Գլխավոր տեղեկություն
Համար
N 362-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.04.2007-05.06.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.515
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 362-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների միջև երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տեղեկատվական բազաներում ամրագրված անհատական տվյալների փոխանակման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 7
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 5-ի N 362-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏԻ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՆՊԱՍՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` նպաստ) տեղեկատվական բազաներում ամրագրված անհատական տվյալները մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` երեխայի ծննդյան միանվագ, ինչպես նաև երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման գործընթացն իրականացնելու նպատակով:

2. Նպաստի տեղեկատվական բազաներն ստեղծվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 24-րդ հոդվածներով պահանջվող փաստաթղթերում առկա` երեխային և ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին վերաբերող անհատական տվյալների` տեղեկատվական բազա ներառման միջոցով:

3. Նպաստի տեղեկատվական բազաները բաղկացած են կենտրոնական տեղեկատվական բազայից և տեղական տեղեկատվական բազաներից:

4. Կենտրոնական տեղեկատվական բազան ձևավորվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում (այսուհետ` տարածքային մարմին) ձևավորված տեղական տեղեկատվական բազաներից:

5. Տեղական տեղեկատվական բազան ձևավորվում է տվյալ տարածքային մարմնի սպասարկման տարածքում բնակվող այն անձանց և նրանց երեխաների տվյալներից, ովքեր դիմել են նպաստ ստանալու համար:

6. Նպաստի տեղեկատվական բազաները տնօրինում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կենտրոնական տեղեկատվական բազան շահագործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը, իսկ տեղական տեղեկատվական բազաները շահագործում են տարածքային մարմինները:

7. Տեղական տեղեկատվական բազան տեղակայված է տվյալ տարածքային մարմնում: Չի թույլատրվում տեղական տեղեկատվական բազայի տեղափոխում այլ վայր:

8. Նպաստի տեղեկատվական բազաներում հաշվառված անհատական տվյալները պաշտպանվում են «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Տարածքային մարմինը տեղական տեղեկատվական բազայում կատարված փոփոխությունները` արդիականացված տվյալները, փոխանցում է կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությանը` մագնիսական կրիչների միջոցով:

10. Տարածքային մարմինը տեղական տեղեկատվական բազան կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպություն է ներկայացնում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

11. Տարածքային մարմինը տեղական տեղեկատվական բազայում տվյալ ամսվա ընթացքում կատարված փոփոխություններն արձանագրությամբ ներկայացնում է կենտրոնական տեղեկատվական բազա` նշելով հանձնողի, ընդունողի անհատական տվյալները, ամսաթիվը, փոխանցվող տեղեկատվության ծավալը:

12. Տեղական տեղեկատվական բազայում տվյալ ամսվա ընթացքում կատարված փոփոխություններն արխիվացվում են` տվյալ ամսվա վերջին օրացուցային օրվա դրությամբ:

13. Կենտրոնական տեղեկատվական բազայից ամենամսյա արդիականացված տեղական տեղեկատվական բազաները 5-օրյա ժամկետում փոխանցվում են տարածքային մարմիններին` մագնիսական կրիչների միջոցով։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2014, N 540-Ն 05.06.2014, N 362-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան