040.0164.18.03.99
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 մարտի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 1999 թվականի N 164
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 330 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերում իրականացվող սոցիալական զարգացման ծրագրերում երիտասարդության մասնագիտական կրթության և զբաղվածության, ինչպես նաև ժողովրդագրական ու պաշտպանության հիմնախնդիրները և համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 և 16 հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկի մասին» N 330 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկել`
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը,
Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը,
Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը,
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի ցանկը, որտեղ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում (կցվում է):
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1999 թվականի ապրիլի 1-ը համատեղ մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում ուսուցիչների աշխատանքի գործուղման ու հաշվառման կարգը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 16-ի «Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների մասին» N 226 որոշումը (Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 20-ի N 498 և 1997 թվականի սեպտեմբերի 16-ի N 383 որոշումների խմբագրությամբ):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության հեռավոր եվ սահմանամերձ բնակավայրերի, որտեղ գործուղված բարձրագույն կրթությամբ ուսուցիչներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում
Գեղարքունիքի մարզ Խոզնավար |
Վայոց ձորի մարզ Բարձրունի Կարմրաշեն Սերս Նոր Ազնաբերդ Խնձորուտ Մարտիրոս Խաչիկ Գնիշիկ Տավուշի մարզ Բերդավան Դովեղ Բարեկամավան Ոսկեվան Ոսկեպար Կիրանց Ծաղկավան (Իջևանի շրջ.) Բերքաբեր Սարիգյուղ Սևաքար Վազաշեն Պառավաքար Ներքին Կարմիր աղբյուր Այգեպար Մոսեսգեղ Չինարի Այգեձոր Վարագավան Կոթի Բաղանիս Կողբ Չորաթան Արծվաբերդ Կայան |
(Ցանկը փոփ., լրաց. 29.05.99 N 361)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.01.2000, N 15 | 13.01.2000, N 164 | |
29.05.1999, N 361 | 29.05.1999, N 164 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|