Գլխավոր տեղեկություն
Համար
N 50
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.12.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 դեկտեմբերի 2011 թվականի N 50

 

55. «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Ընդունել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` 2011 թվականի դեկտեմբերի 26-ին ապահովել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնման առարկաների անվանումների ամփոփ տեղեկատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև 2012 թվականի հունվարի 14-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին և օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարներին` մինչև 2012 թվականի հունվարի 14-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` մինչև 2012 թվականի փետրվարի 1-ը՝ սույն արձանագրային որոշման 1-ին կետով ընդունված որոշման նախագծի լրամշակված տարբերակը` ներառյալ «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար (բացառությամբ արտասահմանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների և ներկայացուցիչների գործունեության ապահովման ծրագրերի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և այլ արտաքին դոնորների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նպատակային ծրագրերի) 2012 թվականին իրականացվող գնումների անվանացանկին վերաբերող հավելվածը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան