գրանցող հաճախաչափով:

9.2.2. Լարումը՝ էլեկտրաէներգետիկական համակարգի հսկիչ կետերում տեղակայված գրանցող սարքերով (հսկիչ կետերի ցանկը սահմանում են Կողմերը ըստ հավելված N 11-ի):

9.3. Էլեկտրաէներգիայի հաղորդման հետ կապված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների մեծությունները պայմանագրային ժամանակահատվածի համար (ամիս, տարի) հաշվարկվում են Կողմերի կամ նրանց լիազորված անձանց կողմից` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի հաստատած մեթոդիկայով, ըստ կանխատեսվող ռեժիմների և հոսքբաշխումների և ներառվում են N 1 հավելվածում:

Հաշվարկային ամսվա ավարտից հետո, տասնօրյա ժամկետում, ելնելով հաշվարկային ամսվա փաստացի ռեժիմներից և Օպերատորի կողմից սահմանված հոսքաբաշխման սխեմայից, Կողմերը (լիազորված անձը) կատարում են տեխնոլոգիական կորուստների հաշվարկ, հաստատում այն և ընդունում որպես նորմատիվային կորստի մեծություն:

(9.3-րդ կետը լրաց. 25.09.01 N 41)

9.4. Տեխնոլոգիական կորուստներին առնչվող փոխադարձ ֆինանսական պարտավորություններ և պատասխանատվություն սահմանելու համար, էլեկտրաէներգիայի հաղորդման տեխնոլոգիական կորուստների մեծության հաշվառումը կատարվում է եռամսյակային ցուցանիշներով: Եռամսյակի համար հաշվարկված նորմատիվային կորուստները հաշվարկվում են որպես տվյալ եռամսյակի երեք ամիսների հաշվարկային կորուստների գումար: Եռամսյակային նորմատիվային կորուստների գերազանցման դեպքում Պատվիրատուն Կատարողից գանձում է տույժ` էլեկտրաէներգիայի գերկորուստների արժեքի չափով, որը հաշվարկվում է տվյալ եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրությանը մասնակցած այն կայանի էլեկտրաէներգիայի արժեքով, որի դրույքը (դր/կՎտժ) ամենաբարձրն է: Եթե հաշվարկային ժամանակաշրջանում փաստացի կորուստները պակաս են նորմատիվային կորուստներից, ապա Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խնայված էլեկտրաէներգիայի արժեքը բաշխում են հետևյալ կարգով՝

______________________________________________________________

______________________________________________________________

9.5. Կատարողի հաղորդման ցանցի պատրաստականության հսկողությունը իրականացնում է Պատվիրատուն Կատարողի հետ միասին՝ սահմանված կարգով։ Եթե հաղորդման ցանցի վթարների, Օպերատորի հետ չհամաձայնեցված երկարաժամկետ նորոգումների կամ Կատարողի վթարային հայտով հաղորդման ցանցի առանձին տարրերը աշխատանքից հանելու հետևանքով Պատվիրատուն կրել է վնաս (նույն թվում` տեխնիկական կորուստների մեծացում), ապա այն ենթակա է փոխհատուցման Կատարողի կողմից:

9.6. Էլեկտրաէներգիան, որը Կատարողի ցանցից առաքվում է սինխրոն կոմպենսատորի ռեժիմով աշխատող գեներատորին, հաշվառվում է առանձին փաստացի ծախսով և գումարվում կորուստներին:

9.7. Կատարողը արտադրության լիցենզիա ունեցող անձի հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կարող է իրականացնել անհրաժեշտ հսկողություն արտադրողի սեփականություն հանդիսացող այն առևտրային հաշվառքի սարքերի վրա, որոնցով իրականացվում է Կատարողի էլեկտրական ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակության հաշվառումը:

(գլուխը լրաց. 25.09.01 N 41)

 

10. Տարաձայնությունների լուծումը

 

10.1. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև առաջացած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը՝ վեճերը լուծելու դատական կարգով:

 

11. Պայմանագրի գործողության ժամկետը

 

11.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից և գործում է մինչև 200  թ.__________։

11.2. Պայմանագիրը կարող է փոփոխվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում: Փոփոխված Պայմանագիրը ուժի մեջ է մտնում հանձնաժողովի կողմից գրանցման պահից:

11.3. Պայմանագիրը կազմված է երեք օրինակից՝ մեկական օրինակ յուրաքանչյուր Կողմի և հանձնաժողովի համար:

 

12. Այլ պայմաններ

 

(կազմում են կողմերը)

______________________________________________________________

______________________________________________________________

 

13. Պայմանագրի անբաժանելի մաս կազմող հավելվածների ցանկը

(վերնագիրը փոփ. 25.09.01 N 41)

 

հավելված N 1 Էլեկտրաէներգիայի ընդունման, հաղորդման, հանձնման և պլանային տեխնոլոգիական կորուստների հաշվարկային տարեկան պայմանագրային ցուցանիշները:

հավելված N 2 Համաձայնագիր էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին:

հավելված N 3 Կատարողի (հաղորդողի) էլեկտրակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները:

հավելված N 4 Պատվիրատուի գնած էլեկտրական հզորության հաղորդման (տարանցման, ներկրման, արտահանման) պայմանագրային մեծությունները:

հավելված N 5 Առևտրային և վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման և սահմանազատման կետերի ցանկ:

հավելված N 11 Հաղորդվող էլեկտրաէներգիայի որակի հսկման կետերի ցանկ:

(գլուխը փոփ., լրաց. 25.09.01 N 41)

 

14. Պայմանագրի անբաժանելի մասը կազմող ամենամսյա (եռամսյակային) փաստաթղթերի օրինակելի ձեվերի ցանկը

(վերնագիրը փոփ. 25.09.01 N 41)

 

հավելված N 6 Ընդունման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և ընդունված էլեկտրաէներգիայի հաշվառման ակտ:

հավելված N 7 Հանձնման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման և հանձնված էլեկտրաէներգիայի հաշվառման ակտ:

հավելված N 8 Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման և փաստացի կորուստների ամսական ցուցանիշների ակտ:

հավելված N 9 Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման ամենամսյա վճարների հաշվարկման ակտ:

հավելված N 10 Տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման (նվազեցման) համար տույժերի (հավելավճարների) հաշվարկման ակտ։

(գլուխը փոփ. 25.09.01 N 41)

 

15. Կողմերի իրավաբանական հասցեները եվ հաշվարկային համարները

 

Պատվիրատու


Հասցեն___________________
Հ/հ _____________________
________________________
Հեռախոս
Էլեկտրոնային փոստ
Ֆաքս
Գործունեության լիցենզիա N

 

Կատարող

 

Հասցեն____________________

Հ/հ ______________________ 
_________________________
Հեռախոս
Էլեկտրոնային փոստ
Ֆաքս
Գործունեության լիցենզիա N

 

Ղեկավար

________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.

 

Ղեկավար

________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն)


Կ.Տ.

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողով

 

Գրանցված է _____ _________________200__թ  
Գրանցման N ________

Կ.Տ.

   

Պատասխանատու     _________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)     

 

  

Հավելված N 1
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի


Էլեկտրաէներգիայի ընդունման, հաղորդման, հանձնման եվ պլանային տեխնոլոգիական կորուստների հաշվարկային տարեկան պայմանագրային ցուցանիշները

(վերնագիրը փոփ. 25.09.01 N 41)

 

մլն կվտ ժամ

N

Ցուցմունք

Ընդամենը
Տարեկան

այդ թվում՝ ըստ ամիսների

1

2

3

I եռ.

4

5

6

II եռ.

7

8

9

III եռ.

10

11

12

IV եռ.

1

էլեկտրաէներգիայի
ընդունում, որից՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-1

Կայան N 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-2

Կայան N 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1-3

Ներկրում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

էլեկտրաէներգիայի
հանձնումը, որից՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-1

Բաշխիչ
ընկերություն N 1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-2

Բաշխիչ
ընկերություն N 2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-3

Բաշխիչ
ընկերություն N 3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-4

Բաշխիչ
ընկերություն N 4

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-5

Արտահանում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

Տեխնոլոգիական
կորուստներ, մլն կՎտ
ժամ, որից՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3-1

Տեխնիկական կորուստներ,
մլն կՎտ ժամ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3-2

Առևտրային (հաշվառքի
սարքերով
պայմանավորված)
կորուստներ,
մլն կՎտ ժամ      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Տեխնոլոգիական
կորուստներ
(% մուտքի նկատմամբ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

___ _____________ 200__ թ.  Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

 

___ _____________ 200__ թ.  Կ.Տ.

(հավելվածը փոփ. 25.09.01 N 41)

 

  

Հավելված N 2
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_թ. _______________ __ N պայմանագրի

 

Հ ա մ ա ձ ա յ ն ա գ ի ր

 

Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին

 

1. Սույնով Պատվիրատուն՝________________________________________ և Կատարողը՝__________________________________________ փոխադարձ համաձայնությամբ սահմանում են էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման հետևյալ պայմանագրային սակագինը՝

Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության վճար ____ դրամ/կՎտԺ

ծառայության հաստատագրված ամսական վճար ____ դրամ/ամիս

 

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից Կատարողի համար հաստատված գործող սակագինը հետևյալն է՝

Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության վճար ____ դրամ/կՎտԺ

ծառայության հաստատագրված ամսական վճար ____ դրամ/ամիս

 

3. Էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման պայմանագրային սակագինը ուժի մեջ է մտնում ___ ___________200__-ից և գործում է մինչև ___ ____________ 200_թ:

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

  

Հավելված N 3
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

Կատարողի (հաղորդողի) էլեկտրակայանքների հուսալիության պայմանագրային ցուցանիշները ______ թ

 

 

Սարքավորումներ,
ՕԳ-եր

Հուսալիության
ցուցանիշ
միջպետական
110-200կՎ
ՕԳ (100կմ)
220կՎ
մեկ
շղթա
ՕԳ
(100կմ)
110կՎ
մեկ
շղթա
ՕԳ
(100կմ)
110կՎ
երկշղթա
ՕԳ
մեկ շղթա
(100կմ)
110կՎ
երկշղթա
ՕԳ
միաժամ
(100կմ)
110կՎ
Տր-ներ
եռափաթ
(1 հատ)
110կՎ
Տր-ներ
երկփաթ
(1 հատ)
Ավտոտրանս-
ֆորմատոր
220/110կՎ
(1 հատ)
Օդային
անջատիչներ
Յուղային
անջատիչներ
220կՎ
(1 հատ)
110կՎ
(1 հատ)
220կՎ
(1 հատ)
110կՎ
(1 հատ)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
w1 (բոլոր տեսակի
խախտումների հոսքի
պարամետրեր)
                       
w2 (կայուն
խախտումների հոսքի
պարամետրեր)
                       
TՎ (ժամ), վերականգման
միջին տևողություն
                       
TՆ (ժամ), նորոգման
միջին տևողություն
                       

 

Ծանոթություն - հուսալիության ցուցանիշները հաշվարկված են ըստ 1998-2000 թթ. վիճակագրական տվյալների` հետևյալ բանաձևով.

 

սարքավորումների համար - 
w = 

m

 n .T 

 1/տարի, գծերի համար 
w = 

m .100

 L .T 

 1/տարի:

 

 Ներմուծեք նկարագրությունը_1271 ժամ;  Ներմուծեք նկարագրությունը_1272 ժամ, որտեղ m-ը T տարիների ընթացքում տեղի ունեցած խափանումների թիվն է

100կմ երկարության գծի համար, L-ը գծերի գումարային երկարությունն է (կմ), ti i-րդ -ը խախտման

հայտնաբերման վերացման ժամանակն է, K-ն նորոգումների թիվը, n-ը նույնանման ցանցային էլեմենտների թիվն է:

 

«ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»

 

«ԿԱՏԱՐՈՂ»

_______________________   _______________________
(պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)   (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն)
___ ___________ 200____թ.   ____ ___________200 ____թ.

Կ.Տ.

 

Կ.Տ.

 

(հավելվածը փոփ. 25.09.01 N 41) 

 

 

  

Հավելված N 4
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

Պատվիրատուի գնած էլեկտրական հզորության հաղորդման (ներկրման, արտահանման) պայմանագրային մեծությունները

 

___ ________200_ թ. մինչեվ ___ ________200_ թ.

 

I. Էլեկտրական հզորության արտադրման (ներկրման) հանգույցները

 

N

Արտադրող կայաններ, ներկրման գծեր

էլեկտրական հզորության պայմանագրային մեծությունները, ՄՎտ

Ծանոթություն

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

 

 

 

 

 

 

 

 

II. Էլեկտրական հզորության բաշխման (արտահանման) հանգույցները

 

N

110-220 կվ բաշխման
հանգույցներ,
արտահանման գծեր

էլեկտրական հզորության մեծությունները, ՄՎտ

Ծանոթություն

I եռամսյակ

II եռամսյակ

III եռամսյակ

IV եռամսյակ

 

 

 

 

 

 

 

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

  

Հավելված N 5
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

Առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի տեղադրման եվ սահմանազատման կետերի ցանկ

 

I. Առեվտրային եվ վերստուգիչ հաշվառքի սարքերի ցանկ

 

N Ենթա-
կայանի և միա-
ցության կարգա-
վարական անվանումը, լարումը
Հոսանքի տր-որ Լարման տր-րի փոխարկ-
ման գոր-
ծակից
Հաշվառքի գործակից (4x5) Միացության բեռը (Ա) Հաշվառքի ձևը (առևտրային, վերստուգիչ) Հաշվառքի սարքի պատաս-
խանատու անձ
Kհտ Ճշտու-
թյան դասը
Առավե-
լագույն
Նվազա-
գույն
1 2 3 4 5 6 7 8 9 10
                   

 

Ծանոթություն - Հավելվածին կցվում է առևտրային հաշվառքի սարքի տեղադրման և կապարակնքման մասին փաստաթուղթը (կարգագիրը)։

 

II. Կատարողի (հաղորդողի) եվ այլ սեփականատերերի էլեկտրակայանքների սահմանազատման կետերը

 

N Ենթակայանի և միացության կարգավարական անվանումը, լարումը Կատարողի (հաղորդողի) սահմանազատման կետը Սահմանազատման կետից հետո սեփականատերը
1 2 3 4

1
2
3
I ենթակայան N___    

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

  

Հավելված N 6
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

Ընդունման կետերում տեղակայված առևտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման եվ ընդունված էլեկտրաէներգիայի հաշվառման

 

Ա Կ Տ

 

(վերնագիրը փոփ. 25.09.01 N 41)

 

N ____ ___ ________200_ թ.

Հաշվարկային ժամանակահատված ___ ________ մինչեվ ___ ________թ.

 

1. Հաշվառքի սարքերով գրանցված էլեկտրաէներգիան

 

N

Միացության կարգավարական անվանումը և հաշվառքի սարքի տեղադրման վայրը

Հաշվառքի սարքի ցուցմունքը

Ցուցմունքների տարբերություն

Հաշվառքի գործակից

ԷԼ. էներգիայի քանակը (կվտժ)

նախորդ

վերջին

 

1

2

3

4

5

6

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

ընդամենը

 

 

 

 

 

 

Ծանոթություն
  1. Աղյուսակի 6-րդ սյունակում էլեկտրաէներգիայի քանակը գրվում է դրական նշանով` գեներատորի դեպքում և բացասական նշանով` եթե այն վերաբերում է գեներատորի հաշվառքի սարքից հետո միացված սեփական կարիքներին:
  2. Եթե հաշվառքի սարքը փոխարինվել է ամսվա ընթացքում, ապա փոխարինման ակտը և լաբորատոր եզրակացությունը կցվում է սույն ակտին:

2. Կատարողի (հաղորդողի) տնօրինության տակ չգտնվող էլեկտրակայանքների նորմատիվային տեխնոլոգիական կորուստները ______________ կՎտ ժամ

 

3. Ընդամենը, Կատարողին (հաղորդողին) հանձնված էլեկտրաէներգիան`

______________________________ կՎտ ժամ

քանակությունը տառերով

 

Արտադրող (ներկրող)

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.


 

(հավելվածը լրաց. 25.09.01 N 41)

 

  

Հավելված N 7
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

Հանձնման կետերում տեղակայված առԵՎտրային հաշվառքի սարքերի ցուցմունքների գրանցման եվ հանձնված էլեկտրաէներգիայի հաշվառման

 

Ա Կ Տ

(վերնագիրը փոփ. 25.09.01 N 41)

 N ____ ___ ________200_ թ.

Հաշվարկային ժամանակահատված ___ ________ մինչեվ ___ ________թ.

 

1. Հաշվառքի սարքերով գրանցված էլեկտրաէներգիան

 

N

Միացության կարգավարական անվանումը և հաշվառքի սարքի տեղադրման վայրը

Հաշվառքի սարքի ցուցմունքը

Ցուցմունքների տարբերություն

Հաշվառքի գործակից

ԷԼ. էներգիայի քանակը (կվտժ)

նախորդ

վերջին

 

1

2

3

4

5

6

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

ընդամենը

 

 

 

 

 

 

Ծանոթություն`  Եթե հաշվառքային սարքը փոխարինվել է ամսվա ընթացքում, ապա փոխարինման  ակտը և լաբորատոր եզրակացությունը կցվում է սույն ակտին:

 

2. Կատարողի (հաղորդողի) տնօրինության տակ չգտնվող էլեկտրակայանքների նորմատիվային տեխնոլոգիական կորուստները _______________________ կՎտ ժամ

 

3. Ընդամենը, Կատարողի (հաղորդողի) կողմից հանձնված էլեկտրաէներգիան`
_________________________ կՎտ ժամ

քանակությունը տառերով

 

Բաշխիչ ընկերություն (արտահանող)

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

   

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

(հավելվածը փոփ., լրաց. 25.09.01 N 41)


  

Հավելված N 8
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

Էլեկտրաէներգիայի ընդունման, հանձնման եվ փաստացի կորուստների ամսական ցուցանիշների

 

Ա Կ Տ

 

Հաշվարկային ժամանակաշրջանը` ___ _______ մինչեվ ___ _______թ.

 

N

Ցուցանիշներ

Չափման
միավոր

Քանակ

Հիմքը

Ծանո-
թություն

 

I. էլեկտրաէներգիայի ընդունում
այդ թվում՝

մլն կՎտժ

 

 

 

1.1

Կայան N 1

մլն կՎտժ

 

 

 

1.2

Կայան N 2

մլն կՎտժ

 

 

 

 

----------------

մլն կՎտժ

 

 

 

1.3

Ներկրում ___________ ից

մլն կՎտժ

 

 

 

 

II. էլեկտրաէներգիայի հանձնում
այդ թվում`

մլն կՎտժ

 

 

 

2.1

Բաշխիչ ցանց N 1

մլն կՎտժ

 

 

 

2.2

Բաշխիչ ցանց N 2

մլն կՎտժ

 

 

 

 

Բաշխիչ ցանց N 3

մլն կՎտժ

 

 

 

2.3

Բաշխիչ ցանց N 4

մլն կՎտժ

 

 

 

 

Արտահանող ___________ ին

մլն կՎտժ

 

 

 

 

III. էլեկտրաէներգիայի կորուստներ

 

 

(Տարեկան
պայմանագիր)

 

3.1

Փաստացի կորուստ

մլն կՎտժ

 

 

3.2

Փաստացի կորուստ

%

 

_

 

3.3

Փաստացի ռեժիմներով հաշվարկված
նորմատիվ կորուստ

մլն կՎտժ

 

_

 

3.4

Փաստացի ռեժիմներով հաշվարկված
նորմատիվ կորուստ

%

 

_

 

3.5

Կորուստների մակարդակը ամսվա համար
(3.5-3.1)

մլն կՎտժ

 

 

 

3.6

Նույնը, պայմանագրային ժամկետի
սկզբից աճողական կարգով

մլն կՎտժ

 

 

 

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

  

Հավելված N 9
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

200_ թ _______ ամսվա համար Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման ամենամսյա վճարների հաշվարկման

 

Ա Կ Տ

 

Կատարող __________________________________________

Պատվիրատու________________________________________

 

N

Մեծությունը

Չափման միավոր

Քանակ

Ծանոթություն

1

Հաշվարկային ամսում հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունը

մլն կՎտժ

 

 

2

Էլեկտրաէներգիայի հաղորդման գործող դրույքը

դր/կՎտժ

 

 

3

Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության ամսական վճար (1x2)

մլն դրամ

 

 

4

Հաստատագրված ամսական վճար

մլն դրամ

 

 

5

Ընդամենը հաղորդման ծառայության ամսական վճար (3+4)

մլն դրամ

 

 

6

Տեխնոլոգիական նորմատիվ կորուստների գերազանցման համար տույժ (եռամսյակի արդյունքով)

մլն դրամ

 

Տես հավելված N 10

7

Տեխնոլոգիական նորմատիվ կորուստների նվազեցման համար հավելավճար (եռամսյակի արդյունքով)

մլն դրամ

 

----- II -----

8

Ընդամենը, վճարման ենթակա գումարը

մլն դրամ

 

----- II -----

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

  

Հավելված N 10
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

200_ թ _______ տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման (նվազեցման) համար տույժերի (հավելավճարների) հաշվարկման

 

Ա Կ Տ

 

Կատարող __________________________________________

Պատվիրատու________________________________________

 

N

Մեծությունը

Չափման միավոր

Քանակ

Ծանոթություն

1

Տեխնոլոգիական նորմատիվային (հաշվարկային) կորուստները _________ եռամսյակում

մլն կՎտժ

 

 

2

Փաստացի տեխնոլոգիական կորուստները _________ եռամսյակում

մլն կՎտժ

 

 

3

Փաստացի և նորմատիվային տեխնոլոգիական կորուստների տարբերությունը ______ եռամսյակի համար

մլն կՎտժ

 

 

4

Եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրությանը մասնակցած կայանի էլեկտրաէներգիայի առավելագույն դրույքը

դր/կՎտժ

 

 

5

Հաշվարկային եռամսյակի արդյունքներով վճարման ենթակա հավելավճարը կամ գանձման ենթակա տույժը

մլն դրամ

 

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

  

Հավելված N 11
էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման
200_ թ. _______________ __ N պայմանագրի

 

Հաղորդվող էլեկտրաէներգիայի որակի հսկման կետերի

 

Ց Ա Ն Կ

 

1. Լարման մակարդակի հսկան կետեր 
 

N

Հսկման կետի անվանումը

Լարման
անվանական
մակարդակը

Թույլատրելի շեղումները
(± %)

       
       
       
       
       

 

2. Հաճախության շեղումը ըստ Օպերատորի գրանցող հաճախաչափի

 

________________

(±) հերց,

________________

(±) %:

 

Պատվիրատու

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

Կատարող

_____________________________

(պաշտոնը, անուն, ազգանուն, ստորագրություն)

___ _____________ 200  թ.

 

Կ.Տ.

 

(պայմանագիրը փոփ., լրաց., խմբ. 25.09.01 N 41)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.09.2004, N 109-Ն 30.09.2004, N 32
25.09.2001, N 41 10.10.2001, N 32
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան