Գլխավոր տեղեկություն
Համար
N 64
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (31.03.2007-08.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.08.28/36(211)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.02.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.04.2010

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 փետրվարի 2000 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2000 թվականի N 64
քաղ. Երևան

 

ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Որդեգրման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երեխայի որդեգրման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգով նախարարությանը` եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման կիրարկումն ապահովող համապատասխան իրավական ակտերի ընդունումը:

(2-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 17.05.00 N 240)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
փետրվարի 12-ի N 64 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

երեխայի որդեգրման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի որդեգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն կարգի և այլ իրավական ակտերի համաձայն:

2. (2-րդ կետը փոփ. 24.12.03 N 1936-Ն, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

3. Որդեգրվում են այն անչափահաս երեխաները, ովքեր սույն կարգին համապատասխան հաշվառված են որպես որդեգրման ենթակա երեխաներ:

(3-րդ կետը փոփ. 24.12.03 N 1936-Ն)

4. (4-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, փոփ., խմբ., լրաց. 24.12.03 N 1936-Ն, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

5. (5-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

6. Հանրապետական և մարզային հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունում որդեգրման հետ կապված տեղեկությունները գաղտնի են:

(6-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 24.12.03 N 1936-Ն)

 

II. Որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը

 

8. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են այն անչափահաս երեխաները, որոնց որդեգրման համար առաջացել են իրավական հիմքեր:

Որդեգրումն առաջանում է այն անչափահաս երեխաների նկատմամբ, որոնց միակ ծնողը կամ երկու ծնողները`

ա) մահացել են,

բ) զրկված են ծնողական իրավունքից,

գ) դատական կարգով ճանաչված են անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած,

դ) տվել են որդեգրման գրավոր համաձայնություն,

ե) մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն բնակվում և, չնայած խնամակալության և հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են երեխայի դաստիարակությունից ու խնամքից, երեխայի նկատմամբ չեն դրսևորում ծնողական հոգատարություն և ուշադրություն,

ե1) անհայտ են (ընկեցիկ երեխաներ),

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Ընկեցիկ երեխաները կարող են որդեգրման հանձնվել ներքին գործերի մարմինների ներկայացրած համապատասխան ակտի առկայության դեպքում` ընկեցիկության ակտը կազմվելուց հետո 3 ամսից ոչ շուտ:

(8-րդ կետը փոփ., լրաց. 24.12.03 N 1936-Ն)

9. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հաշվառման վերցնելուց հետո 5-օրյա ժամկետում` սույն կարգի 8-րդ կետում նշված երեխաների մասին տեղեկատվություն են տրամադրում համապատասխան մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովին:

(9-րդ կետը խմբ. 24.12.03 N 1936-Ն)

10. Որպես որդեգրման ենթակա երեխաներ հաշվառվում են նաև այն երեխաները, որոնց ծնողները տվել են գրավոր համաձայնություն` իրենց երեխայի որդեգրման համար:

(10-րդ կետը խմբ. 24.12.03 N 1936-Ն)

11. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկատվություն ստանալով` մարզային հանձնաժողովը լրացնում է երեխայի անձնական քարտը (N 1 ձևը կցվում է)` նրան վերցնելով հաշվառման` որպես որդեգրման ենթակա երեխա:

12. Հաշվառման պահից եռօրյա ժամկետում մարզային հանձնաժողովը որդեգրման ենթակա երեխայի անձնական քարտի պատճենը փոխանցում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն, որը դրա հիման վրա իրականացնում է որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառումը:

(12-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)

13. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում` որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկացնում է համապատասխան մարզային հանձնաժողովին:

(13-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305) 

 

III. Որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվառումը

 

14. (14-րդ կետը լրաց. 24.12.03 N 1936-Ն, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

15. (15-րդ կետը փոփ., լրաց. 24.12.03 N 1936-Ն, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

17. (17-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, լրաց. 24.12.03 N 1936-Ն, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

18. (18-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

 

IV. Որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հաշվառումը

 

19. (19-րդ կետը փոփ., լրաց. 24.12.03 N 1936-Ն, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

21. (21-րդ կետը փոփ., լրաց. 24.12.03 N 1936-Ն, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

22. (22-րդ կետն ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

23. (23-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, լրաց. 24.12.03 N 1936-Ն, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

24. (24-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, ուժը կորցրել է 01.02.07 N 209-Ն)

 

V. Որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրամադրելը

 

25. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունները տրամադրվում է հանրապետական և մարզային հանձնաժողովներին, ինչպես նաև իրավասու մարմիններին` նրանց գրավոր հարցման հիման վրա:

(25-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, լրաց. 24.12.03 N 1936-Ն)

26. Որդեգրողի թեկնածուն դիմում է իր բնակության վայրի մարզային հանձնաժողովին (օտարերկրյա քաղաքացին` հանրապետական հանձնաժողովին)` սույն կարգին կից N 2 ձևում նշված տվյալներին համապատասխան որդեգրման ենթակա երեխայի մասին տեղեկություններ ստանալու նպատակով:

Ստացված տեղեկությունների հիման վրա որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրման ենթակա երեխա ընտրելու դեպքում մարզային (հանրապետական) հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տեղեկացնում է դրա մասին և, եթե այլ որդեգրողի թեկնածու ընտրված երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել, ապա կազմակերպում է որդեգրման ենթակա երեխայի և որդեգրողի թեկնածուի հանդիպումը:

(26-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, 24.12.03 N 1936-Ն)

26.1. Որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի ծնողների միջև գրավոր նախնական համաձայնության առկայության դեպքում որդեգրման ենթակա երեխայի տվյալներն այլ անձանց չեն տրամադրվում: Որդեգրողի թեկնածուի կողմից այդ երեխայի որդեգրումից հրաժարվելու դեպքում որդեգրման ենթակա երեխան հանվում է հաշվառումից:

(26.1 կետը լրաց. 24.12.03 N 1936-Ն)

26.2. Օտարերկրյա քաղաքացիներին` որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկություններ տրվում են նշված երեխաներին կենտրոնացված հաշվառման վերցնելուց 3 ամիս հետո` բացառությամբ այն դեպքերի, երբ երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող երեխայի խորթ մայրը, խորթ հայրը, նրա ազգականները կամ, երբ երեխայի ծնողների և որդեգրել ցանկացող անձի միջև սահմանված կարգով առկա է գրավոր նախնական համաձայնություն:

(26.2 կետը լրաց. 24.12.03 N 1936-Ն)

27. Եթե որդեգրման ենթակա միևնույն երեխայի կապակցությամբ ցանկություն են հայտնել մեկից ավելի որդեգրողի թեկնածուներ, ապա երեխայի հետ նրանցից առաջինի հանդիպումը կազմակերպվում է ըստ նրանց կենտրոնացված հաշվառման հերթականության: Մյուս որդեգրողի թեկնածուների հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե առաջին որդեգրողի 15 օրվա ընթացքում թեկնածուն ցանկություն չի հայտնում տվյալ երեխային որդեգրելու մասին:

(27-րդ կետը լրաց. 24.12.03 N 1936-Ն)

27.1. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն որդեգրման ենթակա միևնույն երեխային որդեգրելու ցանկությամբ դիմել են նույն օրը, ապա երեխայի հետ հանդիպման առաջնահերթությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուին: Օտարերկրյա քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուի հետ երեխայի հանդիպումը կազմակերպվում է այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրողի թեկնածուն 15 օրվա ընթացքում տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չի հայտնել:

(27.1 կետը լրաց. 24.12.03 N 1936-Ն)

28. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային ընտրելու դեպքում մարզային (հանրապետական) հանձնաժողովը եռօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն ապահովում է ընտրված որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կասեցումը` մինչև համապատասխան համայնքի ղեկավարի` այդ երեխային ընտրած որդեգրողի թեկնածուի կողմից որդեգրելու մասին որոշում ընդունելը:

(28-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305)

29. Տրամադրված տեղեկությունների հիման վրա որդեգրման ենթակա երեխային որդեգրելուց հրաժարվելու դեպքում որդեգրողի թեկնածուն հաշվառումից չի հանվում:

30. Որդեգրողի թեկնածուն իրավունք ունի մարզային (հանրապետական) հանձնաժողովից`

ստանալու անհրաժեշտ տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև նրա մերձավոր ազգականների մասին,

որդեգրվող երեխայի առողջական վիճակի զննման նպատակով դիմելու բժշկական հաստատություն` երեխայի օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:

31. Որդեգրողի թեկնածուն պարտավոր է անձամբ`

մինչև որդեգրման մասին որոշում ընդունելը ծանոթանալ և շփվել որդեգրվողի երեխայի հետ,

ծանոթանալ որդեգրվող երեխայի փաստաթղթերին:

 

VI. Որդեգրման մասին որոշում ընդունելը

 

32. Որդեգրողի թեկնածուն ընտրված երեխայի կապակցությամբ դիմում է իր կամ որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի համայնքի ղեկավարին` սահմանված կարգով որդեգրման մասին որոշում ընդունելու համար:

33. Որդեգրման մասին որոշում ընդունելու համար համայնքի ղեկավարին պետք է ներկայացվի`

ա) որդեգրողի թեկնածուի կողմից`

դիմում` ընտրված երեխային որդեգրելու խնդրանքով,

որդեգրման հնարավորության մասին եզրակացությունը,

անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,

առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթուղթ ,

որդեգրման ենթակա երեխայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան վայրը փոփոխելու վերաբերյալ առաջարկություն,

տեղեկանք որդեգրողի թեկնածուի և որդեգրման ենթակա երեխայի կենտրոնացված հաշվառման մասին:

Սույն կետում նշված փաստաթղթերը որդեգրողի թեկնածու օտարերկրյա քաղաքացին պետք է ներկայացնի սույն կարգի 20-րդ կետի պահանջներին համապատասխան:

Եթե որդեգրման ենթակա երեխան որդեգրվում է երկու ամուսինների կողմից, ապա տրվում է համատեղ դիմում: Երեխան մեկ ամուսնու կողմից որդեգրվելու դեպքում դիմումին կցվում է մյուս ամուսնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

բ) ծնողներ ունեցող որդեգրման ենթակա երեխայի ծնողների կողմից` երեխային որդեգրման հանձնելու մասին գրավոր համաձայնություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Եթե երեխան գտնվում է խնամակալության (հոգաբարձության) ներքո, ապա պետք է ներկայացվի նաև երեխայի խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնությունը.

գ) այն հաստատության ղեկավարի կամ այն անձի կողմից, ում մոտ գտնվում է որդեգրման ենթակա երեխան`

երեխայի ծննդյան վկայականը,

որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթեր` ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ծնողի (ծնողների) ծնողական իրավունքից զրկելու, ծնողներին անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճռի պատճենը (պատճենները), երեխայի ընկեցիկ լինելու փաստը հաստատող ակտը, երեխայի ծնողների, խնամակալի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը,

երեխայի առողջական վիճակի մասին եզրակացություն` տրված համապատասխան մանկական առողջապահական հիմնարկի կողմից.

դ) որդեգրվող տասը տարեկան երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կողմից`

երեխայի գրավոր համաձայնությունը, բացառությամբ այն դեպքի, երբ նախքան որդեգրման համար դիմելը երեխան բնակվել է որդեգրել ցանկացող անձի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը,

ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ երեխայի հարաբերությունները պահպանելու մասին ցանկությունը:

Որդեգրվող երեխայի ծնողներից մեկի կամ մահացած ծնողի ազգականների հետ նրա հարաբերությունները պահպանելու մասին պետք է մատնանշված լինի որդեգրման վերաբերյալ որոշման մեջ:

(33-րդ կետը լրաց. 24.12.03 N 1936-Ն)

34. Որդեգրման համար ծնողների համաձայնության դեպքում, եթե երեխային որդեգրելու ցանկություն են հայտնել խորթ հայրը, խորթ մայրը, երեխայի ազգականները և այլ քաղաքացիներ, ապա նախապատվությունը տրվում է խորթ հորը, խորթ մորը կամ ազգականներին:

35. Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշում ընդունում է ոչ ուշ, քան սույն կարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում:

36. Համայնքի ղեկավարը օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխա որդեգրելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունն ստանալու համար համայնքի ղեկավարը որդեգրման մասին որոշում ընդունելու համար որդեգրողի թեկնածուի դիմում տալու օրվանից 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում միջնորդություն` սույն կարգի 33-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերով հանդերձ:

Համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որդեգրման մասին որոշում:

37. Համայնքի ղեկավարը որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունում է սույն կարգի 33-րդ կետում նշված փաստաթղթերը սահմանված կարգով չներկայացնելու, ինչպես նաև սույն կարգի 36-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության բացակայության դեպքում: Որդեգրումը մերժելու մասին որոշում ընդունելուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը դրա մասին տեղեկացնում է դիմողին: Դիմողը մերժման մասին որոշումը կարող է բողոքարկել դատական կարգով:

38. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում որդեգրման մասին որոշման պատճենն ուղարկում է մարզային (հանրապետական) հանձնաժողով ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` որդեգրված երեխային հաշվառելու, ինչպես նաև որդեգրողի թեկնածուին հաշվառումից հանելու, այնուհետև որպես որդեգրող հաշվառելու համար:

(38-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, խմբ. 24.12.03 N 1936-Ն)

39. Որդեգրողները պարտավոր են անձամբ`

ստանալ որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշումը,

իրենց մոտ վերցնել երեխային նրա բնակության կամ գտնվելու վայրից` ներկայացնելով որդեգրման մասին որոշումը և իր անձը հաստատող փաստաթուղթ:

40. (40-րդ կետը փոփ. 17.05.00 N 240, 14.06.00 N 305, ուժը կորցրել է 24.12.03 N 1936-Ն)

 

Ձև N 1

 

{ լուսանկար }

ՈՐԴԵԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N


հանձնաժողովը

 

Լրացնելու ժամանակը _____________________________

(տարեթիվը, ամիսը, օրը)

 

Տվյալներ երեխայի մասին (լրացնելու պահի դրությամբ) _____________________________


(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Սեռը ____________, ծննդյան ժամանակը ___________________________

                                                       (տարեթիվը, ամիսը, օրը)

 

Ազգությունը ________________________________________________

 

Սոցիալական վիճակը. որբ է, մնացել է առանց ծնողական խնամքի, ընկեցիկ է (ընդգծել)

 

Ծննդյան վայրը ______________________________________________


 

Ծննդյան վկայական ___________ N ____________

 

Ծննդյան վկայականը տալու ժամանակը ___________________________

                               (տարեթիվը, ամիսը, օրը)

 

Երեխայի հատուկ նշանները ______________________________________________

 (հասակը, քաշը, աչքերի գույնը, մազերի գույնը աչքի


ընկնող հատկանիշները)

 

Բնութագրիչ առանձնահատկությունները ______________________________________

                                                            (շփվող, ինքնամփոփ և այլն)


 

Գտնվելու վայրը _____________________________________________________

 

Բժշկական եզրակացություն առողջական վիճակի մասին ____________________________



 

Տեղեկություններ ծնողների մասին` լրացնելու պահի դրությամբ

 

Մայրը _____________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ծնվել է _________ թ.

 

Գտնվելու վայրը _______________________________________________

 

Սոցիալական տեղեկանք ________________________________________________

 (աշխատանքի վայրը,


 առողջական վիճակը, նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է)

 

Հայրը ______________________________________________________

 (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ծնվել է ________________ թ.

 

Գտնվելու վայրը _________________________________________________

 

Սոցիալական տեղեկանք _____________________________________________

 (աշխատանքի վայրը,


առողջական վիճակը, նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է)

 

Եղբայրներ, քույրեր, այլ ազգականներ________________________________________



 (անունները, ազգանունները, հայրանունները, գտնվելու վայրերը)

 

Որդեգրման հանձնելու իրավական հիմքերը_____________________________________


 (ծնողի (ծնողների) մահվան վկայականը (վկայականները), ակտ երեխայի ընկեցիկ


լինելու մասին, ծնողների ծնողական իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի


վճիռը, որդեգրելու համար գրավոր համաձայնությունը և այլն)

 

Լրացուցիչ տեղեկություններ______________________________________________



 

Անձնական քարտը լրացրել է ____________________________________________

                                          (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

 

 

 

Ձև N 2

 

{ լուսանկար }

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N

 


հանձնաժողովը

 

Լրացնելու ժամանակը ______________________________

(տարեթիվը, ամիսը, օրը)

 

Տվյալներ անձի մասին (լրացնելու պահի դրությամբ) _______________________________


(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Սեռը ____________, ծննդյան ժամանակը __________________________________

                                                                       (տարեթիվը, ամիսը, օրը)

 

Քաղաքացիությունը _____________________________________________

 

Ազգությունը _______________________________________

 

Ծննդյան վայրը ____________________________________________


 

Անձնագիրը ___________ N ____________

 

Անձնագիրը տալու ժամանակը ___________________________   ___________

                                                          (տարեթիվը, ամիսը, օրը)                       (ում կողմից)

 

Բնակության վայրը____________________________________________________


 

Աշխատանքի վայրը (պաշտոնը) ____________________________________________


 

Ընտանեկան դրությունը ________________________________________________

        (ամուսնացած է, ամուրի է և այլն)

 

Առողջական վիճակը___________________________________________________

         (նորմալ է, քրոնիկ հիվանդ է, հաշմանդամ է և այլն)

 

Ցանկալի երեխայի մասին տվյալներ__________________________________________

                               (սեռը, տարիքը, թիվը, արտաքինը և այլ


 առանձնահատուկ հատկանիշներ)

 

Լրացուցիչ տեղեկություններ______________________________________________


 

Անձնական քարտը լրացրել է______________________________________________

                                           (պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան