«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2005 թվականի N 609-Ն
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ բաժնի առաջին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտների պահանջներին համապատասխան:
2. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
3. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիան տրվում է որոշակի ժամկետով` մինչև միջուկային տեղակայանքը շահագործումից հանելու լիցենզիա ստանալը:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու նպատակով միջուկային տեղակայանքը շահագործող կազմակերպությունը կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:
(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն)
5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
ա) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները` բոլոր ներդիրներով.
բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) տվյալ հրապարակի վրա կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագծի ընդհանուր նկարագիրը.
դ) միջուկային տեղակայանքների հրապարակի վրա ազդող բնական երևույթների գնահատականը, որը ներառում է`
մետեորոլոգիական և հիդրոլոգիական մոդելների հիման վրա կատարված` հնարավոր տեղումների և այլ պատճառներով առաջացող ջրհեղեղների ուսումնասիրությունների արդյունքները,
երկրաշարժի հետևանքով ջրային միջավայրում առաջացող ալիքների ուսումնասիրությունների արդյունքները,
խզվածքների և տեկտոնիկ ակտիվ կառուցվածքների ու դրանց հնարավոր զարգացման գործընթացների հետազոտությունների արդյունքները,
լանջերի և զառիթափների հնարավոր սողքերի հետազոտությունների արդյունքները,
գրունտի նստվածքների, բարձրացումների և նոսրացումների հետազոտությունների արդյունքները,
տեղեկություններ տեղի ունեցած երկրաշարժերի մասին և սեյսմոլոգիական ու երկրաբանական հետազոտությունների արդյունքները,
տեղեկություններ տեղի ունեցած մրրկահողմերի մասին և դրանց առաջացման հավանականության ուսումնասիրությունների արդյունքները,
տեղեկություններ տեղի ունեցած այլ բնական երևույթների` ուժեղ քամիների, անձրևի, ձյան, կարկուտի տեսքով տեղումների, ավազահողմերի մասին:
Միջուկային տեղակայանքների հրապարակի վրա ազդող մարդկային գործունեությամբ առաջացող գործոնների գնահատականը, որը ներառում է`
ավիացիոն աղետների ռիսկի հավանականությունը և աղետների հետևանքների ուսումնասիրությունների արդյունքները,
քիմիական և տեխնածին պայթյունների առաջացման հավանականությունն ու պայթյունների հետևանքների ուսումնասիրությունների արդյունքները,
հիդրոկառույցների շարքից դուրս գալու պատճառով հեղեղումների և ալիքների առաջացման հավանականությունն ու դրանց հետևանքների ուսումնասիրությունների արդյունքները:
Միջուկային տեղակայանքների ազդեցությունը միջուկային տեղակայանքների հրապարակի և շրջակա միջավայրի վրա, որը ներառում է`
մետեորոլոգիական բնութագրերի հիման վրա կատարված` մթնոլորտում ռադիոակտիվ արտանետումների տարածման ուղղությունների հետազոտությունների արդյունքները,
միջուկային տեղակայանքների հրապարակի հիդրոլոգիական բնութագրերի հիման վրա կատարված` մակերեսային ջրերում ռադիոակտիվ նյութերի տարածման ուղղությունների հետազոտությունների արդյունքները,
միջուկային տեղակայանքների հրապարակի հիդրոերկրաբանական բնութագրերի հիման վրա կատարված` ստորգետնյա ջրերում ռադիոակտիվ նյութերի տարածման ուղղությունների հետազոտությունների արդյունքները,
տեղեկություններ բնակչության տեղաբաշխման և միջուկային տեղակայանքների շահագործման ընթացքում սպասվելիք աճի մասին,
տեղեկություններ հողօգտագործման և ջրօգտագործման մասին` մշակվող, ոռոգվող հողատարածքների, ստացվող գյուղատնտեսական մթերքների, ձկնատեսակների մասին ու դրանց մեջ ռադիոակտիվ նյութերի հնարավոր ուղղակի և անուղղակի ներթափանցման ուղիների մասին,
միջուկային տեղակայանքների հրապարակի ֆոնային ռադիոակտիվության հետազոտությունների արդյունքները.
ե) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման որակի ապահովման ծրագիրը.
զ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները.
է) միջուկային տեղակայանքների շահագործման և շահագործումից հանման` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունները:
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
6. Կարգավորող մարմինը միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու համար նախատեսված բոլոր փաստաթղթերը քննարկում է փաստաթղթերի մուտքագրումից հետո` 30 օրվա ընթացքում:
7. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ, նախագծային փաստաթղթեր, գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություններ և անվտանգության գնահատման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
8. Կարգավորող մարմնի որոշմամբ միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտի քննարկումներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների փորձագետներ:
IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ
9. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե միջուկային տեղակայանքների հրապարակի բնութագիրը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:
10. Հայտի մերժման մասին կարգավորող մարմնի որոշումը հայտատուին է տրվում 3 օրվա ընթացքում:
11. Կարգավորող մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
12. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:
V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
13. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:
14. Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստացած իրավաբանական անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն ___________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
____________________________________________________________
____________________________________________________________
2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն |
______________ |
______________ |
___ ___________ 200 թ.
Կ. Տ.
(Ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԻ ԸՆՏՐՄԱՆ
Տրված ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը _________________________________________
և գտնվելու վայրը ___________________________________________________
_______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը ______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև
ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
________________ |
___________________ |
___ ___________ 200 թ.
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|