«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 հունվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 1996 թվականի N 12
քաղ. Երևան
ԲԱԶԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼՄԱՆ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է աշխատանքային ստաժի համար հավելման չափ սահմանելու մասով` 01.01.97 N 5 որոշման 3-րդ կետի համաձայն)
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բազային կենսաթոշակի չափը` 2200 դրամ, իսկ յուրաքանչյուր տարվա աշխատանքային ստաժի համար հավելման չափը` 25 դրամ կամ բազային կենսաթոշակի 0.68 տոկոսը:
(1-ին կետը փոփ. 17.07.96 N 213)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.03.1999, N 162 | 01.04.1999, N 12 | |
01.01.1997, N 5 | 01.01.1997, N 12 | |
17.07.1996, N 213 | 01.09.1996, N 12 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|