Գլխավոր տեղեկություն
Համար
N 175-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.09.2005-05.04.2007)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.26/16(251) Հոդ.262
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.02.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.03.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մարտի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունվարի 2003 թվականի N 175-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները` համաձայն հավելվածի:

1.1. Սույն որոշմամբ նախատեսված մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայացվում են նաև քաղաքացիներին` ոստիկանությունում ծառայության անցնելու համար։

(1.1 կետը լրաց. 25.08.05 N 1446-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. փետրվարի 21
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունվարի 23-ի N 175-Ն որոշման

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Սույն իրավական ակտով սահմանվում են ոստիկանության ծառայողին (այսուհետ` ծառայող) ներկայացվող մասնագիտական (N 1 աղյուսակ), ֆիզիկական պատրաստվածության (N 2 աղյուսակ) և առողջական վիճակի հետ կապված պահանջները:

2. Ծառայողի մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածությունը և նրա առողջական վիճակն օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ֆիզիկական ծանրաբեռնվածության հաղթահարման համար որոշակի ունակությունների ամբողջությունն է:

3. Ծառայողի մասնագիտական և ֆիզիկական պատրաստվածության նպատակն ամենօրյա օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար անհրաժեշտ մասնագիտական վարպետության կատարելագործումն ու համապատասխան ֆիզիկական և բարոյակամային որակների ձևավորումն է:

4. Ոստիկանությունում միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության մասին պետական նմուշի դիպլոմի առկայության դեպքում:

5. Ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի (բացառությամբ N 1 աղյուսակի 1-3-րդ կետերում նշված ծառայությունների (պաշտոնների)` N 1 աղյուսակում տվյալ ծառայության համար նշված մասնագիտությունը կամ այդ մասնագիտությանը համապատասխանող մասնագիտական ուղղվածության մասնագիտություն ունենալու դեպքում:

Ելնելով ծառայողական անհրաժեշտությունից` N 1 աղյուսակի 4-17-րդ, 20-23-րդ և 25-29-րդ կետերում նշված մասնագիտություններն ունեցող ծառայողները կարող են տեղափոխվել այլ մասնագիտական պահանջ ունեցող պաշտոնի, իսկ բացառիկ դեպքերում` նաև օպերատիվ ծառայություն՝ ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդությամբ:

6. Ծառայողի առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համատեղ հրամանով։

 

Աղյուսակ N 1

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

NN
ը/կ

Ծառայության բնույթը (պաշտոնը)

Մասնագիտությունը

1

2

3

1.

Քննչական

իրավագիտություն

2.

Հետաքննության գծով միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնողներ

իրավագիտություն

3.

Ներքին անվտանգության վարչության ծառայողական քննությունների բաժնի միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնողներ

իրավագիտություն

4.

Օպերատիվ

իրավագիտություն, հոգեբանություն

5.

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի

իրավագիտություն, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա, դեղագործություն

6.

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի

կիրառական մաթեմատիկա, ֆիզիկա, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, իրավագիտություն

7.

Միջուկային նյութերի ապօրինի շրջանառության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի

միջուկային ֆիզիկա, իրավագիտություն

8.

Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի

իրավագիտություն, տնտեսագիտություն, արվեստաբանություն, թատերագիտություն, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում)

9.

Ֆինանսական և տնտեսական ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի

տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ֆինանսներ և վարկ, հաշվապահական հաշվառում և աուդիտ, առևտուր (կոմերցիա), արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում, իրավագիտություն

10.

Օպերատիվ-տեխնիկական

ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգչային տեխնիկա, ռադիոկապ, ռադիոհաղորդում և հեռուստատեսություն, կապի միջոցներ` շարժական օբյեկտներով, էլեկտրամեխանիկա, էլեկտրական և էլեկտրոնային սարքեր, էլեկտրամեկուսիչային, մալուխային և խտարարման (կոնդենսատորային) տեխնիկա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, իրավագիտություն

11.

Հատուկ նշանակության

ֆիզիկական կուլտուրա և սպորտ, իրավագիտություն

12.

Անչափահասների կողմից կատարվող
հանցագործությունների դեմ
պայքարի

իրավագիտություն, մանկավարժություն

13.

Շտաբ

իրավագիտություն, համազորային հրամանատարական, տնտեսագիտություն, քաղաքագիտություն

14.

Կազմվերլուծական, վերլուծական

իրավագիտություն, վիճակագրություն, սոցիոլոգիա

15.

Միջազգային համագործակցության

իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, օտար լեզուներ, թարգմանչական գործ

16.

Հերթապահ ծառայություն

իրավագիտություն, ռադիոտեխնիկա, համազորային հրամանատարական

17.

Կադրային և անձնակազմի հետ տարվող աշխատանքների

իրավագիտություն, համազորային հրամանատարական, հոգեբանություն, կառավարում

 

- ֆիզպատրաստականություն

ֆիզիկական կուլտուրա և սպորտ

18.

Իրավական

իրավագիտություն

19.

Ֆինանսական

տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, առևտուր (կոմերցիա), շուկայաբանություն (մարքեթինգ), քաղաքային շինարարություն և տնտեսություն, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում), իրավագիտություն

20.

Տնտեսական

տնտեսագիտություն, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն (մարքեթինգ), առևտուր (կոմերցիա), քաղաքային շինարարություն և տնտեսություն, իրավագիտություն

 

 - տպարան

պոլիգրաֆիական արտադրություն և տեխնոլոգիա

21.

Ինֆորմացիոն և համակարգչային համակարգեր կիրառող

կիրառական մաթեմատիկա, կիբեռնետիկա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր, հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) և տեխնոլոգիա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, կառավարումը և տեղեկատվությունը տեխնիկական համակարգերում, իրավագիտություն

22.

Փորձաքրեագիտական

իրավագիտություն, քրեագիտություն, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, տնտեսագիտություն, հաշվապահական հաշվառում և աուդիտ, կենսաբանություն, կենսատեխնոլոգիա, նյութագիտություն և նոր նյութերի տեխնոլոգիա, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում, մեքենաների դինամիկա և ամրություն, օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա, անօրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա, կենսաբանական սինթետիկ ակտիվ նյութերի քիմիական տեխնոլոգիա, դեղագործություն, գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն (փորձագիտություն), հասարակական սննդամթերքի տեխնոլոգիա, համօրինակում (ստանդարտացում) և հավաստագրում (սերտիֆիկացում)

23.

Կապ

ռադիոտեխնիկա, ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա, ռադիոէլեկտրոնային համակարգեր, օպտիկական կապի ֆիզիկա և տեխնիկա, բազմաճյուղ հեռուստակապային համակարգեր, միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդչային սարքեր, միկրոհամակարգային տեխնիկա, ռադիոկապ, ռադիոհաղորդում և հեռուստատեսություն, կապի միջոցներ` շարժական օբյեկտներով, էլեկտրամեխանիկա, էլեկտրական և էլեկտրոնային սարքեր, էլեկտրամեկուսիչային, մալուխային և խտարարման (կոնդենսատորային) տեխնիկա, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում և տեղեկատվության պաշտպանության կազմակերպում և տեխնոլոգիա, համակարգչային համակարգեր և ինֆորմատիկա, էլեկտրատեխնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր

24.

Լրատվական

իրավագիտություն, հեռուստալրագրություն, բանասիրություն, ռեժիսուրա, կինոօպերատորություն

25.

Հասարակական կարգի ապահովման (պրոֆիլակտիկա)

իրավագիտություն, համազորային հրամանատարական, մանկավարժություն, ռադիոտեխնիկա, ֆիզիկական կուլտուրա և սպորտ, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, տրանսպորտային տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական սպասարկում և շահագործում, գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, մեխանիկա, աշխարհագրություն, երկրաբանություն, բնապահպանություն, պատմություն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն, ճարտարապետություն, բանասիրություն, միջազգային հարաբերություններ

26.

Անձնագրային

իրավագիտություն

27.

Վիզաների

իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ և թարգմանչական գործ

28.

Պետավտոտեսչության

իրավագիտություն, գյուղատնտեսության մեքենայացում, փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում, ճանապարհային երթևեկության կազմակերպում, ավտոմոբիլային ճանապարհների շինարարություն, ավտոմոբիլներ և ավտոմոբիլային տնտեսություն, մեխանիկա, մեքենաների դինամիկա և ամրություն, տրանսպորտային և տեխնոլոգիական մեքենաների ու սարքավորումների տեխնիկական շահագործում և սպասարկում

29.

Քարտուղարության

գործավարության կազմակերպում, գրադարանավարություն և մատենագիտություն, իրավագիտություն

30.

Բժշկական

բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն

31.

Դասախոսական

ոստիկանության ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված առարկաների ցանկում ընդգրկված մասնագիտություններ

32.

Մասնագիտացված
շնաբուծարան

անասնաբուժություն, անասնաբուծություն, իրավագիտություն

Աղյուսակ N 2

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ


NN
ը/կ

Վարժության
տեսակը

Գնահատա-
կանը

Բժշկատարիքային խմբերը

1-ին խումբ
(մինչև 23 տարեկան)

2-րդ խումբ
(24-29 տարեկան)

3-րդ խումբ
(30-34 տարեկան)

4-րդ խումբ
(35-39 տարեկան)

5-րդ խումբ
(40 տարեկան և բարձր)

1.

Ձգումներ`
պտտաձողի վրա
(անգամ)

բավարար

7

6

5

4

40 տարեկան և
բարձր տարիք
ունեցողները
ֆիզիկական
պատրաստվածու-
թյան նորմատիվներ
չեն հանձնում։

լավ

11

10

9

7

գերազանց

15

14

13

10

2.

Վազք` 100 մետր
(վայրկյան)

բավարար

14.8

15.0

15.2

15.5

լավ

14.0

14.2

14.4

15.0

գերազանց

13.6

13.8

14.0

14.8

3.

Վազք` 3000
մետր
(րոպե, վայրկյան)

բավարար

13.30.0

13.50.0

14.15.0

14.50.0

լավ

12.50.0

13.10.0

13.50.0

14.30.0

գերազանց

12.30.0

12.50.0

13.20.0

14.10.0

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԻԳԱԿԱՆ ՍԵՌԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐՆ ԸՍՏ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ

NN
ը/կ

Վարժության
տեսակը

Գնահատա-
կանը

Բժշկատարիքային խմբերը

1-ին խումբ
(մինչև 24 տարեկան)

2-րդ խումբ
(25-29 տարեկան)

3-րդ խումբ
(30-34 տարեկան)

4-րդ խումբ
(35-39 տարեկան)

5-րդ խումբ
(40 տարեկան և բարձր)

1.

Ուժային համալիր
վարժություն

բավարար

22

20

18

16

40 տարեկան և
բարձր տարիք
ունեցողները
ֆիզիկական
պատրաստվածության
նորմատիվներ չեն
հանձնում։

լավ

26

24

22

20

գերազանց

30

28

26

24

2.

Վազք՝ 100 մետր
(վայրկյան)

բավարար

18.4

18.8

-

-

լավ

17.8

18.4

-

-

գերազանց

17.2

18.0

-

-

3.

Վազք՝ 1000 մետր
(րոպե, վայրկյան)

բավարար

5.00.0

5.20.0

5.45.0

6.15.0

լավ

4.45.0

5.00.0

5.20.0

5.45.0

գերազանց

4.25.0

4.54.0

5.00.0

5.20.0

4.

Վազք՝ 60 մետր
(վայրկյան)

բավարար

-

-

12.8

13.2

լավ

-

-

12.4

12.8

գերազանց

-

-

12.0

12.4

(Հավելվածը խմբ. 25.08.05 N 1446-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան