«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2004 թվականի n 1333-ն
«ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր թվի պակասեցմամբ` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Սահմանել, որ գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի գումարը պետք է վճարվի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Հաշվեկշռային մեթոդով 350080 հազ. դրամ գնահատված արժեքով գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):
3. Գույքի վաճառքի գինը սահմանել 87520 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`
10 տարվա ընթացքում անվճար սպասարկել`
ա) համահայկական մարզական խաղերը.
բ) պետական և համազգային նշանակության մարզական ու մշակութային միջոցառումները, սպորտի պետական լիազորված մարմնի կողմից կազմակերպվող ֆիզկուլտուրայի-մասսայական մարզական միջոցառումները` համապատասխան կազմկոմիտեների որոշումների հիման վրա.
գ) 5 տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում՝
2005 թվականին՝ 200 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
2006 թվականին՝ 100 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
2007 թվականին՝ 300 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
2008 թվականին՝ 600 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով,
2009 թվականին՝ 800 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով.
դ) վճարումները կատարել մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը, այդ թվում` մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը` 43760 հազ. դրամ և մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը` 43760 հազ. դրամ.
ե) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:
(4-րդ կետը խմբ. 01.03.07 N 248-Ն)
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
«ՀՐԱԶԴԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը | Թիվը | Շահագործման (թողարկման) տարեթիվը |
1 | 2 | 3 | 4 |
1. | Լողավազան | 1 | 1991 |
2. | Մարզահամալիր 1 | 1 | 1971 |
3. | էլեկտրասալօջախ «ԷՇ-Մ48-206» • | 1 | 1971 |
4. | Էլեկտրասալօջախ «ԷՏ-ԷՍՊ-3» | 1 | 1971 |
5. | Խմոր հունցող մեքենա «ՄՌՏ» | 1 | 1971 |
6. | Բեռնատար վերելակ «ԼՏ200» | 1 | 1971 |
7. | էլ. սալօջախ 48-207 | 1 | 1971 |
8. | Մսաղաց «Պ8-06» | 1 | 1971 |
9. | Խմորհարիչ «ՏՊՄԴՎ» | 1 | 1971 |
10. | Խմորհարիչ մեքենա «ՄԽՏ» | 1 | 1971 |
11. | Հացի վառարան «ՍՊԷԱՄ-3» | 2 | 1971 |
12. | Ջրատաքացուցիչ | 2 | 1971 |
13. | Վառարան` չոր գոլորշի ստանալու համար | 2 | 1971 |
14. | Հարիչ մեքենա | 2 | 1971 |
15. | Կշեռք` բժշկական | 1 | 1971 |
16. | Հեռախոսի խցիկ | 3 | 1971 |
17. | Հեռախոսի խցիկ «ԿՏՊ» | 4 | 1971 |
18. | Խցիկավոր սառնարան | 2 | 1971 |
19. | Սառնարան «Կրիստալ» | 1 | 1971 |
20. | Սառնարան «Սվիագա» | 1 | 1971 |
21. | Հաստոց` ֆուգան «ՍՖ-4» | 1 | 1975 |
22. | Հաստոց` ատաղձագործի (ռեսմուսային) «ՄՈՒ-6» | 1 | 1975 |
23. | Շրջասրոց (տոչիլո) | 1 | 1975 |
24. | Հաստոց` ատաղձագործի (ցիրկուլ) «6-2» | 1 | 1975 |
25. | Միկրոֆ. ակուս. սարք «ՌԿՍ-63» | 1 | 1975 |
26. | Երկաթյա բաք | 1 | 1982 |
27. | Մետաղական բաք | 1 | 1985 |
28. | Ուժեղաձայն հենակներ «Ս/Ռ» | 5 | 1985 |
29. | Լուսատեղեկատու (լուս.տախ.) | 2 | 1985 |
30. | Ձայն. սյունակներ (կոլոնկաներ) «ԼՏՌ-45» | 20 | 1985 |
31. | Սառնարան «Սարանսկ» | 1 | 1985 |
32. | Սառնարան «Սվիագա» | 1 | 1985 |
33. | Մոտոպոմպ «ՄՊ-160» | 1 | 1987 |
34. | Գայլիկոնային հաստոց | 1 | 1991 |
35. | Սելեկտոր | 1 | 1994 |
36. | էլեկտրաշարժիչ 2.2 կՎտ | 1 | 1994 |
37. | էլեկտրաշարժիչ 4.5 կՎտ | 1 | 1994 |
38. | Ռեդուկտոր | 1 | 1994 |
39. | Ռադիո-հեռախոս SENLO ՏN-868 (արբանյակային) | 1 | 1995 |
40. | Պատճենահանման մեքենա | 1 | 1995 |
41. | Ավտոբռնիչ | 1 | 1995 |
42. | էլեկտրասայլ | 1 | 1980 |
43. | Պոմպակայան | 1 | 1971 |
44. | Հնձող մեքենա «Լոսքե» | 1 | 1982 |
45. | Խուզող մեքենա «Ռամոնես» | 1 | 1982 |
46. | Փոցխ «Պարկեր» | 2 | 1971 |
47. | էլեկտրաենթակայան | 1 | 1971 |
48. | Տաղավար | 1 | 1994 |
49. | Հնձող սարք «Ռամոնես» | 1 | 1994 |
50. | Ավտոմեքենա «ԳԱԶ-53» 548 ՏՍ 67 | 1 | 1982 |
51. | Ավտոմեքենա «ՌԱՖ 547» ՏՍ 67 | 1 | 1982 |
52. | Ավտոմեքենա «ԻԺ-2715» 548 ՍՏ 67 | 1 | 1982 |
53. | Ավտոմեքենա «ԳԱԶ-52» 550 ՍՏ 67 | 1 | 1982 |
54. | Ավտոմեքենա ԶԻԼ-130 452 ՍՏ 67 | 1 | 1982 |
55. | Գորգ «էրեբունի» | 1 | 1971 |
56. | Օդափոխիչ | 1 | 1971 |
57. | ՍԿՏՕ-04 (բժ. գործ.) | 1 | 1971 |
58. | Կարի մեքենա «Չայկա» | 1 | 1975 |
59. | Գրամեքենա «Օպտիմա» | 1 | 1986 |
60. | Աեղան` երկկողմանի | 1 | 1971 |
61. | Գրապահարան | 1 | 1971 |
62. | Մագնիտոֆոն «ՄԵՍ» 28 | 5 | 1971 |
63. | Մագնիտոֆոնի սեղան | 1 | 1971 |
64. | Սեղան` երկկողմանի | 1 | 1971 |
65. | Սեղան` երկկողմանի | 1 | 1971 |
66. | Գորգ «Էրեբունի» | 1 | 1971 |
67. | Նկար «Կեսօր» | 1 | 1971 |
68. | Գորգ «էրեբունի» | 1 | 1971 |
69. | Գորգ «էրեբունի» | 1 | 1971 |
70. | Գորգ «էրեբունի» | 3 | 1971 |
71. | Լուսարձակիչ | 624 | 1971 |
72. | Նկար «Սևան» | 1 | 1980 |
73. | Նկար «Ապարանի լիճ» | 1 | 1980 |
74. | Նկար «Հայաստան» | 1 | 1980 |
75. | Համակցված սեղան | 1 | 1983 |
76. | Համակցված պահարան | 2 | 1983 |
77. | Համակցված պահարան | 2 | 1983 |
78. | Համակցված պահարան | 2 | 1985 |
79. | Երկդռնանի սեղան | 1 | 1985 |
80. | Համակցված սեղան | 1 | 1985 |
81. | Բազկաթոռ «Պիոն» | 2 | 1985 |
82. | Ղեկավարի սեղան | 1 | 1985 |
83. | Սեղան` երկդռնանի | 1 | 1985 |
84. | Հագուստի պահարան | 1 | 1985 |
85. | Նկար «Արարատ» | 1 | 1985 |
86. | Ըմբշամարտի գորգ | 1 | 1985 |
87. | էլ. հովհար | 1 | 1994 |
88. | Պահախցիկներ | 50 | 1994 |
89. | Լուսարձակիչ «6Պ5-Պ3500» | 2 | 1994 |
90. | Լուսարձակիչ «ՊԱ-001» | 1 | 1994 |
91. | Բիլիարդի սեղան | 1 | 1994 |
92. | Գորգ (3x4) | 4 | 1996 |
93. | Դրամահաշվող մեքենա | 1 | 1995 |
94. | Սեղանիկներ | 37 | 1996 |
95. | Արտաքին լուսավ. համակարգ | 1 | 1997 |
96. | Նախասենյակի կահույք | 1 | 1996 |
97. | Սեղանիկներ | 16 | 1996 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |