«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունվարի 2003 թվականի N 175-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:
1.1. Սույն որոշմամբ նախատեսված մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայացվում են նաև քաղաքացիներին` ոստիկանությունում ծառայության անցնելու համար։
(1.1 կետը լրաց. 25.08.05 N 1446-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) ներկայացվող մասնագիտական (N 1 աղյուսակ), ֆիզիկական պատրաստվածության (N 2 աղյուսակ) և առողջական վիճակի հետ կապված պահանջները:
2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:
3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:
4. Ոստիկանությունում միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության մասին պետական նմուշի դիպլոմի առկայության դեպքում:
5. Ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի (բացառությամբ N 1 աղյուսակի 1-3-րդ կետերում նշված ծառայությունների (պաշտոնների)` N 1 աղյուսակում տվյալ ծառայության համար նշված մասնագիտությունը կամ այդ մասնագիտությանը համապատասխանող մասնագիտական ուղղվածության մասնագիտություն ունենալու դեպքում:
Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` N 1 աղյուսակի 4-17-րդ, 20-23-րդ և 25-29-րդ կետերում նշված մասնագիտություններն ունեցող ծառայողները կարող են տեղափոխվել այլ մասնագիտական պահանջ ունեցող պաշտոնի, իսկ բացառիկ դեպքերում` նաև օպերատիվ ծառայություն՝ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդությամբ:
6. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով։
Աղյուսակ N 1 |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
NN |
Ծառայության բնույթը (պաշտոնը) |
Մասնագիտությունը |
1 |
2 |
3 |
1. |
Քննչական |
իրավագիտություն |
2. |
Հետաքննության գծով միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնողներ |
իրավագիտություն |
3. |
Ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնողներ |
իրավագիտություն |
4. |
Օպերատիվ |
իրավագիտություն, հոգեբանություն |
5. |
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի |
իրավագիտություն, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա, դեղագործություն |
6. |
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի |
կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, իրավագիտություն |
7. |
Միջուկային նյութերի ապօրինի շրջանառության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի |
միջուկային ֆիզիկա, իրավագիտություն |
8. |
Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի |
իրավագիտություն, տնտեսագիտություն, արվեստաբանություն, թատերագիտություն, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում) |
9. |
Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի |
տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, առևտուր (կոմերցիա), արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, իրավագիտություն |
10. |
Օպերատիվ-տեխնիկական |
իրավագիտություն, օտար լեզուներ և թարգմանչական գործ, մանկավարժություն և հոգեբանություն, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդիչ սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտորավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, քիմիա, ֆիզիկա, տնտեսագիտություն, մեքենաշինության տեխնոլոգիա, բժշկական կիբեռնետիկա |
11. |
Հատուկ նշանակության |
ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն |
12. |
Անչափահասների կողմից կատարվող |
իրավագիտություն, մանկավարժություն |
13. |
Շտաբ |
իրավագիտություն, համազորային հրամանատարական, տնտեսագիտություն, քաղաքագիտություն |
14. |
Կազմվերլուծական, վերլուծական |
իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա |
15. |
Միջազգային համագործակցության |
իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, օտար լեզուներ, թարգմանչական գործ |
16. |
Հերթապահ ծառայություն |
իրավագիտություն, ռադիոտեխնիկա, համազորային հրամանատարական |
17. |
Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների |
իրավագիտություն, համազորային հրամանատարական, հոգեբանություն, կառավարում |
|
- ֆիզպատրաստականություն |
ֆիզիկական կուլտուրա և սպորտ |
18. |
Իրավական |
իրավագիտություն |
19. |
Ֆինանսական |
տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, առևտուր (կոմերցիա), շուկայաբանություն (մարքեթինգ), քաղաքային շինարարություն և տնտեսություն, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում), իրավագիտություն |
20. |
Տնտեսական |
տնտեսագիտություն, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն (մարքեթինգ), առևտուր (կոմերցիա), քաղաքային շինարարություն և տնտեսություն, իրավագիտություն |
|
- տպարան |
պոլիգրաֆիական արտադրություն և տեխնոլոգիա |
21. |
Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող |
կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, իրավագիտություն |
22. |
Փորձաքրեագիտական |
իրավագիտություն, քրեագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում, մեքենաների դինամիկա և ամրություն, օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա, անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա, դեղագործություն, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (փորձագիտություն), հասարակական սննդամթերքի տեխնոլոգիա, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում) |
23. |
Կապ |
ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, ռադիոկապ, ռադիոհաղորդում և հեռուստատեսություն, կապի միջոցներ` շարժական օբյեկտներով, էլեկտրամեխանիկա, էլեկտրական և էլեկտրոնային սարքեր, էլեկտրամեկուսիչային, մալուխային և խտարարման (կոնդենսատորային) տեխնիկա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում և տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, էլեկտրատեխնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր |
24. |
Լրատվական |
իրավագիտություն, հեռուստալրագրություն, բանասիրություն, ռեժիսուրա, կինոօպերատորություն |
25. |
Հասարակական կարգի ապահովման (պրոֆիլակտիկա) |
իրավագիտություն, համազորային հրամանատարական, մանկավարժություն, ռադիոտեխնիկա, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում և շահագործում, գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, աշխարհագրություն, երկրաբանություն, բնապահպանություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, ճարտարապետություն, բանասիրություն, միջազգային հարաբերություններ |
26. |
Անձնագրային |
իրավագիտություն |
27. |
Վիզաների |
իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ և թարգմանչական գործ |
28. |
Պետավտոտեսչության |
իրավագիտություն, գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, մեխանիկա, մեքենաների դինամիկա և ամրություն, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում |
29. |
Քարտուղարության |
գործավարության կազմակերպում, գրադարանավարություն և մատենագիտություն, իրավագիտություն |
30. |
Բժշկական |
բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն |
31. |
Դասախոսական |
ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված մասնագիտություններ |
32. |
Մասնագիտացված |
անասնաբուժություն, անասնաբուծություն, իրավագիտություն |
(Աղյուսակը փոփ. 07.03.07 N 268-Ն)
Աղյուսակ N 2 |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
NN |
Վարժության |
Գնահատա- |
Բժշկատարիքային խմբերը | ||||
1-ին խումբ |
2-րդ խումբ |
3-րդ խումբ |
4-րդ խումբ |
5-րդ խումբ | |||
1. |
Ձգումներ` |
բավարար |
7 |
6 |
5 |
4 |
40 տարեկան և |
լավ |
11 |
10 |
9 |
7 | |||
գերազանց |
15 |
14 |
13 |
10 | |||
2. |
Վազք` 100 մետր |
բավարար |
14.8 |
15.0 |
15.2 |
15.5 | |
լավ |
14.0 |
14.2 |
14.4 |
15.0 | |||
գերազանց |
13.6 |
13.8 |
14.0 |
14.8 | |||
3. |
Վազք` 3000 |
բավարար |
13.30.0 |
13.50.0 |
14.15.0 |
14.50.0 | |
լավ |
12.50.0 |
13.10.0 |
13.50.0 |
14.30.0 | |||
գերազանց |
12.30.0 |
12.50.0 |
13.20.0 |
14.10.0 |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ
NN |
Վարժության |
Գնահատա- |
Բժշկատարիքային խմբերը | ||||
1-ին խումբ |
2-րդ խումբ |
3-րդ խումբ |
4-րդ խումբ |
5-րդ խումբ | |||
1. |
Ուժային համալիր |
բավարար |
22 |
20 |
18 |
16 |
40 տարեկան և |
լավ |
26 |
24 |
22 |
20 | |||
գերազանց |
30 |
28 |
26 |
24 | |||
2. |
Վազք՝ 100 մետր |
բավարար |
18.4 |
18.8 |
- |
- | |
լավ |
17.8 |
18.4 |
- |
- | |||
գերազանց |
17.2 |
18.0 |
- |
- | |||
3. |
Վազք՝ 1000 մետր |
բավարար |
5.00.0 |
5.20.0 |
5.45.0 |
6.15.0 | |
լավ |
4.45.0 |
5.00.0 |
5.20.0 |
5.45.0 | |||
գերազանց |
4.25.0 |
4.54.0 |
5.00.0 |
5.20.0 | |||
4. |
Վազք՝ 60 մետր |
բավարար |
- |
- |
12.8 |
13.2 | |
լավ |
- |
- |
12.4 |
12.8 | |||
գերազանց |
- |
- |
12.0 |
12.4 |
(Հավելվածը խմբ. 25.08.05 N 1446-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |