041.0117.24.02.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 փետրվարի 1998 թվականի N 117
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1995 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ նախարարությունների, վարչությունների, ՀՀ հարկային տեսչության և պետական կառավարման հանրապետական մարմինների` գերատեսչությունների կենտրոնական ապարատների աշխատողների թվաքանակի և ղեկավարների տեղակալների թվաքանակի մասին» N 38 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի N 416 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման հավելվածում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն |
405 | 5 | 1»: |
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգի կառուցվածքը հաստատելու մասին» N 277 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի N 416 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 2-րդ կետում «836» թիվը, փոխարինել «811», իսկ 2-րդ կետի «ա» ենթակետում «430» թիվը փոխարինել «405» թվով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը, համակարգի և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 416 որոշումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱստատված Է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Գլխավոր խորհրդական
Գլխավոր խորհրդական
Նախարարության աշխատակազմ
Տնտեսական քաղաքականության մշակման գլխավոր վարչություն
Գլխավոր իրավախորհրդականի գրասենյակ-իրավաբանական վարչություն
Համակարգչային տեխնոլոգիաների գլխավոր վարչություն
Ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչություն
Պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչություն
Միջազգային տնտեսական համագործակցության կոորդինացման վարչություն
Տնտեսական ծրագրերի և մեխանիզմների վարչություն
Տնտեսական ծրագրերի և ֆինանսական փոխհարաբերությունների աուդիտի վարչություն
Հաշվապահական հաշվառման ու աուդիտի մեթոդաբանության գլխավոր վարչություն
Պետական մասնակցության կառավարման վարչություն
Վիճակախաղերի և խաղային գործունեության վարչություն
Արժեթղթերի և բորսաների տեսչություն
Ապահովագրական տեսչություն
Բյուջետային գործընթացի կառավարման վարչություն
Բյուջետային ծրագրավորման վարչություն
Վարկերի, գրանտների կոորդինացման և արտաքին պետական պարտքի կառավարման
գլխավոր վարչություն
Ֆինանսների ծրագրավորման և դրամարկղային կառավարման վարչություն
Պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկման վարչություն
Գործառնական վարչություն
Տեղական գանձապետական բաժանմունքների գործունեության կոորդինացման վարչություն
Հաշվետվությունների և վերլուծությունների վարչություն
Հատուկ բաժին
Կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի վարչություն
Մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն
Գործերի կառավարչություն
Արժութային կարգավորման բաժին
Կապիտալ ծախսերի վարչություն
ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչություն
(Կառուցվածքը լրաց. 07.05.98 N 229, 23.06.98 N 362)