«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2006 թվականի N 1851-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների և 18-րդ հոդվածի 2-րդ, 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին ու «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 6-11-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1.1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`
ա) 3-րդ հոդվածով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ առանձին աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի,
բ) 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 2 հավելվածի,
գ) 7-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի` համաձայն N 3 հավելվածի,
դ) 8-րդ հոդվածով հաստատված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 4 հավելվածի,
ե) N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների և բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն N 5 հավելվածի,
զ) 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների (բացառությամբ հարկային եկամուտների և պաշտոնական տրանսֆերտների) առանձին տեսակների գծով տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ դրանց գանձման համար պատասխանատու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների` համաձայն N 6 հավելվածի,
է) N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված ֆինանսական համահարթեցման դոտացիաների տարեկան գումարների և Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2005 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարների հատկացման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 7 հավելվածի,
ը) N 3 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2007 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 8 հավելվածի,
թ) N 4 հավելվածով հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեի ծախսերի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 9 հավելվածի,
ժ) N 7 հավելվածով ներկայացված ծրագրերի իրականացումը բնութագրող արդյունքի ցուցանիշները` համաձայն N 14 հավելվածի.
1.2. որ 2007 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկներին վերապահված` «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները կամ, որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.
1.3. որ 2007 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով` տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը.
1.4. որ մինչև վերակազմակերպումը «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն որոշման 1.3-րդ կետում նշված պետական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.
1.5. որ սույն որոշման 4.13 - 4.16-րդ կետերում նշված վերաբաշխումները, լրացումները և փոփոխությունները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով թույլատրված վերաբաշխումները, ինչպես նաև սույն որոշման 4.5-րդ կետում նշված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգերի համաձայն.
1.6. որ սույն որոշման N 5 հավելվածի N 20 աղյուսակում ներկայացված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումները 2007 թվականին այդ գումարների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից` այդ աղյուսակում նշված գումարների չափով որպես դրամաշնորհ տրամադրվում են նույն աղյուսակում նշված տնտեսավարող սուբյեկտներին` առանց մրցույթի.
1.7. որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց այդ ծառայությունների պատվիրատուներից ստացվող վճարների գումարները`
ա) մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով իրականացվող ծառայությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 1.7-րդ կետի համաձայն բացված համապատասխան արտաբյուջետային հաշվին: Սահմանել, որ այդ հաշիվը գործում է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը,
բ) հատկացվում են նշված ծառայությունները մատուցած համապատասխան համակարգի ստորաբաժանումներին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշմամբ հաստատված 2007 թվականի ծախսերի ամփոփ նախահաշիվների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից յուրաքանչյուր ստորաբաժանման գծով հաստատված ծախսերի նախահաշվին համապատասխան.
1.8. որ սույն որոշման 1.7-րդ կետում նշված` Հայաստանի Հանրապետության անունից մատուցվող համապատասխան ծառայությունների պատվիրատուների հետ կնքվող պայմանագրերում Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը.
1.9. որ «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13 և 14-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, պետության սեփականությունը ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում նման գույքի քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվում են դոտացիայի տեսքով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով), Երևանի քաղաքապետարանից ստացվող հայտերի համաձայն, Երևանի խորհրդի կողմից հաստատվող նախահաշվով Երևանի համաքաղաքային ծախսերի ֆինանսավորման համար բացված գանձապետական հաշվին փոխանցվելու միջոցով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն կետում նշված միջոցները Երևանի քաղաքապետարանին հատկացվում են սույն որոշման 2.2-րդ կետով հաստատված գումարի սահմաններում` հետևյալ ուղղություններով օգտագործելու համար (ընդունելով ի գիտություն Երևանի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 18-ի «Երևան քաղաքի 2007 թվականի համաքաղաքային նշանակության ծախսերի կատարման մասին» N 16/1 որոշումը)`
ա) կրթական և մշակութային հիմնարկների (կազմակերպությունների) պահպանում (սուբսիդավորում),
բ) ջրային կառույցների պահպանում և շահագործում,
գ) տնկարանի պահպանում և շահագործում,
դ) թափառող կենդանիների վնասազերծում,
ե) պետության սեփականությունը ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառույցների նկատմամբ պետական սեփականության իրավունքի պետական գրանցում, նշված կառույցների օրինականացում և օտարում,
զ) պետության սեփականությունը ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառույցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդում,
է) Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված շենքերի, այդ թվում` կաթսայատների պահպանման նպատակով Երևանի քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանում, շահագործում» փակ բաժնետիրական ընկերության սուբսիդավորում.
1.10. որ սույն որոշման N 5 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերը 2007 թվականին «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետի պահանջին համապատասխան ֆինանսավորվում են Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից այդ օրենքի 6-րդ հոդվածով (հաշվի առնելով նաև սույն որոշման N 16 հավելվածով նախատեսված փոփոխությունը) սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.
1.11. որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1267 որոշմամբ հաստատված գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի 16-րդ կետով նախատեսված` գնման ընթացակարգը և պայմանագիրը գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող` լիազոր մարմնի գրավոր եզրակացություն (այսուհետ` լիազոր մարմնի եզրակացություն) չի տրամադրվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի «Մեկ անձից գնումներ կատարելու հիմքերը և (կամ) փաստաթղթերը սահմանելու մասին» N 426-Ն հրամանով հաստատված հավելվածի մեկ անձից կատարվող գնումների անվանացանկում նշված գնումներ կատարելու դեպքում, և այդ գնումների կատարման դեպքում պատվիրատուն իրեն սպասարկող տեղական գանձապետական ստորաբաժանում չի ներկայացնում լիազոր մարմնի եզրակացության պատճենը.
1.12. որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված նորմատիվները, 2-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև 4-րդ կետը գործում են նաև 2007 թվականի ընթացքում.
1.13. որ դատական ակտերի հարկադիր կատարողի բազային պաշտոնային դրույքաչափը 2007 թվականին կազմում է 42,000.0 դրամ.
1.14. որ սույն որոշման 5.1-ին կետով սահմանված պահանջը չի տարածվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, հարկային պետական ծառայության և մաքսային պետական մարմնի աշխատողների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների, ինչպես նաև դրամարկղերում այդ հաշիվների միջոցների մնացորդների վրա.
1.15. որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև 2007 թվականի առաջին կիսամյակում բաշխվում է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նշված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի 5/12-րդ մասը:
2. Հաստատել`
2.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների` 2007 թվականի առաջին կիսամյակում ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն սույն որոշման N 5-Ա հավելվածի (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2003 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).
2.2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտներից սույն որոշման 1.9-րդ կետում նշված ծախսերի ֆինանսավորմանն ուղղվող դոտացիայի ընդհանուր գումարի առավելագույն չափը` 1,000,000.0 հազ. դրամ.
2.3. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այն առանձին ծրագրերի ցանկը, որոնց գծով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` համաձայն N 10 հավելվածի.
2.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2007 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 11 հավելվածի.
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները` 2007 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 12 հավելվածի.
2.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացվող պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները` 2007 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն N 13 հավելվածի.
2.7. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) համար 2007 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական գործառական դասակարգման` համաձայն N 15 հավելվածի:
3. Թույլատրել`
3.1. Երևանի խորհրդին ինքնուրույն սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 1.9-րդ կետի համաձայն ստացվող միջոցների` ըստ առանձին ուղղությունների օգտագործման տարեկան և եռամսյակային համամասնությունները.
3.2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`
ա) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 14-րդ կետով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծախսային ծրագրերի կատարումը,
բ) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում (բացառությամբ սույն որոշման 4.14-րդ կետում նշված դեպքի), ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ,
գ) սույն որոշման 4.13-4.15-րդ կետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու համար թույլտվություն ստանալու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն,
դ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով և «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4.13-4.15-րդ կետերով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան, ինչպես նաև, ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու անհրաժեշտությունից, սույն որոշման N 15 հավելվածով` այդ մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.
3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում`
ա) սույն որոշման համապատասխանաբար 2.4-2.6-րդ կետերով հաստատված նախահաշիվներում կատարել վերաբաշխում ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև, բայց ոչ ավելի, քան համապատասխան նախահաշվով հաստատված հատկացումների ընդհանուր ծավալի 15 տոկոսը,
բ) մեկշաբաթյա ժամկետում սահմանել սույն որոշման համապատասխանաբար 2.4-2.6-րդ կետերով հաստատված նախահաշիվներով նախատեսված հատկացումների եռամսյակային բաշխումը,
գ) սույն որոշման համապատասխանաբար 2.4-2.6-րդ կետերով հաստատված համապատասխան նախահաշվով նախատեսված ծախսերի տարեկան ընդհանուր գումարը 2007 թվականի ընթացքում գերազանցող մուտքերի առկայությամբ 2007 թվականին դրանք օգտագործել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված ուղղություններով.
3.4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հաստատել ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների 20 տոկոսի չափով կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները` ըստ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով ծառայություններ իրականացնող ստորաբաժանումների.
3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներին սույն որոշման 2.6-րդ կետով հաստատված ծախսերի նախահաշվով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սննդամթերք» հոդվածով նախատեսված պարենային ապահովության գումարները վճարել կանխիկ ձևով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`
4.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-8-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ և 18-րդ կետերով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),
բ) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ (բացառությամբ սույն որոշման 4.14-րդ կետով նախատեսված դեպքերի) կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ),
գ) «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման մարմինների ներկայացմամբ),
դ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների` սույն որոշման N 5-Ա հավելվածով չբաշխված գումարի 2007 թվականի երկրորդ կիսամյակում ըստ առանձին կուսակցությունների բաշխման վերաբերյալ (հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները)` մինչև 2007 թվականի սեպտեմբերի 1-ը.
4.2. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված առանձին ծրագրերի գծով (համաձայն սույն որոշման N 10 հավելվածի) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային.
4.3. բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում` «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես` մինչև 2007 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված սեփականաշնորհման արտարժութային և դրամային հաշիվներում միջոցների առկա մնացորդների` այդ օրենքով բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարները` այդ հաշիվների շարժը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).
4.4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական ստորաբաժանումների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ըստ պայմանագրի` բանկերին տրվող սպասարկման միջին վճարը չպետք է գերազանցի բանկերի կողմից կանխիկացված գումարի 0,2 տոկոսը.
4.5. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման` դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն այդ կետերին համապատասխան արտացոլելով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
4.6. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 20, 24.1 - 24.3, 25.1 - 25.3 և 26.1 - 26.16 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ներկայացմամբ, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել փոփոխությունների և լրացումների կատարումը նշված աղյուսակներում.
4.7. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` մինչև 2010 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով 19,572,635.7 հազ. դրամ բյուջետային վարկ տրամադրելու մասին.
4.8. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում «Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գծով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը 2007 թվականին իրականացնել Երևան քաղաքում տեղաբաշխված` պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նույն օրենքի 6-րդ հոդվածով (հաշվի առնելով սույն որոշման N 16 հավելվածով նախատեսված փոփոխությունը) սահմանված կապիտալի գործառնություններից եկամուտների` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացմանը համամասնորեն.
4.9. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների հաշվին Երևան քաղաքի համաքաղաքային նշանակության ծախսերի, պետության սեփականությունը ճանաչվող և Երևանի քաղաքապետարանին հանձնվող` ինքնակամ կառուցված շենք կամ շինություն հանդիսացած անշարժ գույքի պետական գրանցման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում քանդման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցների հատկացումն իրականացնել սույն որոշման 1.9-րդ կետի պահանջներին համապատասխան.
4.10. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե ստացվող բյուջետային եկամուտների մուտքագրումն ու դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության անունից ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ֆինանսավորումն իրականացնել սույն որոշման 1.7-րդ, 1.12-րդ, 3.3--3.5-րդ կետերին համապատասխան.
4.11. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 15 ենթախմբի «02. Նյութական աջակցություն ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով հաստատված բաշխումների համաձայն իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման ու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.
4.12. ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին (բաժնեմասին) համապատասխանող շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.
4.13. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման NN 5 և 8 հավելվածներով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ կետերով սահմանված շրջանակներում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.
4.14. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով հաստատված տարեկան հատկացումների հանրագումարը և այդ հանրագումարի` սույն որոշման N 5 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել այդ ծրագրերի գծով նախատեսված տարեկան և եռամսյակային հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ.
4.15. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից արտաքին աղբյուրներից ստացվող ծրագրային վարկային կամ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող` «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը, ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել տվյալ ծրագրի գծով սույն որոշման N 5 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային գումարների միջեռամսյակային տեղաշարժեր (հաշվի առնելով նաև հատկացումների ավելացման առաջարկվող եռամսյակներում նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան աղբյուրների առկայությունը).
4.16. պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3.2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը բավարար ճանաչվելու դեպքում, թույլատրել սույն որոշման N 15 հավելվածում այդ պետական կառավարման մարմնի գնումների անվանացանկում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.
4.17. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվող` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ և 6-8-րդ հոդվածներով, 10-րդ հոդվածի 4-6-րդ և 8-րդ կետերով հաստատված բյուջետային մուտքերի և ելքերի գումարները, սույն որոշմամբ սահմանված բյուջետային մուտքերի և ելքերի եռամսյակային (աճողական) ցուցանիշները, ինչպես նաև դրանց դիմաց ստացված մուտքերն ու կատարված ելքերն արտահայտել «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետի և նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-8-րդ, 10-12-րդ և 14-17-րդ կետերի պահանջներին համապատասխան` հաշվի առնելով նաև սույն որոշման 4.13 - 4.16-րդ կետերի համաձայն կատարված վերաբաշխումները և տեղաշարժերը.
4.18. ապահովել պետության կարիքների համար անցկացվող մրցույթների հայտարարությունների վերաբերյալ գովազդային հաղորդումների և հայտարարությունների հեռարձակումը.
4.19. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն կետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն կետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն կետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային վերաբաշխման միջոցով` սույն կետում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումների դիմաց փաստացի բացված ֆինանսավորման չափով ավելացնել նշված ծրագրի գծով նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով նախատեսված հատկացումները.
4.20. սույն որոշման 7.1, 11.1, 9.5, 12, 13-15, 16.2, 18, 19.1, 26, 27, 28, և 29-րդ կետերում նշված` պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումը կատարել` դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների և ծրագրերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից դրանց հաստատումը.
4.21. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների հատկացումն իրականացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների և այդ սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև կնքված սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին պայմանագրերի առկայության դեպքում.
4.22. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող դրամաշնորհի միջոցներով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և Տավուշի մարզերի զարգացման ծրագրերը ֆինանսավորել փոխըմբռնման հուշագրի սկզբունքներին և մեխանիզմներին համապատասխան.
4.23. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից ստացվող առաջարկությունները քննության առնել այդ առաջարկությունները սույն որոշման 5.14-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանելու դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
5.1. 2007 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների դրամարկղերում և գանձապետական հաշիվներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2007 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես 2007 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.
5.2. ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված` արտաքին աղբյուրներից վարկերի և պաշտոնական տրանսֆերտների ստացման նախապայմանների ապահովման համար.
5.3. սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.
5.4. 2006 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում` սահմանված կարգով հաստատել 2007 թվականին կատարվելիք գնումների ձևերը, կազմել և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանների դեպքում «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնել իրենց և ենթակա պետական հիմնարկների` 2007 թվականի ընթացքում գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման մասին հայտերը: Բաց նպատակային մրցույթի գնման մասին հայտերը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելիս հաշվի առնել այն հանգամանքը, որ գնման առարկա են ծախսերի համապատասխան նախահաշիվներով նախատեսված միջոցների հաշվին սույն որոշման N 15 հավելվածով հաստատված անվանացանկում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերը.
5.5. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և դրանց ենթակայության պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում, վարձատուի համաձայնությամբ, վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքից) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի գործողության դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթ նախատեսելու դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում` առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թույլտվության չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.
5.6. ելնելով իրենց և ենթակա պետական հիմնարկների պահպանման ծախսերի 2007 թվականի համար հաստատված տարեկան նախահաշիվներից ու համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ` ըստ առանձին պետական հիմնարկների սահմանել`
ա) կապի ծառայությունից օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը,
բ) ջրմուղ-կոյուղուց օգտվելու եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (կոմիտեի ենթակայության ջրմուղ-կոյուղու ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով) և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (համայնքների ենթակայության ջրմուղ-կոյուղու կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների մասով),
գ) էլեկտրաէներգիայի սպառման եռամսյակային սահմանաչափեր (բնաիրային արտահայտությամբ) և դրանք երկամսյա ժամկետում հայտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը.
5.7. սույն որոշման 3.2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված դեպքերում` սույն որոշման N 15 հավելվածով պետական կառավարման մարմինների գծով սահմանված գնումների անվանացանկում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մտադրության մասին` համաձայնեցման նպատակով նախապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել սույն որոշման 5.4-րդ կետով սահմանված գործողությունները.
5.8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն (յուրաքանչյուր մարմինը` իր մասով` ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.
5.9. սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2007 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակները և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
5.10. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի NN 20, 24.1 - 24.3, 25.1 - 25.3 և 26.1 - 26.16 աղյուսակներում նշված ծրագրերն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` նշված աղյուսակներում ընդգրկված` իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների և առանձին միջոցառումների ծախսերի նախահաշիվներում փոփոխությունների ու լրացումների կատարումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
5.11. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր իրականացնող` ենթակա գրասենյակների 2007 թվականի պահպանման ծախսերի տարեկան (եռամսյակային աճողական բաշխմամբ) նախահաշիվները, հաստիքացուցակները և համապատասխան ծրագրերի ամփոփ բյուջեները` դրամային արտահայտությամբ.
5.12. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի
1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով մեկ անձից գնման ձևով կարող են կատարվել այն գնումները, որոնց իրականացման համար սահմանված կարգով կնախատեսվեն նոր ֆինանսական միջոցներ, և դրա հետևանքով կառաջանա գնման անհետաձգելի չնախատեսված պահանջ, և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով կլինի անհնար.
5.13. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիաների գծով հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսանալու դեպքում այդ սուբվենցիաները տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել պայմանագրեր սուբվենցիաների տրամադրման պայմանների մասին.
5.14. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կարիքների բավարարման նպատակով հատկացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն առաջարկություններ ներկայացնելիս նշված առաջարկություններում նշել նշված հատկացումների տրամադրման ժամանակացույցը` ըստ եռամսյակների (նաև աճողական).
5.15. յուրաքանչյուր եռամսյակի ավարտից 25-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բացատրագիր իրենց կողմից ղեկավարվող մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով սույն որոշմամբ սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական) և սահմանաքանակների թերիրացման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն այդ սահմանաքանակների թերիրացված մասի 2007 թվականի մնացած ժամանակահատվածում իրացման գծով ձեռնարկված միջոցառումների կամ այդ մասի հետագա իրացման աննպատակահարմարության կամ անհնարինության մասին:
6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններ իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ղեկավարներին` ապահովել`
6.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի
5-ի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշմամբ սահմանված չափով և հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջե.
6.2. պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների 1998-2005 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված` պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը:
7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
7.1. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ռազմագիտության կաբինետների վերականգնման, տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ինչպես նաև ներքին սփյուռքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովելու վերաբերյալ` մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը.
7.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել Համաշխարհային ունիվերսիադային Հայաստանի Հանրապետության ուսանող-մարզիկների մասնակցության ծախսերի նախահաշիվը` մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը.
7.3. մինչև 2007 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2007/2008 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների (նաև ներառական կրթության մասով) փաստացի թվի մասին տվյալներ, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 2007 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով.
7.4. բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 14 հավելվածի N 1 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման վերաբերյալ.
7.5. սույն կետի 7.4-րդ ենթակետի համաձայն 2007 թվականի առաջին եռամսյակի համար ներկայացվող հաշվետվության հետ միասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.
7.6. սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 14 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
8.1. բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 14 հավելվածի N 2 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.
8.2. սույն կետի 8.1-ին ենթակետի համաձայն 2007 թվականի առաջին եռամսյակի համար ներկայացվող հաշվետվության հետ միասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.
8.3. սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 14 հավելվածի N 2 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:
9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
9.1. բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 14 հավելվածի N 3 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.
9.2. սույն կետի 9.1-ին ենթակետի համաձայն 2007 թվականի առաջին եռամսյակի համար ներկայացվող հաշվետվության հետ միասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.
9.3. սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 14 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում.
9.4. անհրաժեշտության դեպքում, նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեով «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի համաձայն նախատեսված ծախսային ծրագրերով սահմանված հատկացումների գումարների միջև միջծրագրային և (կամ) միջեռամսյակային վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահից համապատասխան առաջարկությունների ստացման դեպքում).
9.5. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2007 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ:
10. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին`
10.1. բյուջետային հաշվետվություններ ներկայացնելու համար` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 14 հավելվածի N 4 աղյուսակում նշված ցուցանիշների կատարման մասին.
10.2. սույն կետի 10.1-ին ենթակետի համաձայն 2007 թվականի առաջին եռամսյակի համար ներկայացվող հաշվետվության հետ միասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ի գիտություն ներկայացնել նաև ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումները.
10.3. սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման դեպքում դրանից բխող փոփոխություններ կատարել նաև սույն որոշման N 14 հավելվածի N 4 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ոչ ֆինանսական ցուցանիշների եռամսյակային կանխատեսումներում:
11. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
11.1. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ հրատարակումների գծով 2007 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
11.2. երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման գծով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխումն ըստ առանձին դեսպանությունների և ներկայացուցչությունների` եռամսյակային կտրվածքով,
բ) միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վճարների գծով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին կազմակերպությունների` եռամսյակային կտրվածքով.
11.3. Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցչությունների պահպանման ծախսերի 2007 թվականի նախահաշիվները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ:
12. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
12.1. քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2007 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական և (կամ) քանակական չափանիշների) վերաբերյալ.
12.2. հրատարակումների, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի զարգացման, իրավաբանական տերմինաբանության զարգացման, «Պաշտոնական հայտարարություններ» կայք էջի ստեղծման և վարման գծով 2007 թվականի պետական պատվերների վերաբերյալ.
12.3. փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2006 թվականի պետական պատվերի վերաբերյալ։
13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
13.1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախագծային աշխատանքների իրականացման համար նախատեսված` սույն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում ըստ օբյեկտների չբաշխված գումարների օգտագործման ծրագիրը.
13.2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված առաջարկություն (անհրաժեշտության դեպքում) Հայաստանի Հանրապետության 2007 թվականի կապիտալ ծախսերի պետական պատվերով նախատեսված օբյեկտների մրցույթների արդյունքներով տնտեսված գումարների առաջացման դեպքում ազատված բյուջետային հատկացումների օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
14. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
14.1. անասնաբուժական ծառայությունների, հակահամաճարակային միջոցառումների, կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2006 թվականի ծախսերի կատարման նորմատիվների և պատվիրակվող լիազորությունների բնութագրերի (դրանց նկարագրության, ինչպես նաև որակական ու քանակական չափանիշների) վերաբերյալ,
14.2. Սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման մեխանիզմի և կարգի վերաբերյալ:
15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
15.1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցներով իրականացվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների 2007 թվականի ծրագրերը.
15.2. առաջարկություններ ձկան պաշարների համալրման 2007 թվականի պետական պատվերի վերաբերյալ:
16. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին`
16.1. սույն որոշման 5.6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին կապի ծառայություններ մատուցող համապատասխան կազմակերպություններին.
16.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախագծային, տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար նախատեսված սույն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում ներկայացված գումարների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների):
17. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` սույն որոշման 5.6-րդ կետի «գ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկների էլեկտրամատակարարումն իրականացնող համապատասխան կազմակերպություններին:
18. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի մաս կազմող կինոհավաքածուի վերականգնման և թվայնացման աշխատանքների իրականացման գծով 2007 թվականի պետական պատվերի վերաբերյալ:
19. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
19.1. երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա) Որոտան-Արփա-Սևան թունելի պահպանման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2007 թվականի ծրագրի վերաբերյալ,
բ) ոռոգման համակարգի ընկերությունների 2007 թվականին սուբսիդավորման վերաբերյալ.
19.2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման և կոլեկտորադրենաժային ցանցերի կառուցման գծով Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կատարման ենթակա աշխատանքների նախահաշիվները:
20. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման 5.6-րդ կետի «բ» ենթակետի համաձայն ստացված տվյալները հայտնել պետական հիմնարկներին ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող համապատասխանաբար կոմիտեի ենթակայության և համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպություններին:
21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`
21.1. 2007 թվականի` ստորև նշված ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն (յուրաքանչյուրը` իրեն վերաբերող մասով) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային և ոչ հարկային եկամուտների ու պետական տուրքի գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին`
ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար (շաբաթական կտրվածքով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով),
բ) մինչև յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի օրը` հաջորդ շաբաթվա համար (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով).
21.2. Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ` երկամսյա ժամկետում.
21.3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել հաշվետվություն սույն որոշման N 6 հավելվածի աղյուսակում ներկայացված բաշխման դիմաց եռամսյակային կտրվածքով հավաքագրման արդյունքների և դրանց` ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին (յուրաքանչյուր մարմինը` իր մասով` ըստ առանձին եկամտատեսակների)` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը.
21.4. ապահովել սույն որոշման N 5 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 02 ենթախմբի «10. Վարկային պարտքի դիմաց պետությանը հանձնված գրավադրված գույքի արժեքի դիմաց այդ գույքն օգտագործող պետական հիմնարկների կողմից իրենց համար բացված արտաբյուջետային միջոցների հաշիվներից պետական բյուջե վճարումներից մուտքեր» ծրագրով նախատեսված մուծումները` այդ հավելվածում նշված չափերով և ժամկետներում (յուրաքանչյուրը` իրեն վերաբերող մասով):
22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
22.1. մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրատարակման գծով 2007 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
22.2. պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (վարչական շենքերի) օտարման 2007 թվականի ծրագիրը:
23. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին`
23.1. մինչև տվյալ ամսվա 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի համաձայնեցմանը ներկայացնել մարզական միջոցառումների գծով տվյալ ամսվա ընթացքում ֆինանսավորման ենթակա ծախսերի նախահաշիվները:
23.2. մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07 խմբի 09 ենթախմբի «03. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2007-2009 թվականների պետական ծրագրի իրականացման նպատակով պետական աջակցություն «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին» ծրագրով նախատեսված միջոցները բաշխելու մասին:
24. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը:
25. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` մինչև 2007 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2007/2008 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների (նաև ներառական կրթության մասով) թվի մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների 2007 թվականի ճշտված ծախսերի անհատական և ամփոփ նախահաշիվները` ցանցային ցուցանիշներով:
26. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով` ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխման վերաբերյալ։
27. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2007 թվականի համալիր ծրագիրը:
28. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
28.1. ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի մշակման գծով 2007 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
28.2. չափագիտական աշխատանքների գծով 2007 թվականի պետական պատվերի վերաբերյալ.
28.3. լեռնահանքային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմերի մշակման 2007 թվականի պետական պատվերի վերաբերյալ:
29. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2007 թվականի պետական պատվերի վերաբերյալ։
30. Առաջարկել`
30.1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ կետերով.
30.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը.
30.3. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` սույն որոշման N 10 հավելվածում ներկայացված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային միջոցների տնօրինման և դրա շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.
30.4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին` մինչև 2007 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին տրամադրել «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին պետական աջակցության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումների բաշխման համար անհրաժեշտ տվյալները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին:
31. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել` 7,199,976.7 հազ. դրամով,
բ) ծախսերի գումարն ավելացնել` 7,199,976.7 հազ. դրամով:
32. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի աղյուսակի ցուցանիշներում կատարել փոփոխություններ` համաձայն սույն որոշման N 16 հավելվածի:
33. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների աղյուսակների ցուցանիշներում և N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն NN 17-21 հավելվածների:
34. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման համապատասխան հավելվածներում արտացոլվել են «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով`
ա) սահմանված բյուջետային եկամուտների և ծախսերի տարեկան ընդհանուր գումարներում սույն որոշման 31-րդ և 32-րդ կետերից բխող փոփոխությունները,
բ) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում սույն որոշման 33-րդ կետի համաձայն կատարված փոփոխությունները և վերաբաշխումները (ծրագրերի կատարողների, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և ծախսային ծրագրերի միջև),
գ) նախատեսված ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումների տարեկան գումարներում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ներքին հոդվածային այլ (սույն որոշման 31-33-րդ կետերով չպայմանավորված) վերաբաշխումները:
35. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել.
35.1. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):
Սահմանել, որ սույն կետով հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը հատկացվում են 2007 թվականի երկրորդ եռամսյակում և ծախսվում Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացվող առաջարկությունների հիման վրա.
35.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Ծաղկաձոր քաղաքի տարածքում Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրի սփռումն ապահովելու նպատակով` 41,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):
Սահմանել, որ սույն կետով հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացվում են 2007 թվականի առաջին եռամսյակում.
35.3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը «Գնագոյացման և ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով` 35,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
Սահմանել, որ սույն կետով հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացվում են 2007 թվականի առաջին եռամսյակում` 10,000.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 17,500.0 հազ.դրամ և ինն ամսում` 25,000.0 հազ. դրամ.
35.4. Երևանի քաղաքապետարանին «Ավտոբուս» և «Էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերությունների գործունեությանն աջակցելու նպատակով` 1,100,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)` 2007 թվականի երկրորդ եռամսյակում (պահպանելով սույն որոշման 4.8-րդ կետի պահանջը).
35.5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արինի գյուղական համայնքի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով նշված համայնքի բյուջեին տրամադրելու համար 10,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսերտային վճարներ» հոդվածով)։
Սահմանել, որ սույն կետով հատկացվող միջոցները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացվում են 2007 թվականի առաջին եռամսյակում` 1,330.0 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 6,000.0 հազ.դրամ և ինն ամսում` 10,000.0 հազ. դրամ.
35.6. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2007 թվականի առաջին եռամսյակում պետական աջակցություն տրամադրելու նպատակով` 20,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)։
36. Գաղտնի:
37. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. դեկտեմբերի 29 |
Հավելված N 1 |
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնություններն` ըստ առանձին աղբյուրների
(Հավելվածը փոփ. 11.01.07 N 18-Ն, 18.01.07 N 66-Ն, 01.02.07 N 90-Ն, 08.01.07 N 100-Ն, 01.02.07 N 112-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի եկամուտների հավաքագրման եռամսյակային բաշխումն՝ Ըստ եկամուտների ձեվավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նաԽատեսված հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ բյուջետային ծաԽսերի գործառական դասակարգման Խմբերի եվ ենթաԽմբերի
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) հԱմամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 5 |
Հայաստանի ՀանրաՊետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի եվ ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի, դրանք իրականացնող մարմինների
(Աղյուսակը փոփ. 11.01.07 N 18-Ն, 18.01.07 N 66-Ն, 01.02.07 N 86-Ն, 01.02.07 N 90-Ն, 08.01.07 N 100-Ն, 01.02.07 N 112-Ն)
Հավելված N 5-I եռամսյակ
Աղյուսակ N 01-01 - Աղյուսակ N 14-06
Հավելված N 5-I կիսամյակ
Աղյուսակ N 01-01 - Աղյուսակ N 14-06
Հավելված N 5-ինն ամիս
Աղյուսակ N 01-01 - Աղյուսակ N 14-06
Հավելված N 5
Աղյուսակ N 01-01 - Աղյուսակ N 14-06
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային (աճողական) համամասնություններԸ կապիտալ ծախսերի գծով ԸՍՏ ծրագրերի եվ կատարողների (առանց նպատակային վարկերի եվ դրամաշնորհների, Երեվանի համաքաղաքային նշանակության ծախսերի եվ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային ԻռլանԴիայի Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի ՀանրապետությանԸ ֆինանսական օգնության կարգով տրամադրված նվիրաբերության միջոցների հաշվին 2007 թվականին իրականացվելիք ծախսերի)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ԱՃՈՂԱԿԱՆ) ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ԱՃՈՂԱԿԱՆ) ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման եվ շահագործման ծախսերի եռամսյակային (աճողական) համամասնությունները
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այն ծրագրերի, որոնց գծով հատկացումների գԼԽավոր կարգադրիչ հանդիսացող համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից այդ հատկացումների գումարներԸ տնՏեսվարող սուբյեկտներին սույն որոշման համաձայն տրամադրվելու են դրամաշնորհների տեսքով` առանց մրցույթի
Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Մեծ ԲրիՏանիայի եվ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական օգնության կարգով տրամադրված նվիրաբերության միջոցների հաշվին իրականացվող ՀՀ Գեղարքունիքի եվ Տավուշի մարզերում մարզային զարգացման ծրագրի գծով նախատեսված հատկացումների եռամսյակային (աճողական) համամասնություններն ըստ առանձին միջոցառումների եվ օբյեկտների
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածով «Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներին սուբվենցիաների տրամադրում» ծրագրով սահմանված հատկացումների եռամսյակային (աճողական) համամասնություններն՝ ըստ առանձին համայնքների, տրամադրման նպատակների եվ տրամադրող պետական կառավարման մարմինների
Երեվանի համաքաղաքային նշանակության ծախսերի եռամսյակային (աճողական) համամասնություններն՝ ըստ ուղղությունների
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված 5-Ա |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 եվ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին եվ կուսակցությունների դաշինքներին նյութական աջակցության համար «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների 2007 թվականի առաջին կիսամյակի գումարի՝ ըստ առանձին կուսակցությունների բաշխումը
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 6 |
ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտների (բացառությամբ պաշտոնական տրանսֆերտների) առանձին տեսակների գծով մուտքերի հավաքագրման եռամսյակային համամասնություններն՝ ըստ դրանց գանձման համար պատասխանատու եվ դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական կառավարման մարմինների
(Հավելվածը փոփ. 28.12.06 N 1927-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻՆ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ԴՈՏԱՑԻԱՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ (ԱՃՈՂԱԿԱՆ) ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ` ԸՍՏ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 8 |
հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2007 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 9 |
հայԱստանի հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեի ծախսերի եռամսյակային (աճողական) համամասնությունները
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 10 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՅՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ՈՐՈՆՑ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՓՈԽԱՆՑՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 11 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 12 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 13 |
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 14 |
ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
ՀՀ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 15 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ` ՆԵՐԱՌՅԱԼ ՍՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ, ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԴՈՆՈՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՀԱՄԱՐ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ` ԸՍՏ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ/ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 16 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 17 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 18 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 8 ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 19 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 20 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 21 |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 23 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |