Գլխավոր տեղեկություն
Համար
N 113
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.04.2002-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.03.07/9(184) Հոդ.131
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
07.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2002

040.0113.07.02.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 փետրվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2002 թվականի N 113
քաղ. Երևան

 

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սոցիալական աջակցության հասցեականության մեծացման և 2002 թվականի աղքատության ընտանեկան նպաստի ու միանվագ դրամական օգնության վճարման աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 15.04.02 N 407)

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մինչև 2002 թվականի մարտի 1-ը` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընտանիքի անապահովության սահմանային մեծության միավորի, բազային նպաստի, ընտանիքի յուրաքանչյուր անդամին տրվող հավելման չափի վերաբերյալ և աղքատության ընտանեկան նպաստի ու միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների ամսական չափն ըստ մարզերի` հաշվի առնելով սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում հաշվառված նպաստառու ընտանիքների թիվն ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով աղքատության ընտանեկան նպաստի համար հատկացված ֆինանսական միջոցները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 2002 թվականի հունվար, փետրվար, մարտ ամիսներին անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների փաստագրման աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով 2002 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունն ու սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տնտեսական ծախսերի և գործուղումների համար նախատեսված գումարների առաջնահերթ ֆինանսավորմամբ:

4. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մինչև 2002 թվականի փետրվարի 12-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը տրամադրել տեղեկատվություն կենսաթոշակառուների մասին` նշելով վերահաշվարկված կենսաթոշակների չափը` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 12-ի «Բազային կենսաթոշակի և յուրաքանչյուր տարվա աշխատանքային (ապահովագրական) ստաժի համար տրվող հավելման չափերը սահմանելու մասին» N 1092 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.04.2002, N 407 26.04.2002, N 113
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան