«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
23 ապրիլի 2007 թ. |
N 90-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» N 40-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 58-րդ կետի «դ», «ե» և «զ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) Հանրապետության Նախագահի թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի մեկական վստահված անձ (վստահված անձը` խորհրդակցական ձայնի իրավունքով).
ե) Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) լիազոր ներկայացուցիչները` կուսակցության (կուսակցությունների դաշինքի) գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ (վստահված անձը` խորհրդակցական ձայնի իրավունքով).
զ) Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, իսկ գրանցումից հետո` գրանցված թեկնածուն կամ նրա վստահված անձը՝ իր բողոքի քննարկման ժամանակ:»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|