«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հոկտեմբերի 2005 թվականի N 1747-Ա
«ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
ա) վերակազմակերպել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» և «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները` «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով միացնելով «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը:
(«ա» ենթակետը լրաց. 02.11.06 N 1563-Ա)
բ) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական տեղեկատվական վիճակագրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով` 1 մլն 428 դրամով` բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն փոքրացման ձևով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցումը:
(«բ» ենթակետը լրաց. 02.11.06 N 1563-Ա)
|
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 18 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.04.2008, N 399-Ա | 05.05.2008, N 1747-Ա | |
02.11.2006, N 1563-Ա | 12.11.2006, N 1747-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|