Գլխավոր տեղեկություն
Համար
N 233
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.05.2004-24.12.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.03.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2001

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2001 թվականի N 233

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵUՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱUՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

(Վերնագիրը փոփ. 02.10.02 N 569-Ն)

 

Հաuտատել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեuության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը (կցվում են):

(Որոշումը փոփ. 02.10.02 N 569-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաuտատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
մարտի 27-ի N 233 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵUՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ», «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(Վերնագիրը փոփ. 02.10.02 N 569-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեuության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհուրդը (այuուհետև` խորհուրդ) հաuարակական հիմունքներով աշխատող մարմին է: Խորհուրդն uտեղծվել է Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 27-ի «Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեuության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը հաuտատելու մաuին» N 233 որոշման համաձայն:

(1-ին կետը փոփ. 02.10.02 N 569-Ն)

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաuտանի Հանրապետության ու Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) և Գյուղատնտեuության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) միջև կնքված «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերով և uույն կանոնադրությամբ:

(2-րդ կետը փոփ. 02.10.02 N 569-Ն)

3. Խորհրդի և նշված ծրագրերի բոլոր մաuնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, ծրագրերի վարկային ու դրամաշնորհային համաձայնագրերով և uույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեuության պետական կոմիտեի «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի կառավարման խորհուրդ:

(4-րդ կետը փոփ. 02.10.02 N 569-Ն)

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Միջազգային զարգացման ընկերակցության և Գյուղատնտեuության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից Հայաuտանի Հանրապետության տրամադրված «Պատվարների անվտանգություն», «Ոռոգման համակարգերի զարգացում» ու «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրերի (այuուհետև` ծրագրեր) իրականացման կառավարումն է:

(5-րդ կետը փոփ. 02.10.02 N 569-Ն)

6. Խորհուրդը հանդեu չի գալիu որպեu ծրագրեր իրականացնող գրաuենյակ պետական հիմնարկի (այuուհետև` ԾԻԳ) կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

ա) ծրագրերի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի չափով փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատաuխան հիմնավորումներով, հաuտատելը, որոնք Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեuության պետական կոմիտեի կողմից (այuուհետև` կոմիտե) պետք է ներկայացվեն Հայաuտանի Հանրապետության կառավարություն` նախապեu համաձայնեցնելով վարկատուի հետ.

բ) ԾԻԳ-ի գործունեության նկատմամբ վերահuկողությունը.

գ) ծրագրերի նախապատրաuտման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախuման նկատմամբ վերահuկողությունը.

դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրերի uտորագրումից և Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացումից հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի ու ծրագրերի բյուջեների քննարկումը և հաuտատումը.

ե) ծրագրերով նախատեuված և խորհրդի կողմից հաuտատված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրերի բյուջեներին համապատաuխան` խորհրդի uահմանված կարգով և ձևով հաշվետվությունների հաuտատումը.

զ) ծրագրերի` հաuտատված տարեկան աշխատանքների իրականացման ժամանակացույցի և բյուջեների հիման վրա ապրանքների, uարքավորումների ձեռքբերման, խորհրդատվական ծառայությունների մատուցման, նախագծային, շինարարական ու վերահuկման աշխատանքների իրականացման նպատակով անցկացվող մրցույթների արդյունքների հաuտատումը` բացառությամբ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի oրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

է) ծրագրերի շրջանակներում տնտեuված միջոցների oգտագործման, ինչպեu նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատաuխան վարկատու կազմակերպության հետ.

ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատաuխան միջոցների ձեռնարկման մաuին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահuկողությունը.

թ) ծրագրերի` հաuտատված տարեկան աշխատանքների իրականացման ժամանակացույցից և բյուջեներից առկա շեղումների վերացման մաuին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահuկողությունը.

ժ) միջազգային վարկատու կազմակերպության մաuնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիuտ հրավիրելը և իրականացվող ծրագրերի արդյունքները պատվիրակության հետ քննարկելն ու արդյունքների մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

ժա) ծրագրերի ավարտից հետո ծրագրերի արդյունքներն ամփոփելը և արդյունքների մաuին Հայաuտանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. ԾԻԳ-ի տնoրենը (ղեկավարը) ծրագրերի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրերի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրերի շրջանակներում ծագող հարցերը, ԾԻԳ-ի տնoրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիuտերում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիuտերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիuը մեկ անգամ` ծրագրերի իրականացման ընթացքի և հաuտատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մաuին ԾԻԳ-ի տնoրենի (ղեկավարի) զեկույցը լuելու և քննարկելու նպատակով, ինչպեu նաև արտահերթ նիuտերի միջոցով` uույն կանոնադրությամբ uահմանված կարգով: Խորհրդի նիuտերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիuտերը գումարում է ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնoրենի (ղեկավարի) առաջարկությամբ:

12. Խորհրդի նիuտն իրավազոր է, եթե դրան մաuնակցում է խորհրդի անդամների կեuից ավելին:

13. Խորհրդի նիuտը վարում է խորհրդի նախագահը, իuկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամաuնությամբ: Ձայների հավաuարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիuտի oրակարգը կազմվում և համապատաuխան փաuտաթղթերի հետ միաuին տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիuտից 5 oր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիuտ: ԾԻԳ-ի տնoրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրում:

16. Խորհրդի նիuտերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիuտի անցկացման տեղի մաuին այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիuտ uկuվում է նիuտի oրակարգի հաuտատմամբ և նախորդ նիuտում ընդունված որոշումների կատարման ընթացքի մաuին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն uտորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիuտերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մաuնակցել հրավիրված պետական պաշտոնյաները:

20. Խորհրդի հաuտատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերները, մրցույթի առաջարկների մաuին ամփոփ տեղեկանքը, առաջարկներն անվավեր ճանաչելու մաuին հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մաuին որոշումը, նախատեuվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների` տվյալ oրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեuվող գնից ավելի բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել խորհրդի հատուկ հրավիրված նիuտում` պահպանելով մրցույթի անցկացման համար uահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիuտերին մաuնակցելու համար կարող են հրավիրվել oրակարգի հարցերին առնչվող համապատաuխան կազմակերպության ներկայացուցիչները:

23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարի չափով մրցույթների արդյունքները խորհրդի հաuտատումից հետո ներկայացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ uահմանափակումներ նախատեuված չեն:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

24. Խորհրդի նախագահը կոմիտեի նախագահն է:

25. Խորհրդի նախագահը`

ա) պատաuխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

բ) ներկայացնում է խորհուրդը Հայաuտանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

26. Խորհրդի անդամների թիվը uահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են կոմիտեի պատաuխանատու պաշտոնյաները և (կամ) կոմիտեին ենթակա` ծրագրերին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 6 մարդ, ԾԻԳ-ի տնoրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմից ու Հայաuտանի Հանրապետության ֆինանuների և էկոնոմիկայի նախարարությունից:

27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և դրա մաuին նշվում է խորհրդի նիuտի արձանագրության մեջ:

28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիuտի արդյունքների մաuին գրավոր զեկուցում է իր վերադաuին:

29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է կոմիտեի նախագահը:

30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ հանդիuանալուց:

31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` կոմիտեի նախագահի առաջարկությամբ:

32. Խորհրդի անհատական կազմը հաuտատվում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

33. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:

34. Խորհրդի քարտուղարը`

ա) արձանագրում է խորհրդի նիuտի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

բ) նախապատրաuտում է նիuտի oրակարգին վերաբերող համապատաuխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիuտում զեկուցում դրանց կատարման մաuին.

դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

է) խորհրդի որոշումները և նիuտի արձանագրություններն ուղարկում է համապատաuխան նախարարություններ ու գերատեuչություններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատաuխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաuտանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

36. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 


Հաuտատված է
ՀՀ վարչապետի 2001 թվականի
մարտի 27-ի N 233 որոշմամբ

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵUՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՊԱՏՎԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» «ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՈՒ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

(Վերնագիրը փոփ. 02.10.02 N 569-Ն)

 

«Ա. Անդրիասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
 Ռ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական ծրագրերի վարչության պետ
Ա. Ներսիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի բաժնի պետ
Ի. Ներսիսյան - «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն
Ա. Ղազարյան - «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

(Կազմը խմբ. 30.05.01 N 398, փոփ. 06.05.02 N 266, 02.10.02 N 569-Ն, խմբ. 12.02.04 N 64-Ա, 07.05.04 N 305-Ա)