«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
20 մարտի 2007 թ. |
N 82-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի ապրիլի 11-ի «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշմամբ հաստատված «2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրում» (այսուհետև՝ ծրագիր) կատարել հետևյալ լրացումները.
1.1) ծրագրի 5.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1.5 և 5.1.6 ենթակետերով.
«5.1.5) առաջավորասիական ընձառյուծ,
5.1.6) լայնաքիթ բադ».
1.2) ծրագրի 6-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով՝
8 |
Առաջավորասիա- |
100 դրամ |
արծաթ, 9250 ± 50 |
28,28 ± 0,25 |
38,61 ± 0,15 |
հարթ |
բրիլիանթ անսըրկյուլեյթիդ |
3000 |
9 |
Լայնաքիթ բադ |
100 դրամ |
արծաթ, 9250 ± 50 |
28,28 ± 0,25 |
38,61 ± 0,15 |
հարթ |
բրիլիանթ անսըրկյուլեյթիդ |
3000 |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|